ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վտանգն այն է, որ կդառնանք փոքրիկ Սիրիա, բայց Մոսկվայի հետ խոսել է պետք, սա դիվանագիտություն չէ. Խաչիկյան 11/10/2023 20:35 | Քաղաքական
Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը՝ Ռուսաստանի կողմից վերահսկման մասին առաջին անգամ խոսվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրի մեջ, բայց այն այլևս չի գործում, գոյություն չունի։ Այդ պայմանագիրը խախտել են բոլոր 3 կողմերը, թե Ադրբեջանը, թե Հայաստանը թե Ռուսաստանը։ Ավելին, Ադրբեջանը ոչնչացրել է Արցախը, հետևաբար, այդ պայմանագրի վրա հենվելն հիմա անիմաստ է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե 2021 թ-ի հունվարի տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջան-Նախիջեւան ճանապարհը վերահսկելու են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունները։
Այս հայտարարությանն արձագանքել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ ՀՀ–ն երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման։
Խաչիկյանն ասաց, որ այդ ճանապարհի վերահսկողությունը ՌԴ-ին փոխանցելը վտանգավոր քայլ է։ «Ստեղծել մի միջանցք Հայաստանի տարածքում, որը վերահսկում է երրորդ կողմը՝ խիստ վտանգավոր է։
Գուցե հենց ռուսական զորքերի ներկայությունն ինքն վտանգ չի ստեղծում, բայց նախադեպ է ստեղծվելու որ այդ միջանցքն այլևս մեր վերահսկողության տակ չէ, դրանից հետո կարող է ինչ-որ միջազգային ուժ կանգնի ու պահանջին իրեն հանձնել միջանցքի վերահսկողությունը, որ առավել վտանգավոր է՝ այդ ուժի մաս կարող են կազմել նաև Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք Ռուսաստանից կպահանջեն միջանցքը։ Կարծում եմ, սա այն հարցը, չէ որին պետք է համաձայնենք, առավել ևս, որ Արցախն ալևս չկա ու նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունն այլևս չի գործում։ Այս պարագայում վտանգ կա դառնալու փոքրիկ Սիրիա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նորմալ է, որ մեր կառավարությունը դիմադրում է դրան ու դա ճիշտ է, բայց դա պետք է արվի, ոչ թե փոխհրաձգության միջոցով, այլ ՌԴ-ի հետ համաձայնության գալով։
«Դիվանագիտությունն այսպես չեն վարում, Մոսկվա չգնալը, ֆորումներին չմասնակցելը, այդ հարթակներից հրաժարվելը ու հույսը դնել ինչ-որ հեքիաթային ճոխ խոստումների վրա՝ ես սխալ եմ համարում։ ՌԴ-ի հետ պետք է խոսել, գործնական խոսակցություն ունենալ և պաշտպանել մեր շահերը, այդ ամենին ձև կա ու վատ է, որ մինչև հիմա չեն հասկացել, թե ինչպես են դա անում»։
Դիտարկմանը, թե դեռ մեկ տարի ասաջ՝ 2022 թ-ին սեպտեմբերին էր Փաշինյանը խոսում այն մասին, որ թե քանի որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանապահներն ու մաքսավորը միմյանց հետ շփվելու ցանկություն չեն ունենա և հաշվի առնելով հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները՝ առաջարկում էին, որ սահմանին կարող են կանգնել ռուս սահմանապահներ:
«Հայկական կողմը լուծում է առաջարկել: Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն»:
Անդրադառնալով Փաշինյւանի այս հարտարարությանը՝ Խաչիկյանը նշեց, որ այս հայտարարությունը գուցե արվել է ինչ-ինչ հարցերում փոխզիջման հասնելու համար։ «Բայց հիմա արդեն չկա նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները ու չկա Արցախը, հիմա նոր իրադրություն է, ու ինչպես է Ռուսաստանը դա անելու, ես չգիտեմ։
Ամեն դեպքում՝ դա լավ իրավիճակի չի բերի, մենք դառնալու ենք փոքրիկ Սիրիա, դա շատ վտանգավոր ճանապարհ է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
- 11/20/2024 23:57 Երևանում «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մարմին
- 11/20/2024 23:35 Մխչյան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից