Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Երկու տարեկան Արիաննան անդադար լացում ու ասում էր՝ ինձ տուն տարեք․ Գետավանից բռնի տեղահանված փոքրիկի ընտանիքն այժմ Հրազդանում է ապաստանել 11/16/2023   17:17  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Մանուշակի ու Արթուրի ընտանիքն Արցախից վերջինը դուրս եկածների թվում է․ սեպտեմբերի 30-ին, երբ Ստեփանակերտի փողոցներում համատարած դատարկություն էր և միայն մերթ ընդ մերթ ադրբեջանցիներ էին երևում, որոնք լկտիաբար շրջում էին կենտրոնական փողոցներով, Արթուրի ու եղբոր ընտանիքը որոշեց դուրս գալ։

«Չէինք շտապում, նախ և առաջ, նրա համար, որ ամուսինս ու եղբայրը փրկարարներ են, ու բազմաթիվ դիակներ դեռ չէին հանվել։ Տղաներ կային, որոնք ողջ էին մնացել, բայց շրջափակման մեջ էին․․․ Մի խոսքով՝ ահռելի աշխատանք կար անելու, ու 24-ժամյա ռեժիմով էին աշխատում փրկարարները»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից բռնի տեղահանված, երեք երեխաների մայր Մանուշակ Գրիգորյանը։

Մեր զրուցակիցը 13 տարի առաջ Հրազդանից Գետավան հարս է գնացել։ Գյուղի դպրոցում էր աշխատում՝ տնօրենի տեղակալն էր։ Ժամը 13-ին, հասկանալով իրավիճակի լրջությունը, որոշվում է աշակերտներին տուն ուղարկել։

«Փոքրս՝ երկու տարեկան աղջիկս, հարևանի մոտ էր, որ սկսվեց պատերազմը։ Մնաց այնտեղ այնքան ժամանակ, մինչև բոլոր աշակերտներին տարհանեցինք։ Անկեղծ ասած, ուսուցչական կազմը մնաց տեղում, ու միայն վերջին աշակետին ճանապարհելուց հետո ամեն մեկը գնաց իր երեխայի հետևից։ Մեր տան ճանապարհը Գասպարյանենց՝ տնօրենի տան մոտով էր անցնում։ Որ հասա էդտեղ, արդեն հարևանները հավաքվել էին իրենց նկուղում, իր որդին՝ Գեորգին, համազգեստը հագել՝ դիրքեր էր բարձրացել, Գասպարյանն էլ նրա հետևից գնաց․․․ Ամուսինս է քանի որ բացի դպրոցից, նաև փրկարար ծառայությունում էր աշխատում, մտավ տուն, ինքն էլ զգեստափոխվեց, շտապեց իրենց խմբին միանալու, ինձ էլ ասաց, որ հաց թխեմ՝ պատրաստ պահեմ, հնարավոր է դիրքեր բարձրացնելու կարիք լինի»,-պատմում է տիկին Մանուշակը։

Խմորն ու փաստաթղթերի մի մասը վերցնում ու շտապում է հարևանի՝ Գասպարյանենց տուն։ Մի քանի հաց էին թխել, երբ հարևանուհին, որ իջել էր գյուղամեջ՝ տեսնելու, թե ինչ լուր կա տղաներից, շնչակտուր մտնում է տուն ու ասում, որ ադրբեջանցիներն արդեն Գետավանի ներքևի հատված են հասել․

«Իրենց նկուղում քանի հոգի կայինք, մի քանի րոպեում հավաքվում ու դուրս ենք գալիս։ Փոքրիկիս նստեցնում եմ մանկասայլակը, երկու հաց դնում սայլակի մեջ ու ոտքով շարժվում ենք դեպի կամուրջ, որ Չարեքթարը կապում է Գետավանի հետ։ Մի կողմից այն, որ մեր ամուսիններից լուր չունեինք, մի կողմից այն, որ ոչ մի բան չենք հասցրել վերցնել, մի կողմից էլ անորոշությունը, ահավոր հոգեվիճակի մեջ էր դրել մեզ․․․ Երեխաներն անդադար հարցեր էին տալիս՝ ո՞ւր է պապան, ինչո՞ւ մենք մեր մեքենայով չենք գնում․․․ Դե, մեծ մասն իրենց մեքենաներով էին, իսկ մեր խմբի կանանց ամուսինները դիրքերում կամ փրկարարական աշխատանքների մեջ էին։ Երկու մեքենա մեր բակում մնաց կանգնեցրած, երկուսը՝ Գասպարյանենց, երկուսը՝ մեկ այլ հարևանի, ում ամուսին էլ էր դիրքերում․․․ Էդպես կես ճանապարհին գյուղացիներից մեկը, որ «Ֆորդ»-ով էր, մեզ վերցրեց, բայց մի քիչ անցանք, մեքենան փչացավ։ ճանապարհն էլի ոտքով շարունակեցինք։ Մեր կոլեկտիվից մեկը, նկատելով, որ հետ է ընկել մեր խումբը, հետ եկավ։ Էդպես մի կերպ հասանք Հարությունագոմեր»։

Մի քանի ժամ այդտեղ մնալուց հետո, գետավանցիները ստիպված են լինում շարժվել դեպի Ստեփանակերտ, քանի որ լուրեր են ստանում, որ այդտեղ ևս վտանգավոր է․

«Մեր խմբի կանանցից մեկի ամուսինն արդեն միացած է լինում մեզ։ Իր մեքենայով շարժվում ենք դեպի Ստեփանակերտ։ Ամբողջ ճանապարհին ռմբակոծում էին։ Առաջ էինք շարժվում, բայց չգիտեինք՝ հաջորդ պահին ինչ կլինի։ Չգիտեինք նաև՝ կամուրջը պայթեցրե՞լ են, թե՞ մնում է։ Ինչևէ, կեսգիշերին մոտ հասնում ենք Ստեփանակերտ։ Այդ գիշերը մնում ենք ուսուցիչներից մեկի քրոջ տան նկուղում։ Ամբողջ գիշեր հրետակոծում են Ստեփանակերտը, առավոտյան ավելի է ինտենսիվանում։ Նաև ինքնաձիգի կրակոցների ձայներ են լսվում․․․»։

Ամսի 20-ին Ստեփանակերտը լրիվությամբ անճանաչելի էր․ ամենուր գաղթականների խմբեր էին, ամեն անկյունում վառվող զինվորական հաամզգեստներ, աղբամաններ, կիսասոված, ցրտից կուչ եկած երեխաներ՝ ապաստարաններում, փողոցներում․․․ Տեսածն ու ապրածը, տիկին Մանուշակի խոսքերով, հնարավոր չէ նկարագրել․․․ Արթուրը՝ նրա ամուսինը, մի քանի անգամ հորդորում է երեխաների հետ դուրս գալ Արցախից, բայց նա հրաժարվում է՝ ասելով, որ կմնան այնքան, մինչև փրկարարական աշխատանքները կավարտվեն ու միասին դուրս կգան։

Արթուրի հորեղբոր որդուն երկար ժամանակ չէին գտնում։ Քանի որ Չարեքթարի բլոկ-պոստում էր, ենթադրում էին, որ զոհվել է, բայց դիակն էլ չէին կարողանում գտնել։ Ամսի 25-ին նրա դիակի որոնման աշխատանքներին ցանկանում է միանալ նաև հորաքրոջ տղան, բայց այդպես էլ չի հասցնում․ վերջինս գնում է բենզին ստանալու ու դառնում աղետալի պայթյունի զոհ։

«Մեր ու տեգրոջս ընտանիքներն, ինչպես նաև ամուսնուս հորաքրոջ տղայի կինն ու երեխաները մնում ենք Ստեփանակերտում մինչև ամսի 30-ը։ Հինգ օր հրաշքի սպասումով էինք ապրում, հույս էինք պահում, որ հորաքրոջ տղան գոնե ողջ կգտնվի, բայց ապարդյուն։ Ամսի 30-ին արդեն է՛լ հնարավոր չէր Ստեփանակերտում մնալ։ Երեք ընտանիքներով դուրս ենք գալիս․ Երևանից ուղարկված ավտոբուսների վերջին խմբաքանակից հետո մենք էլ ենք շարժվում։ Պատուհանից որ նայում էինք, մարդ չէր երևում․ ադրբեջանցիներն էլ արդեն շրջում էին քաղաքում։ Մի հիվանդ տղա էլ էր մնացել՝ իր մոր հետ։ Տեգրս ու ամուսինս նրան տեղավորում են ինչ-որ մեքենայի մեջ, որը հատկացրել էին նրանց,ու դուրս ենք գալիս»,-Արցախում անցկացրած վերջին օրերի մասին պատմում է բռնի տեղահանված Մանուշակը։

Մանուշակի ու Արթուրի երկու զավակները՝ ավագն ու միջնեկը, ինքնամփոփ են դարձել ու բավականին զուսպ են․ շատ հարցեր չեն տալիս, իսկ փոքրը՝ երկու տարեկան Արիաննան, Գետավանից դուրս գալուց հետո անդադար լացում ու պահանջում էր իրեն տուն տանել․

«Թվում է, թե պետք է որ առանձնապես չհասկանա՝ ինչ է կատարվում, բայց, փաստորեն, զգում էր։ Որ եկանք Ստեփանակերտ, անդադար լացում էր, ասում էր՝ ինձ տուն տար։ Ամսի 20-ի գիշերը տեգրոջս տանն էինք ու էլի լացում էր, հարևանը դուռը ծեծեց ու քաղցր թեյ առաջարկեց, ասում ա՝ գուցե սոված է, թեյ տվեք, որ հանգստանա։ Ասացի՝ չէ, ուղղակի տուն է ուզում գնալ, բայց ո՞ւր տանեմ, տուն չունենք էլ․․․»։

Տիկին Մանուշակն ասում է՝ մի քանի օր է, որ երեխան համեմատաբար հանգիստ է․ հավանաբար հասկացել է, որ հայրենի Գետավան տանող ճանապարհն անորոշ ժամանակով փակ է․․․ Ընտանիքը հիմա Հրազդանում՝ Մանուշակի հայրական տանն են ժամանակավորապես հանգրվանել։

Արցախում լավագույն տարիներն ապրած Մանուշակը շեշտում է՝ հուսանք՝ մի օր կվերադառնանք տուն, իսկ մինչ այդ ամեն օր հիշել է պետք այն նվիրյալներին, որոնք մինչև վերջին օրերը չեն լքել Արցախը, հանել են տղաների մարմինները, ովքեր թշնամու՝ մի քանի տասնյակ անգամ գերազանցող ուժերի դեմ հերոսական կռիվ են մղել․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:09 16/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԲունտ է հասունանալու. Մի շարք արցախցիների զրկում են պետական աջակցությունից
11:46 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի գրասենյակում անցկացվեց «Արցախը՝ դեպի վերականգնում. Ադրբեջանին ենթարկել պատասխանատվության» խորագրով տեղեկատվական միջոցառումը
11:26 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ն ու ԵՄ-ն աշխատում են Հայաստանին աջակցության առաջարկ ներկայացնելու ուղղությամբ․ Ջեյմս Օ-Բրայեն
11:19 16/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ պետդեպը զեկույց է պատրաստում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ
19:49 15/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՆստում էինք «Ֆորդ»-ը, որ դուրս գանք գյուղից, սնարյադը գցեցին ուղիղ էդ բակը․ հետ վազեցինք դեպի ապաստարան․ Կարմիր Շուկայից բռնի տեղահանված
18:18 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍՍահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներ տրամադրելու կարգը
16:39 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԲուխարեստում տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանը և արցախահայերի սոցիալական կացությանը
12:17 15/11/2023  |  Ցեղասպանություն՝ Արցախում8 տարեկան Մարտինն Արցախից դուրս գալուց առաջ բակում փոս է փորել, խաղալիքները թաքցրել, որ թուրքերը չգտնեն․ հույս ունի, որ հետ է գնալու ...
11:52 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կանցկացվեն
20:55 14/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախում մնացած սակավաթիվ հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնում. Արդեն 50 անձ տեղափոխվել է

Արխիվ

[]