ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2019թ. Վանաձորում կրակոցներից 3 անձի սպանության և 5 անձի վիրավորման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11/14/2023 12:26 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ՝ 2019թ․ հոկտեմբերի 4-ին Վանաձորում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած 3 անձի սպանության և 5 անձի վիրավորման դեպքի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ նշված օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչն իր առանձնատան նկուղային հարկում հյուրընկալել է երկու համաքաղաքացու: Զրույցի ընթացքում նրանցից մեկը 50-ամյա տղամարդուց անհատույց գումար է պահանջել, որին վերջինս չի մերժել և խոստացել է հաջորդ օրը տալ: Միևնույն ժամանակ, հյուրընկալված տղամարդկանցից մյուսը վառած ծխախոտը դրել է 50-ամյա տղամարդու պարանոցի հետին մակերեսին, ապա երկուսով սկսել են հարվածել տղամարդու մարմնի տարբեր մասերին` առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այդ ընթացքում հիշյալ երկու տղամարդկանցից մեկը «Բռունի» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից կրակոց է արձակել, իսկ 50-ամյա տղամարդը, սեղանից վերցնելով «Մակարով» տեսակի 9 մմ տրամաչափի ակոսափող մարտական ատրճանակ, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, հիշյալ երկու տղամարդկանց սպանելու դիտավորությամբ, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ: Վերջինիս արձակած կրակոցներից նշված 2 անձինք մահացել են։
Այդ ընթացքում, լսելով կրակոցների ձայնը՝ մի խումբ անձանց հետ ներս է մտել 50-ամյա տղամարդու քրոջ 43-ամյա որդին և ինքնակամ ներգրավվել է վեճին: Վերջինս, կտրող գործիքով այտի և որովայնի շրջանում թեթև վնաս ստանալով, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ, այնտեղ գտնվող 6 անձանց սպանելու դիտավորությամբ, քննությամբ դեռևս չպարզված անձից ձեռք բերված «ԱԿ-74» մոդելի ակոսափող մարտական ինքնաձիգից բազմաթիվ կրակոցներ է արձակել նրանց ուղղությամբ:
50-ամյա տղամարդու քրոջ որդու կողմից արձակված կրակոցների արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից առանձնատան նկուղային հարկում գտնվող անձանցից 1-ը մահացել է, 5-ը ստացել են ծանր մարմնական վնաս:
Նախաքննության ընթացքում հիշյալ առանձնատանը կատարված խուզարկությամբ նաև հայտնաբերվել է ընդհանուր 142,84 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա», զգալի չափերով՝ 0,00937 գրամ քաշով «Տետրահիդրոկաննաբինոլ» և զգալի չափերով՝ 689,97 գրամ քաշով «Կանեփ» տեսակի թմրամիջոց:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն և վերջինիս քրոջ որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով:
Վերջիններիս մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու վերաբերյալ մասով անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հիշյալ հրազենների և թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ