ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքերը մտել էին մեր թաղամաս, բարձրախոսով ասում էին, եթե դուրս չգաք՝ բոլորիդ կմորթենք․ արցախցի ընտանիքը օգնության կարիք ունի` աշխատանք են փնտրում 11/12/2023 17:37 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախցի Մարինե Գաբրիելյանի 8 հոգանոց ընտանիքը, որոնցից 3-ը անչափահաս երեխաներ են, օգնության կարիք ունի։
«Փաստինֆոյի» հետ զրույցում կինը պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո երեխաների ու մոր հետ ապաստանել էին Ստեփանակերտում՝ ամուսնու մոր բնակարանում։ Ասում է՝ 2 տուն են կորցրել հիմա ամեն ինչ զրոյից սկսելու ուժ գրեթե չի մնացել։
«Ամուսինս 4 պատերազմ է տեսել, հիմա ծանր հիվանդություն ունի։ Նրա եղբայրն էլ երկրորդ կարգի հաշմանդամ է։ Ստեփանակերտի տունը Շուշիին կպած էր գրեթե ծայրամասում էր, երբ սեպտեմբերի պատերազմը սկսվեց՝ թուրքերը մտել էին թաղամաս, երեխեքը դպրոցում էին, փոքրս մանկապարտեզում էր։
Աղջիկս դասերից հետո պարի խմբակ էր գնացել, դպրոցից դուրս էր եկել, երբ պատերազամը սկսվեց։ Մի քանի ժամ որոնել ենք աղջկաս, մինչև կարողացանք գտնել, հետո իմացանք, որ փողոցում թուրքերի էին տեսել։ Մեր շենքը ռմբակոծվել էր, թուրքերը մտել էին թաղամաս ու բարձրախոսով ասում էին, եթե դուրս չգաք՝ բոլորիդ կմորթենք։ Հիմա Արարատի Բանավան գյուղում ենք, այստեղ զինվորական զորամաս կա, ամեն անգամ, երբ ուչենիների կրակոցների կամ որևէ այլ ձայն է լսվում՝ երեխաները վախից կուչ են գալիս, մտածոմ են՝ նորից պատերազմ է սկսվել։ Խոստացել էին, որ Կարմիր խաչից հոգեբան կգա, երեխայի հետ կզրուցեն, այդպես էլ ոչ ոք չի եկել», - պատմել է կինը:
Նրա փոխանցմամբ` արդեն գիտեին, որ պիտի դուրս գան Ստեփանակերտից՝ մի օր օդանավակայանում են գիշել, մի օր՝ տատիկ-պապիկի արձանի մոտ։ «Ամեն մեկիս մի հագուստ ենք հասցրել վերցնել, 8 հոգով մի նիվայով հասել ենք Գորիս»։
Կինն ասում է՝ Բանավանում վարձած տունը դատարկ էր, ոչինչ չկար։ Բարի մարդկանց օգնությամբ կարողացել են կենցաղային պարագաներ ձեռք բերել, պետությունից էլ մեծահասակների համար նախատեսված 100 000-ական դրամները ստացել են։ Միայն թե ստացած գումարի մեծ մասը՝ 350 հազար դրամն արդեն տան վարձ են տվել։
«Տան տերը հենց սկզբից ոչ միայն մեկ ամսվա վարձն է վերցրել, այլև 150 հազար դրամ դեպոզիտ պահանջեց, հիմա էլ կրկին 100 000 դրամ վճարել ենք երկրորդ ամսվա համար»,-ասած Մարինեն՝ հավելելով, որ գումարի մնացած մասն էլ գնացել է ուռուցքով հիվանդ ամուսնու դեղերին։
«Առջևում ձմեռ է, ոչ տաքացուցիչ ունենք, ոչ էլ տաք հագուստ, գազի վառարան էինք նվեր ստացել, բայց տան տերը թույլ չի տալիս տեղադրել, հիմա էլեկտրական տաքացուցիչներ են պետք», - նշել է նա:
Մարինեն ու ամուսինը հիմա աշխատանք են փնտրում։ «Ամուսինս նախկին զինվորական է, հիմա էլ ծանր աշխատանք չի կարողանում անել, ոչ շատ ծանր աշխատանք է փնտրում, ես մանկավարժ եմ, Արարատ գյուղում ժամանակավոր աշխատանք են տվել, փոխարինում եմ մեկի, ով առողջական պատճառներով բացակայում է, բայց, գուցե, նա վաղն արդեն աշխատանքի գա ու ես ստիպված եմ լինելու դուրս գալ, հիմնական աշխատանք չի։
Հիմա ցանկացած օգնության համար շնորհակալ կլինենք, բայց ամենաշատը՝ հենց աշխատանքի կարիք ունենք», - նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից