Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գագիկ Խաչատրյանի առողջական ներկայիս վիճակը պետության մեղավորությամբ է․ Խաչատրյանի՝ արտերկրում բուժում ստանալու թույլտվության միջնորդությունը հետաձգվեց (տեսանյութ) 11/13/2023   16:12  |  Դատական ռեպորտաժներ

«Գագիկ Խաչատրյանի առողջական ներկայիս վիճակը, վատթարացումը պետության մեղավորությամբ է, նախկինում՝ քննչական մարմինների և դատախազության, հիմա՝ դատարանի»․դատարանը հետաձգեց Գագիկ Խաչատրյանին արտերկրում բուժում ստանալու թույլտվության վերաբերյալ միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի վերաբերյալ գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվեց Գագիկ Խաչատրյանին՝ բուժման նպատակով բուժման մեկնելու հարցը։

Նշենք, որ գործը գտնվում է դատաքննության փուլում, վկաների հարցաքննությունը մոտենում է ավարտին։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօրվա նիստին, սակայն, չի ներկայացել Գագիկ Խաչատրյանը։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով բուժման նպատակով արտերկիր մեկնել, համապատասխան բուժում ստանալուց հետո վերադառնալ ՀՀ և ներկայանալ նիստերին։ Սարգսյանը միջնորդությանը կից ներկայացրեց նաև Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան փաստաղթղթեր, համաձայն որի՝ կյանքին վտանգ սպառնացող լուրջ խնդիրներ կլինեն, եթե հաստատվեն այդ խնդիրները։

«Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի ներկայիս վիճակը, վատթարացումը պետության մեղավորությամբ է։ Նախկինում, եթե դա քննչական մարմինների, դատախազության մեղավորությունն էր, հիմա՝ դատարանի»,- նշեց Սարգսյանը՝ արձանագրելով, որ ակնհայտորեն բացասական դինամիկ է․ «Բացասական դինամիկան մենք մինչև որտեղ ենք սպասում, որ լինի։ Այսինքն, այն անդառնալի կետին ենք սպասում, որ լինի, ասենք՝ վայ, չգիտեինք»։ Փաստաբան Ամրամ Մակինյանը ևս միացավ և պնդեց միջնորդությունը՝ խնդրելով այն բավարարել։
Դատախազ Գևորգ Սարգսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ փաստաթղթերում առկա չէ տվյալ առ այն, որ ՀՀ-ում հնարավոր չէ բուժել այդ հիվանդությունները։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ հակադարձեց՝ դեռևս նախաքննության փուլից առնվազն երեք փաստաթուղթ կա, որով արձանագրվել է, որ ողնաշարի վիրահատությունը ՀՀ-ում հնարավոր չէ կատարել, դրանից հետո արդեն դատարանի նախաձեռնությամբ է դատաբժշկական փորձաքննություն իրականացվել, որով ևս հաստատվել է։

«Մեղադրանքի համար բացարձակ կարևոր չէ, թե այստեղ ինչ փաստ է, կարևորը ձգձգելն է, տարիներով, բայց այդ տարվա ընթացքում առողջական վիճակը վատթարանում է»,-նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հասկանալի չէ՝ ինչու են անհանգստանում, կարծում են՝ կգնա, չի գա․ «Ոչ թե անհանգստացնում եք, այլ՝ թույլ չեք տալիս։ Ձգձգում եք, որ առղջական վիճակն ավելի վատանա։ Ունենք քրեական գործ, ոչինչ որ հիվանդ ես, նիստեր կանենք»։

Սարգսյանը նաև հիշեցրեց, որ, երբ դեռ կալանքի տակ էր, ՔԿՀ-ից գալիս էին հիվանդանոց և զոռով ներկայացնում դատարան։

Փաստաբան Երեմ Սարգսյանը ևս մեկ միջնորդություն ներկայարցեց՝ խնդրելով թույլատրել Գագիկ Խաչատրյանին դեկտեմբեր ամսին մեկնել Գերմանիա՝ վիրահատության համար։ Այս միջնորդության դեմ ևս դատախազը առարկեց։ Դատարանը որոշեց հետաձգել միջնորդությունների լուծումը, ապա նաև՝ դատական նիստը։ Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց՝ Գագիկ Խաչատրյանը նախկինում մեկնել է արտերկիր բուժման և վերադարձել, ըստ այդմ, ռիսկ չկա, որ Գագիկ Խաչատրյանը կարող է չվերադառնալ։ Միևնույն ժամանակ փաստաբանն արձանագրեց՝ թե դատարանը, թե դատախազը կաշկանդված են։

«Նիստերից մեկի ժամանակ մենք միջնորդեցինք, որպեսզի Խաչատրյանը 12 օրով մեկնի արտերկիր, դատարանը բավարարեց մեր միջնորդությունը,և մի քանի ժամ անց դատախազը միջնորդեց, որ Խաչատրյանի նկատմամբ նաև ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվի, դատարանն առանց քննարկելու որոշում է ստորագրությունը խափանման միջոց ընտրել»,- հիշեցրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։

Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:19 10/05/2023  |  Քրեական խրոնիկոնԳագիկ Խաչատրյանի ազգականներին օգուտ տալու համար ՊԵԿ փոխնախագահն ու Տեսչության պետը չարաշահել են լիազորությունները
15:45 03/05/2023  |  ԼՐԱՀՈՍԳագիկ Խաչատրյանը վիրահատվել է
08:03 14/04/2023  |  ՄամուլԳագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն են տվել. «Ժողովուրդ»
12:29 08/10/2022  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձել 210 անշարժ գույք
21:00 15/07/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստան է եկել ЦРУ -ի ղեկավարը՝ Գագիկ Խաչատրյանի ապօրինի ակտիվների հետ կապված․ Infoteka24
22:04 07/05/2022  |  ԼՐԱՀՈՍԴա բիզնեսմենին խոչընդոտել է․ Գագիկ Խաչատրյանի փաստաբանները նրա՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու վերաբերյալ հայտարարություն են տարածել
17:36 06/05/2022  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ-ն սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց․ civilnet.am
16:35 26/01/2021  |  Դատական ռեպորտաժներՀրապարակվել է դատարանի վճիռը. «Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից»
13:46 02/12/2020  |  ԼՐԱՀՈՍՀասկանում էին՝ եթե Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ մնար, խոշտանգման վարույթի հիմքերն ավելի էին ամրապնդվելու. Երեմ Սարգսյան
12:49 02/12/2020  |  Դատական ռեպորտաժներԱյս մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակում միայն բացասական դինամիկա տեղի ունենա. Փաստաբան

Արխիվ

[]