ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նարեկ Մալյանի խափանման միջոցը երկարացվեց եւս 3 ամսով 11/15/2023 17:02 | Դատական ռեպորտաժներ
Հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը կշարունակի մնալ կալանավորված։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, որոշեց երկարացնել Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը ևս երեք ամսով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, այսօր կայացել է Նարեկ Մալյանի գործով նախնական դատալսումները, որի ընթացքում նախագահողը նախ պարզել է դատավարության մասնակիցների ինքնությունը, ապա՝ օրենքով սահմանված կարգով անցել այլ հարցերի քննարկման, այդ թվում՝ խափանման միջոցի։ Հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը միջնորդել է երկարացնել Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամկետը՝ երեք ամսով։ Ըստ դատախազի՝ Մալյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի կիրառումը կարող է պատշաճ վարքագիծ ապահովել։
«Հաշվի առնելով նաև այն, որ գործ ունենք այնպիսի մեղսագրված հանցանքի կատարման արարքի հետ, որը կապված է հասարակության կայունության և դրանք կարգավորող հասարակական հարաբերությունների հետ, գտնում եմ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայացումից հետո նոր հանգամանքներ հայտնի չլինելու պայմաններում պետք է շարունակական լինի ընտրված խափանման միջոցը՝ երկարացնելով երեք ամիս ժամկետով, որի ընթացքում հնարավորություն կունենանք ավարտել գործով քննությունը»,- նշեց դատախազը՝ մանրամասնելով, որ շարունակում են արդիական մնալ կալանավորման հիմքերը՝ նոր հանցանքի կատարումը, վարույթ իրականացնող մարմնից թաքնվելը;
Պաշտպան Ռուբեն Մելիքյանը նախ զարմանք հայտնեց դատախազի դիրքորոշումից, թե իբրև ոչինչ չի փոխվել, Մելիքյանն ընդգծեց՝ գործը դատարան է ուղարկվել, ինչը նշանակում է, որ որքան ժամանակը գնում է, այնքան նվազում են ռիսկերը։ Բացի այդ, վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ փախուստի ռիսկը գոյություն չունի։ Ընդ որում, Մելիքյանը հիշեցրեց, որ պետք է ծայրահեղ դեպքերում կալանքի հարց բարձրացվի։ Փաստաբանը նաև արձանագրեց, որ գործով անցնող որևէ անձ չկա, ում վրա Մալյանը պետք է ազդեցություն ունենա։
«Ինչ կալանքի մասին է խոսքը՝ նման հանցակազմի դեպքում»,- ընդգծեց պաշտպանը։
Պաշտպան Տիգրան Աթանեսյանն էլ արձանագրեց՝ դատախազությունը՝ ի դեմս մեղադրողի, ոչնչացրեց ՄԻԵԴ ամբողջ նախադեպային իրավունքը։ Աթանեսյանն ընդգծեց, որ շարունակական կալանքը չի կարող լինել նույն հիմքերով, հակառակը՝ պետք է նոր հիմքեր լինեն՝ անձին կալանքի տակ պահելու համար։
«Կալանքն ընդամենը գործող իշխանության կողմից իմ պաշտպանյալի՝ հալածանքի դրսևորում է։ Չգիտեմ ինչ որոշում կկայացնեք, ակնկալիք չունենք։ ՀՀ-ն զավթված է այդ մարդկանց կողմից»,- ասաց Աթանեսյանը՝ նշելով, որ առհասարակ որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չկա։
Դատարանն այդուհանդերձ որոշեց երկարացնել կալանքի ժամկետը՝ երեք ամսով։
Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին, ապա՝ կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Ըստ մեղադրանքի՝ նա հասարակության լայն զանգվածներին հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անհատական էջի միջոցով 2023թվականի սեպտեմբերի 19-ին «ուղիղ եթեր» հեռարձակման միջոցով, հարապարակել է տեսաձայնագրություն, որում փաստացի լուսաբանելով տվյալ պահին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները՝ հանդես է եկել ՀՀ-ում գրանցված և գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների թվից կուսակցության առաջնորդին սատարող անդամների հասցեին որակող բնույթի հայհոյանքներ տալու և նրանց հարազատների նկատմամբ քողարկված վիրավորական արտահայտություններ կատարելու հրապարակային խոսքով՝ այդ կերպ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ քարոզելով և հրահրելով ատելությու ու անհանդուրժողականություն անձանց հիշյալ խմբի նկատմամբ՝ միաժամանակ հանձն առնելով պարզել և տրամադրել վերջիններիս, նրանց հարազատների տվյալներն ու բնակության հասցեները, ինչպես նաև առաջնորդել՝ որոշակի գործողությունները կատարելու համար, որպիսի հրապարակային խոսքի փաստական իմաստն ընկալվել է մի շարք հասցեատերերի կողմից, ովքեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրա առանձին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու առաջարկներով մեկնաբանություններ են թողել վերը նշված տեսաձայնագրության ներքո:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից