ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՄՊԿ-ում աուդիտը մերժած դատավորը կանխիկ խոշոր գումար է հայտարարագրել. Պետական համակարգում աշխատած դատավորին որտեղից այդքան գումար՝ պարզ չէ 11/14/2023 18:22 | ԼՐԱՀՈՍ
Դատական համակարգը ենթադրյալ «կոռուպցիայից մաքրող» իշխանությունների օրոք շարունակվում է յուրային դատավորների հովանավորումը, չի պարզաբանվում անգամ վերջիններիս եկամուտի աղբյուրը։
Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանը 2021թ և 2022թ տարեկան հայտարարագրերում նշել է խոշոր չափի կանխիկ գումար։ Ըստ 2022թ․ տարեկան հայտարարագրի՝ դատավորն ունեցել է մոտ 26 մլն դրամի չափով եկամուտ, բանկային հաշիվներում եղել է 685 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 106 հազար ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազար եվրո։ Գրեթե նույնքան կանխիկ գումար դատավորը հայտարարագրել էր նաև 2021թ՝ 100 հազար 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազար դրամ և 15 հազար 100 եվրո։ 2021թ հայտարարագրում նշված է, որ բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 187 հազար դրամ և 4 հազար ԱՄՆ դոլար։ Սա արձանագրել էր «Հետքը»՝ հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում։
Հատկանշական է, որ մինչ դատավոր նշանակվելը Աշոտ Հովհաննիսյանը տարիներ շարունակ եղել է դատավորի օգնական, ապա՝ բանկերից մեկում կարճ ժամանակով աշխատել է որպես իրավախորհրդատու։ Ըստ այդմ, հարց է առաջանում, թե ինչպես է այդ պաշտոններում դատավորին հաջողվել այդքան կանխիկ գումար կուտակել։ Նշենք, որ դատավորի կինը եւս գործարար չէ, պետական համակարգի, մասնավորապես ՃՈ աշխատակից է, վերջինս ևս խոշոր չափի կանխիկ գումար է հայտարարագրել՝ 17 մլն դրամի և 60․300 ԱՄՆ դոլարի չափով։
«Փաստինֆո»-ն ԲԴԽ-ի միջոցով փորձեց մեկնաբանություն ստանալ,թե արդյոք պարզել են կանխիկ գումարի ծագման աղբյուրը։
«Դատավորը նշանակման ընթացքում բարեվարքության ստուգում անցել է, հայտարարագրում էլ բոլոր գույքերի ծագման հիմնավորումը տրված է, ավելիացնելու բան չունենք»,- փոխանցեցին ԲԴԽ-ից։ Նկատենք, որ հայտարարագրում կանխիկ գումարի ծագման մասին տվյալներ իրականում չկան։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, պատասխան ստանալու դեպքում այն ևս կհրապարակվի։
Ի դեպ, դատավոր Աշոտ Հովհաննիսյանը այն դատավորներից է, որը իշխանությունների համար հետաքրքրություն ունեցող գործերով կայացնում է իշխանություններին հաճո որոշումներ։ Օրինակ՝ նրա դատական կենսագրության կարեւոր էջերից է մութ գործարքի արդյունքում ԶՄՊԿ-ում աուդիտ անցկացնելու 12,5 տոկոս բաժնետիրոջ հայցը։
Նշենք, որ նման հայցով բաժնետերը դատարան դիմել էր, որ երբ կասկածելի ու գիշերային գործարքի արդյունքում ԶՄՊԿ-ում փոխվեց հիմնական բաժնետերը ու գործարանի հիմնական սեփականատեր դարձավ կրեմլամերձ միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որն էլ որոշ մասը նվիրեց կառավարությանը։ Ընդ որում՝ այս ամբողջ գործարքն այնքան փնթի է տեղի ունեցել, որ առավելապես ասոցացվում էր պետության միջամտությամբ բիզնես խլելու օպերացիայի հետ, առավել եւս, երբ Տրոցենկոյի, այսպես կոչված, իրավունքների գրանցումը տեղի է ունեցել ոչ աշխատանքային ժամին՝ գիշերով։ 12,5 տոկոսի բաժնետերը՝ «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը, պահանջել էր աուդիտ անցկացնել ԶՄՊԿ-ում, բայց ԶՄՊԿ-ի նոր ղեկավարությունը դեմ էր, եւ դատարանն էլ, փաստորեն, չէր հանդգնել այլ որոշում կայացնել ու աուդիտ այդպես էլ տեղի չունեցավ։ Փոխարենն այսօր ԲԴԽ-ն ԿԿՀ-ն կարծես թե շրջանցում են դատավորի կասկածլի եկամուտների կողքով, թե որն է նրա կանխիկ կանխիկ եկամուտի աղբյուրը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից