ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ը Մարգարայի անցակետի աշխատանքների համար 620 մլն դրամի պայմանագիր է ստորագրել մի ընկերության հետ, որը 2 տարի «սև ցուցակում» է եղել 11/13/2023 20:12 | ԼՐԱՀՈՍ
Մարգարայի անցակետի կառուցման երկրորդ փուլի աշխատանքների համար ՊԵԿ-ի հետ պայմանագիր ստորագրած «ԱՐՏԿՈՆ» ընկերությունը 2 տարի՝ 2020 թ-ի դեկտեմբերի 31-ից մինչև 2022 թ-ի դեկտեմբերի 31-ը ներառված է եղել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների, այսպես կոչված՝ «սև ցուցակում»։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում շատ հատաքրքրական որակեց այն փաստը, որ «սև ցուցակից» դուրս գալուց հետո ընկերությունը նման խոշոր պայմանագիր է կնքել ՊԵԿ-ի հետ, այն էլ՝ մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով։
Հիշեցնենք, որ Մարգարայի անցակետի կառուցման երկրորդ փուլի աշխատանքների համար ստորագրված պայմանագիր գերազանցում է 620 մլն դրամը։ Ընկերությունը պարտավորվում է շինարարական աշխատանքները կատարել 90 օրում, աշխատանքներն, ըստ պայմանագրի, պետք է ավարտվեն 2023 թ-ի դեկտեմբերի 25-ին։ Ընդ որում՝ այս ընկերությունը մրցույթի չի մասնակցել, այլ ՊԵԿ-ն է նրան ընտրել ու հարյուրավոր միլիոնների գործարք կնքել։
Մեկ անձից նախորդ գնման պայմանագիր ՊԵԿ-ը ստորագրել էր հունիսի 20-ին. նույն «Արտկոն» ՓԲԸ-ի հետ կնքվել է 250 միլիոն 621 հազար դրամի պայմանագիր՝ Մարգարայի անցակետի կառուցման աշխատանքների առաջին փուլի համար։
Հոկտանյանն ընդգծեց, որ ընկերությունը «սև ցուցակում» հայտնվել էր «Գնումների մասին» օրենքի 1 մասի 6-րդ կետի համաձայն, այսինքն՝ խախտել էր պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը։
Անդրադառնալով մեկ անձից կատարված գնման հիմնավորմանը՝ փորձագետը նշեց, որ մատնանշվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 2-րդ կետը՝ արտակարգ կամ չնախատեսված այլ հրատապ իրավիճակը։
«Ինձ համար անհասկանալի ու տարօրինակ է, թե ինչու է չնախատեսված կամ հրատապ, ի՞նչ է, վաղը բացո՞ւմ են հայ-թուրքական սահմանը։ Առնվազն, հարց է ծագում՝ որտեղի՞ց են որոշել, որ հունվարի 1-ից դա լինելու է։ Կարծում եմ, շատ լպրծուն հիմնավորում է, նման հիմնավորումը լինում է սովորաբար տարերային աղետների դեպքում, երբ անսպասելի մի բան է տեղի ունենում։ Բայց սա այդպիսի իրավիճակ չէ։ Հետևաբար, պետք է հասկանալ, կա՞ գաղտնի պայմանավորվածություն, որ հունվարի 1-ից բացվելու է սահմանը»,- նկատել է Հոկտանյանը։
Դիտարկմանը, թե վարչապետն ու ԱԳ նախարարը հույս են հայտնել, որ մինչև տարեվերջ կբացեն սահմանը՝ Հոկտանյանն արձագանքեց՝ հույս հայտնելով գնում չեն անում։ «Դա ընդունված չէ, և, ի վերջո՝ պայմանավորվածությունը, որ 3-րդ անձանց համար պետք է սահմանը բացվի՝ շատ վաղուց էր ձեռք բերվել, ավելի քան մեկ տարի առաջ։ Հետևաբար, բավական շատ ժամանակ կար ու կարելի էր հանգիստ ու առանց շտապելու կառուցել սահմանը, ոչ թե հրատապության կարգով անել։
Իհարկե, սա կասկածելի է, կարելի է ենթադրել, որ էլի մի ծանոթ ընկերության են պատվիրակել։
Օրինակ, Ավինյանի երդմնակալության դեպքում հայտարարում էին, որ քիչ օր էր մնացել ու չեն հասցրել մրցույթ կազմակերպել, բայց այստեղ այդ պատճառաբանությունը տեղին չէ։ Ավելին, քաղաքապետի երդմնակալության ժամանակ ներկայացնում էին, որ այդ օրը նոր կորոշվի՝ «Հանրային ձայնի» ավագանու անդամները կգան նիստին,թե չեն գա։ Այստեղ էլ գուցե իսկապես կա պայմանավորվածություն, որ հունվարին բացվում է սահմանը, իսկ եթե միայն «հույս են հայտնում», ապա դա բավարար պատճառ չէ մեկ անձից գնում անելու համար։ Հույսի վրա հիմնվելով՝ նման գնում չեն անում։ Ենթադրում եմ, ինչ-որ բան հայտնի է իրենց, բայց իրենք հանրությանը տեղյակ չեն պահում, որովհետև սովորաբար նման հիմնավորումը կիրառում են տարերային աղետների կամ լուրջ տեխնոգեն աղետներ դեպքում, երբ պետք է հրատապ ինչ-որ բան արվի, իսկ սա ոչ արտակարգ, ոչ էլ չնախատեսված իրավիճակ ես չէի համարի։
Կարծում եմ, հանգիստ կարող էին ժամանակին մրցույթ հայտարարել ու կառուցել»,- նշել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ