Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   16:15 ՄԻՊ-ը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ռիսկերի հնարավոր հետևանքների մասին 11/25/2024   16:05 ՀՀ-ն ստացել է հնդկական «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը․ ANI 11/25/2024   16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   15:47 Աղջկա հանդեպ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած քահանան ազատ է արձակվել կալանքից
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու

8 տարեկան Մարտինն Արցախից դուրս գալուց առաջ բակում փոս է փորել, խաղալիքները թաքցրել, որ թուրքերը չգտնեն․ հույս ունի, որ հետ է գնալու ... 11/15/2023   12:17  |  Ցեղասպանություն՝ Արցախում

8-ամյա Մարտինը Արցախի իրենց տունն է երազում տեսնում։ Անցած գիշեր դարձյալ Աշանի իրենց տանն էր։ Արթնացել ու մայրիկին անմիջապես պատմել է երազը։

«Շատ է գյուղի հետ կապված երազներ տեսնում․ կարոտում է տունը, ընկերներին, դպրոցը․․․ Այսօր վեր կացավ, թե՝ մամ, մեր տանն էի երազումս, բայց պապիկն էլ կար։ Թուրքերն էլի կրակում էին, պապիկն ասաց, որ չվախենամ․․․»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Աշանից բռնի տեղահանված Շողեր Գրիգորյանը՝ փոքրիկի մայրը։

Տիկին Շողերը չորս ամիս առաջ է կորցրել հորը․ գյուղից դուրս գալուց առաջ մի բուռ հող է վերցրել նրա գերեզմանից։ Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհած տղաների շիրիմներին ևս հրաժեշտ են տվել, նոր հարկադրված գաղթի ճանապարհը բռնել։
Հոր մշակած այգու ծառերի միրգը չորացրել, տնտեսած մի քանի գդալ աղով պահածոներ էին փակել, կարտոֆիլ , լոբի, կաղամբ ցանել, որ ձմեռը յոլա գնան։ Համոզված էին, որ ձմռանն էլ պաշարված են լինելու։

«Անգամ պատերազմի ընթացքում՝ ամսի 20-21-ին եղբայրս նուռը հավաքել, ճզմել էր։ Էդ ժամանակ էլ չէինք է պատկերացնում, որ ստիպված ենք լինելու դուրս գալ մեր տներից․․․ Որ կապ չկար, չէինք իմանում, թե անգամ կողքի գյուղում ինչ է կատարվում։ Կապը վերականգնվելուց հետո ենք սկսել սարսափելի լուրերը ստանալ ու այդ ժամանակ ենք հասկացել, որ ամեն ինչ շատ լուրջ է, շատ․․․»,-պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Գյուղի դիմացի լեռան վրա ընկած ռումբերից են հասկացել, որ պատերազմն սկսվել է։

«Բերդաշենի բարձունքներից մեկը հենց մեր գյուղի դիմաց է ընկնում։ Որ կրակոցների ձայներ լսեցինք, սկզբում մտածեցինք, թե սովորականի պես դարձած կրակոցներից է, բայց որ դուրս եկանք բակ ու տեսանք, թե ինչպես սնարյադներն ընկան էդ լեռան վրա, հասկացանք, որ պատերազմ է»,-ասում է մեր զրուցակիցը։

Աշանը պատերազմի առաջին ժամերին է շրջափակման մեջ հայտնվել․ Ստեփանակերտ-Ննգի ճանապարհն ադրբեջանցիները սկզբից ևեթ են կտրել։ Սկզբի երկու-երեք օրն այդ պայմաններում անգամ Աշանը Հացի ու Նոր Շեն գյուղերից տեղահանված բնակչությանն է ընդունել։ Աշանի մանկապարտեզում այդ գյուղերի բնակիչները երկու օր պատսպարվել են։

«Մեր տներում էլ ենք տեղավորել մեր հարևան գյուղերից եկած մարդկանց։ Բարեկամս էլ էր Նոր Շենում․ ամսի 19-ին, որ իմացել է թուրքերը մոտենում են, երեխան գրկած՝ ոտքով է հասել մեր գյուղ․․․ Ի՞նչ գիտեինք, թե բոլորս մի քանի օրից փախստական ենք դառնալու, մեր տուն ու տեղը հարկադրված թողնելու ենք ու գաղթի ճանապարհը բռնենք․․․»,-հառաչում է տիկին Շողերը։

Հուզմունքը զսպել չի կարողանում զրուցակիցս, երբ որդու մասին է խոսում։ Հայաստան հասնելուց հետո է իմացել, որ 8 տարեկան Մարտինը գյուղից դուրս գալուց առաջ բակում փոս է փորել ու խաղալիքներն այնտեղ թաքցրել․ «Վերջերս ասաց՝ մամ, գիտե՞ս, բակում փոս եմ փորել ու խաղալիքներս սաղ լցրել էնտեղ, որ թուրքերը չգտնեն։ Էնտեղ թաքցրել եմ, որ երբ հետ գնանք, էլի խաղամ․․․»։

Տիկին Շողերը համագյուղացիներին ևս հուզմունքով է հիշում։ Աշանցիները միշտ համերաշխ ու միմյանց հասնող են եղել։ Ասում է՝ անգամ գյուղից դուրս գալուց են այդպես եղել․ ով բենզին ուներ, կարող էր դուրս գալ, հետն ինչքան մարդ կարողացել՝ տարել է, մնացածներին էլ բենզին են տվել, որ հասնեն Ստեփանակերտ, իսկ Ստեփանակերտից արդեն բոլորն իրար հետ դեպի Կոռնիձոր են շարժվել։

«30 ժամ 8 տարեկան երեխուս գիրկս եմ եկել։ Բա ի՞նչ անեի, պետք է մի կերպ տեղավորվեինք մեքենայի մեջ։ Էն լիքը տնից մի երկու շոր ենք վերցրել։ Մենակ 10 ձեռք բրդյա անկողին ունեինք, մի ձեռքն էլ չենք կարողացել հանել, տեղ չկար․․․»,-ասում է նա։

Բռնի տեղահանված տիկին Շողերը որդու հետ այժմ Էջմիածնում բարեկամի տան է ապրում։ Ասում է՝ ի վիճակի չէ տուն վարձելու, քանի որ շատ բարձր են վարձերը։ Չգիտի, թե երբ կգտնի հարմար տուն՝ մեկ սենյականոց մի տուն, որտեղ որդու ու մոր հետ կկարողանա ապրել։ Ինչպես ինքն է ասում՝ մի հրաշքի է սպասում։ Մինչ այդ, աշխատանքի համար է դիմել։ Հիմա մի քանի ժամ ունի․ քիմիա է դասավանդում Էջմիածնի դպրոցներից մեկում, հույսն էլ չի կորցնում, որ մի փոքր բնակարան կկարողանա գտնել ու կամաց-կամաց ուշքի գալ ապրած մղձավանջից․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:52 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի թեմայով լսումներ կանցկացվեն
20:55 14/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախում մնացած սակավաթիվ հայերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնում. Արդեն 50 անձ տեղափոխվել է
18:03 14/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՀայաստան տեղափոխվելուց հետո տարբեր բուժհաստատություններում բուժում է ստանում 92 բռնի տեղահանված քաղաքացի
14:50 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքի մարզի բուժհաստատություններում աշխատանքի են անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 6 անձ
14:03 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍ140 արցախցի երեխա մկրտվում է միաժամանակ (տեսանյութ)
08:29 14/11/2023  |  ՄամուլՄանիպուլյատիվ թվաբանություն Արցախի բյուջեի «աննախադեպության» մասով. «Փաստ»
08:18 14/11/2023  |  ՄամուլԻ՞նչ ընթացքում է քրեական վարույթը. «Փաստ»
21:01 13/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՈրոշել էի՝ եթե ադրբեջանցիները մտնեին տուն կամ նկուղ, նռնակի օղը կքաշեի, որ գերի չընկնենք. Երկու երեխաների մայր (տեսանյութ)
20:39 13/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախից բռնի տեղահանված զգալի թվով քննիչներ անցել են մրցույթային առաջին փուլը՝ ՀՀ ՔԿ-ում աշխատանքի անցնելու համար, շուրջ 100 բուժաշխատող արդեն աշխատանքի է տեղավորվել. Երկակի ստանդարտ
16:16 13/11/2023  |  ԼՐԱՀՈՍԼեհաստանի զարգացման և մարդասիրական օգնության հաստատությունը օգնություն է տրամադրել Տեղ համայնքում հաստատված ԼՂ փախստականներին

Արխիվ

[]