Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք` Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. Միրզոյան 11/15/2023   20:26  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Արևելյան գործընկերության Քաղացիական հասարակության ֆորումի 15-րդ տարեկան վեհաժողովին։

Նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։

«Հարգելի գործընկերներ,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան վեհաժողովի մասնակիցների առջև: Վստահ եմ, որ այսօր համախոհ գործընկերներով մենք կարող ենք բաց քննարկում ունենալ և քննադատաբար գնահատել զարգացումները ինչպես Արևելյան գործընկեր երկրների, այնպես էլ տարածաշրջանային և եվրոպական մակարդակով:

Այսպիսով, հետագա քննարկումը խթանելու համար թույլ տվեք առաջ քաշել երկու հարցադրում, որոնց շուրջ մտորումները կարող են այսօր օգտակար լինել.

ինչի՞ մասին էր և ինչի՞ մասին է Արևելյան գործընկերությունը,
ո՞րն է քաղաքացիական հասարակության դերը աշխարհը և մասնավորապես Արևելյան գործընկերությունը փոխելու գործում:
Դեռևս 2009 թվականին, երբ ԱլԳ մեկնարկեց, այն նպատակ ուներ ամրապնդել գործընկերների կապերը ԵՄ-ի և անդամ պետությունների հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա, ինչպես նաև խորացնել տնտեսական և քաղաքական համագործակցությունը և աջակցել բարեփոխումների օրակարգին: Եթե փորձենք ամփոփել մեկ նախադասությամբ, ապա ԱլԳ մեկնարկեց՝ լինելով ժողովրդավարության մասին և այսօր շարունակում է մնալ ժողովրդավարության մասին:

Ես հպարտությամբ կարող եմ փաստել, որ իմ երկիրը շարունակում է հավատարիմ մնալ ժողովրդավարությանը և ժողովրդավարական արժեքներին: Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնց մենք բախվել ենք վերջին տարիներին՝ COVID 19 համավարակը, 2020թ. պատերազմը, ռազմական հարձակումները և ագրեսիան ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի, էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից 100 հազարից ավելի փախստականների հոսքը, ժողովրդավարացման գործընթացը և բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականցումը Հայաստանում ոչ մի պահ կանգ չեն առել: Հայաստանի կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ 2018 թվականի ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ձգտումներին:

Դա իսկապես դժվար է: Դժվար է պահպանել ժողովրդավարությունը, եթե չկա բարենպաստ միջավայր: Եվրոպական անվտանգության ճարտարապետության փլուզումը, ավտորիտարիզմի աճն աշխարհում, մի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, մյուս կողմից ժողովրդավարական արժեքների զանգվածային խախտումները ստիպում են լրջորեն վերանայել, թե ինչպես պետք է ԵՄ-ն իրեն դիրքավորի: Եվ սա պահանջում է ԵՄ-ից ոչ միայն ամրապնդել իր կապերն Արևելյան գործընկերների հետ, այլև խրախուսել  Արևելյան գործընկերների միջև համագործակցությունը:

Այս համատեքստում ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի որոշումն առաջարկել Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Մոլդովայի և Ուկրաինայի հետ և Վրաստանին շնորհել թեկնածուի կարգավիճակ։ Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, ովքեր նույնպես ունեն  եվրոպական ձգտումներ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել Հայաստանի և ԵՄ-ի մերձեցմանն ուղղված համատեղ աշխատանքի տպավորիչ փորձ: Մենք համագործակցում ենք բարեփոխումների օրակարգի իրագործման, 2,6 միլիարդ եվրո արժողությամբ առաջատար նախաձեռնությունների իրականացման շրջանակներում և բազմաթիվ այլ ոլորտներում։ Վերջերս մենք ազդարարեցինք Հայաստան-ԵՄ բարձրաստիճան քաղաքական և անվտանգային երկխոսության մեկնարկը, որի երկրորդ փուլը տեղի է ունենում այսօր Բրյուսելում: Ես նաև ողջունում եմ ԵՄ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի երկայնքով մշտադիտարկման առաքելության տեղակայման որոշումը: Ավելին, ԵՄ-ը Հայաստանի համար հանդիսանում է կարևոր գործընկեր՝ աջակցելով Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու մեր ջանքերին: Հայաստանի կառավարությունն ունի քաղաքական կամք Արևելյան մեկ այլ գործընկեր հանդիսացող Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել այս ուղղությամբ՝ հիմնվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի կողմից Գրանադայում ընդունված սկզբունքների վրա։

Ավելին, քանի որ մենք կարծում ենք, որ Արևելյան հարևանությունում խաղաղությունն ու կայունությունը մեծապես կախված են գործընկերների տնտեսական համագործակցությունից, Հայաստանը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ ի նշան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղության հաստատման և համագործակցության մեր հանձնառությունների: Հայաստանը նաև շահագրգռված է միանալ «Սևծովյան էլեկտրական մալուխ» նախագծին, և մենք հուսով ենք, որ Եվրոպական միությունը կաջակցի այդ ձգտմանը՝ օգտագործելով իր գործիքակազմը:

Տիկնայք և պարոնայք,

Անդրադառնալով քաղաքացիական հասարակությունների դերի վերաբերյալ իմ երկրորդ հարցին՝ պետք է խոստովանեմ, որ աշխարհում ոչ մի կառավարություն ի վիճակի չէ իրականացնել զարգացման օրակարգ և պայքարել մարտահրավերների դեմ միայնակ՝ առանց ձեզ։ Ժամանակները, որում մենք ապրում ենք, ամենևին էլ հեշտ չեն, և ես միանշանակ գիտեմ, որ այն հարցերը, որոնց մասին ես խոսում էի, չեն հասցեագրվի առանց ձեր մասնակցության, քննադատության, բայց նաև աջակցության։

Շնորհակալ եմ:

Եվ սա պարզապես ավանդական «շնորհակալություն»-ը չէ, որը մենք սովորաբար ասում ենք մեր ելույթների վերջում. ես իսկապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որը դուք կատարում եք հանուն Արևելյան գործընկերության ընդհանուր գործի, հանուն մեր արժեքների, ժողովրդավարության և խաղաղության»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:29 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԳրանադայում ընդունված հայտարարությամբ վերահաստատված սկզբունքներին Ադրբեջանի հանձնառության պարագայում հնարավոր կլինի տարածաշրջանում հասնել խաղաղության. Միրզոյան
12:51 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանը ՄԹ վարչապետի խորհրդականներին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
12:14 15/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն
10:37 15/11/2023  |  ՔաղաքականԱրարատ Միրզոյանը Դեյվիդ Լամիին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերը
10:23 15/11/2023  |  ՔաղաքականԱլիշա Քերնսի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն ընդգծել է ԼՂ-ում տեղի ունեցածն իր անուններով կոչելու կարևորությունը
15:48 14/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի վարչապետը վերջերս ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, այն կարող է կարևոր դեր խաղալ հյուսիսը հարավին և արևմուտքը արևելքին կապելու գործում. Միրզոյան
18:59 12/11/2023  |  ՔաղաքականԱրարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Միացյալ Թագավորություն
20:48 09/11/2023  |  ԼՐԱՀՈՍՀՀ սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող. ՀՀ ԱԳՆ
19:35 09/11/2023  |  ԼՐԱՀՈՍՇատ կարեւոր է Լեռնային Ղարաբաղում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից. Միրզոյան (տեսանյութ)
21:00 08/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

Արխիվ

[]