ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամերիկացիների կողմից ամենածիծաղելի փաստարկը. ամերիկյան մատակարարումը ադրբեջանական զինանոցի 0.02 տոկոսն էլ չի կազմում. Արման Աբովյան 11/16/2023 20:05 | Քաղաքական
Թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է բաց չթողնել հնարավորություններն ու մինչև վերջ հասցնել Հայաստանի Հանրապետության կազմաքանդման, մասնատման գործընթացը։ Ամերիկյան հարթակում բանակցություններից հրաժարումը, կարծում եմ, այս համատեքստում է։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բաքուն հրաժարվել է մասնակցել Վաշինգտոնում նախատեսված Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Ավելին՝ հայտարարել են, թե ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ-ն կկորցնի միջնորդի իր դերը։
Աբովյանի գնահատմամբ՝ ամերիկացիներն այս ամբողջ գործընթացը դիտարկում են երկու ասպեկտով՝ տարածաշրջանից դուրս մղել ռուսներին և իրանցիներին, ինչպես նաեւ վերահսկել տարածաշրջանային կոմունիկացիաները։
«Ադրբեջանը, ավելի շատ՝ Թուրքիան, չեն ուզում թույլ տալ, որ վերահսկողությունն անցնի ամերիկացիներին։ Չնայած՝ ես, կարծում եմ, սա նաև ռեգիոնալ խաղի որոշակի դրսևորում է առ այն, թե ով է վերահսկելու ՀՀ հիմնական լոգիստիկ ուղիները»,- նշել է գործիչը։
Նրա խոսքերով՝ զավեշտալի է լսել ամերիկացիների ու ադրբեջանցիների խնդիրների մասին, քանի որ դրանք ավելի շատ թվացյալ են։ «Եթե ամերիկացիները ուզում են Ադրբեջանին պրեսինգի տակ վերցնեն, ապա այս պարագայում գեթ մեկ պատժամիջոց կկիրառեին, այստեղ շատ պրագմատիկ պետք է լինել։ Ադրբեջանաամերիկյան, իբր, լարվածությունը միտված է խաղի ընթացքի ներքո փորձել ձևավորել ավելի բարենպաստ պայմաններ։ Խնդիրն այն է, որ այդ ամենն արվում է մեր տարածքների, մեր անվտանգության, մեր անկախության, այսինքն, մեր հաշվին։ Ամերիկյա-ադրբեջանական իբր առճակատման խնդիրն այն է, թե ով է վերահսկելու Հայաստանով անցնող ուղիները»։
Անդրադառնալով, ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությանը, թե դադարեցնում են Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունը՝ Աբովյանն նկատեց, որ սա ամերիկացիների կողմից ամենածիծաղելի փաստարկն է, որովհետև, ընդհանուր առմամբ, ոչ մի էական մատակարարում էլ չէր լինում։ «Ադրբեջանն իրականում կարիք չունի ԱՄՆ-ից զենք գնելու, որովհետև Ադրբեջանը նույն ամերիկյան զենքը գնում է Իսրայելից։ Խնդիրն այն է, որ եթե ԱՄՆ-ն հետաքրքրված լիներ ապամիլիտարիզացնելու Ադրբեջանը, ապա համատեղ՝ իսրայելաամերիկյան գործընթացների ներքո կարգելեր Իսրայելին զենք մատակարարել Ադրբեջանին։ Դրանով հարցը կփակվեր։ Բայց այս իրավիճակում, կարծում եմ, այդ մատակարարումը չնչին է, եթե չեմ սխալվում՝ դա ադրբեջանական զինանոցի 0.02 տոկոսն էլ չի կազմում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ