ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նստում էինք «Ֆորդ»-ը, որ դուրս գանք գյուղից, սնարյադը գցեցին ուղիղ էդ բակը․ հետ վազեցինք դեպի ապաստարան․ Կարմիր Շուկայից բռնի տեղահանված 11/15/2023 19:49 | Ցեղասպանություն՝ Արցախում
Չորս երեխաների մայր Իրինան ամուսնուն՝ Խորենին, 44-օրյա պատերազմի առաջին օրն է կորցրել։ Որ այդքանից հետո նաև Արցախն ու նրա շիրիմն է կորցնելու, չէր պատկերացնում։
«Ամսի 19-ի առավոտից կրակոցների ձայներ էին լսվում հեռվից։ Մանկապարտեզի տնօրենն ասաց՝ երեխաներին այսօր չքնեցնեք, մի տեսակ անհանգիստ է։ Ժամը 1-ին ասաց, որ երեխեքին տուն տանենք։
Ես փոքրիս հետ դեռ մեր տան դարպասից նոր էի մտել, որ առաջին դմփոցը լսվեց բավականին մոտ տեղից՝ հավանաբար Թաղավարդից էր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատերազմի առաջին ժամերին տեղի ունեցածը վերհիշում է Կարմիր Շուկայից բռնի տեղահանված Իրինա Խաչատրյանը։
Քանի որ թաղամասում ապաստարան միայն Խաչատրյաններն ունեին, հարևանները շտապում են այնտեղ։
«Մեր ապաստարանն ամուսնուս զոհվելուց հետո են սարքել։ Քանի որ տունը շատ բարձրադիր տեղում է՝ ուղիղ ադրբեջանցիների տեսադաշտում։ 2020թ․ թշնամու հրիթռահրետակոծությունից մեր տունը վնասվել էր, ու վերանորոգելու ժամանակ ապաստարան էլ են սարքել․ մինչ այդ մենք էլ չունեինք։ Որ սկսեցին գյուղը ռմբակոծել, հարևանությունը լրիվ հավաքվեց մեր ապաստարանում․ մոտ 100 հոգի կլինեինք։ Ամսի 19-ի գիշերն էդտեղ ենք անցկացրել»,-պատմում է հայրենի գյուղից բռնի տեղահանված մեր զրուցակիցը։
Սեպտեմբերի 20-ին, հաշվի առնելով ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների հնարավոր առաջխաղացումը, ինչպես նաև Արցախի մի շարք բնակավայրերում խաղաղ բնակչության նկատմամբ թշնամու իրականացրած ոճրագործությունները՝ որոշվում է տարհանել Կարմիր Շուկան։
«Բոլորս միասին ապաստարանից ուղիղ դեպի հարևանի բակ ենք շարժվում, որպեսզի իր «Ֆորդ»-ով դուրս գանք։ Քանի որ շատ էինք ու չէինք կարող էդ մեքենայի մեջ տեղավորվել, որոշում են, որ մի մասը «Կամազ»-ով տարհանեն։ Նստում էինք, որ դուրս գանք, մեկ էլ խփեցին ուղիղ մեր վրա․ սնարյադն ընկավ բակ։ Բարեբախտաբար, զոհ էդտեղ չունեցանք։ Անմիջապես հետ վազեցինք դեպի ապաստարան»,-ապրած մղձավանջը վերհիշում է Խորենի այրին։
1-1,5 ժամ ապաստարանում մնալուց հետո որոշում են հիմա էլ Իրինայենց Զիլ-ով տարհանել գյուղացիներին, բայց թշնամին ստորաբար խափանում է նաև այդ փորձը։
«Երկու փոքրիկներս ու մի քանի հարևան արդեն նստել էին Զիլ-ը, մեկ էլ փոշմանեցին իջան։ Վախենում էին արդեն մեքենա նստել․․․Էդ պահին սնարյադը գցեցին մեր բակը։ Փաստորեն դրանք (նկատի ունի ադրբեջանցիներին,-խմբ․) ուշադիր հետևում էին, թե որտեղ կա շատ մարդ հավաքված, որ խփեն։ Նորից էլի նկուղ ենք մտնում։ Որոշ ժամանակ անց միայն մեր գյուղի «պաժառնու» շտապօգնության մեքենայով հինգ-հինգ, վեց-վեց մի կերպ, դժվարանցանելի ճանապարհներով դուրս ենք գալիս դեպի Ծովատեղ։ Գյուղի դպրոց են տանում մեզ։ Երեք օր էդտեղ հատակին, առանց ներքնակ, ծածկոց, սառը հատակին քնում ենք։ Մի ամբողջ օր էլ ուտելու ոչ մի բան չենք ունենում․․․»,-պատմում է տիկին Իրինան։
Այսպես կոչված, հրադադարի լուրը ստանալուց հետո գյուղացիները Կարմիր Շուկա են վերադառնում․ վախ կար, քանի որ հարևան գյուղում ադրբեջանցիներն արդեն սպանություններ էին արել, բայց որոշում են վերադառնալ։
«Գալիս ենք տուն ու սկսում մեր տան գործերով զբաղվել՝ առանց պատկերացնելու, թե կարող է ստիպված լինենք թողնել մեր տներն ու դուրս գալ։ Սկեսրայրս եկավ, թե՝ հինգ րոպե ժամանակ, որ հավաքվեք, դուրս ենք գալիս։ 7 հոգի ենք մեր տանը, ու ընդամենը մի փոքր պայուսակ եմ կարողանում վերցնել՝ հազիվ ամեն մեկիս մի ձեռք շոր։ Էնքան եմ լինում շոկի մեջ, խառնված, որ անգամ ոսկեղենս ու փաստաթղթերիս մի մասն եմ մոռանում վերցնել»։
Նույնքան դժվարությամբ էլ Ստեփանակերտ են հասնում։ Մեքենան, որի մեջ Իրինայի չորս երեխաներն էին, կես ճանապարհին փչանում է․ այստեղից շտապօգնության մեքենայով մի կերպ հասնում են Ստեփանակերտ։
Գաղթի ճանապարհի ծանրության մասին Իրինան չի խոսում։ Միայն այն, որ հետևում ամբողջ կյանք է թողել, ամուսնու շիրիմը, ապրումների մասին խոսելն ավելորդ է դառնում․․․
Խաչատրյանները հիմա տուն են վարձել Մասիսում․ 11 հոգով՝ տեգրոջ ընտանիքը ևս, երկու սենյականոց մի բնակարանում են ապրում։ Ասում է՝ դժվար է այդքան փոքր տան մեջ 11 հոգով ապրելը, բայց այլ տարբերակ չունեն, այդ տան վարձը քիչ թե շատ հարմար է։ Աշխատանք էլ դեռ չեն կարողացել գտնել․․․
Լուսանկարում՝ ապաստարանն է, Կարմիր Շուկա, 19.09.2023թ.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ