ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գրիգորին 44-օրյա պատերազմից հետո կնոջ հետ մեկնել էր ՌԴ, չդիմացավ, հետ վերադարձավ. Սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ դիտակետում էր, երբ ինքնաթիռը ռմբակոծել է հենց դիտակետը 11/10/2023 12:07 | Ցեղասպանություն՝ Արցախում
Սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան սովորականի պես Գրիգորին զանգել է կնոջը՝ Ռուզաննային, հարցրել տնեցիների որպիսությունից, երեխայից։ Ժամեր անց, երբ ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները շփման գծի ողջ երկայնքով հարձակման են անցել, Գրիգորիի հետ կապվել այլևս ոչ մեկը չի կարողացել։
«Որ հասկացանք պատերազմ է, հաղորդագրություններ էի գրում, բայց պատասխան չէի ստանում․․․ Ամսի 20-ին ասացին, որ զոհվել է․․․ Գրիգորին դիտակետում էր, երբ ինքնաթիռը ռմբակոծել է հենց դիտակետը»,-«Փաստինֆո»-ին պատմում է կինը՝ Ռուզաննան։
Գրիգորի Հայրապետյանը 23 տարեկան էր, պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող։ Հաթերքում՝ իր հայրենի գյուղում էր ծառայում։
Կինը հիշում է՝ ամուսնությունից մեկուկես տարի անց որոշում են գնալ Ռուսաստան՝ այնտեղ ապրելու։ Երկու ամիս չանցած՝ վերադառնում են։
«Չկարողացավ էնտեղ մնալ։ 2022թ․ հոկտեմբերին գնացել էինք, դեկտեմբերի 1-ին հետ եկանք Արցախ։ Զգում էի, որ ոչ մի կերպ չի համակերպվում իր հողից հեռու մնալուն․․․ Այնքան ծանր էր տանում, որ մեզ էլ վերցրեց ու վերադարձանք գյուղ՝ Հաթերք։ Շատ ինքնամփոփ էր տեսակով, բայց զգում էի, թե ինչքան շատ է սիրում գյուղը, հարազատներին, ընկերներին։ Բոլորին յուրովի էր սիրում, ամեն մեկի համար անհանգստանում․․․ Իսկ Հաթերքն իր համար ամեն ինչ էր։ Երբեք չի սիրել, չի ցանկացել քաղաքում ապրել․ աղմուկ ընդհանրապես չէր սիրում»,-պատմում է կինը։
Գրիգորին ու Ռուզաննան դուստր ունեն՝ Սոֆիան։ Փոքրիկը 1 տարեկան 9 ամսական է։ Ռուզաննան մեր զրույցի ամբողջ ընթացքում ջանում էր չհուզվել, ուժեղ պահել իրեն՝ չնայած նրան, որ երկու օրում կորցրել է երկու շատ հարազատ մարդկանց՝ ամուսնուն ու եղբորը․․․
«Եթե Սոֆիան չլիներ, ես շատ ավելի ծանր կտանեի այս ամենը, շատ ավելի ծանր․․․ Հիմա պրում եմ միայն հանուն աղջկաս, նրա շնորհիվ․․․»,-հուզմունքը զսպել է փորձում տակավին երիտասարդ տարիքում այրիացած Ռուզաննան ու հույս փայփայում, որ գոնե եղբոր մարմինն Արցախից տեղափոխել կստացվի․․․
Էդուարդին հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Մաղավուզում, քանի որ դիակը պահելու ոչ մի պայման չկար՝ հոսանքի բացակայության պատճառով դիահերձարանների սառնարանները չէին աշխատում։ Ծնողները սպասում են, թե Կարմիր Խաչը երբ կկարողանա Հայաստան տեղափոխել նրա դին․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ