ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի ու Իրանի խոսույթի միջեւ գերիշխում է ընդհանրականությունը. Այս տեմպերով Հայաստանը կհայտնվի լուսանցքում. քաղաքագետ 11/10/2023 17:57 | Քաղաքական
Մենք պետք է ռեալ իրականության հետ հաշվի նստենք, ուզենք, թե չուզենք՝ կա մի իրողություն, տարածաշրջանային խոշոր խաղացողները՝ Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, անկախ իրենց ընթացիկ հակասություններից, հակված են տարածաշրջանային հարցերը լուծել տարածաշրջանում։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Իրանի առաջնորդ Իբրահիմ Ռաիսիի դիտարկմանը, թե «3+3» ձևաչափից դուրս գտնվող երկրներից որևէ մեկի հարթակում ստորագրված խաղաղության պայմանագիրը ընդունելի չի լինի Իրանի համար։
«Տարբեր հռետորաբանությամբ տարածաշրջանի երկրները բացառում են արտատարծաշրջանային խաղացողների ներկայությունը մեր տարածաշրջանում։ Այս մասին Լավրովն է խոսել, երեկ այդ մասին Ռաիսին խոսեց, այս մասին բացահայտ ակնարկներ են անում Թուրքիայի իշխանությունները։ Մենք տեսնում ենք նաև, որ այդ ընդհանուր համատեքստին ներդաշնակ է գործում նաև Ալիևը, որն, ըստ էության, հրաժարվում է մասնակցել Եվրոպական հարթակներում հանդիպումներից, հիշենք Գրանադայի հանդիպումը, Բրուսել չմեկնելը»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ բնական է, որ այս իրավիճակում մենք չենք տեսնում, որ Արևմուտքը ռեսուրսներ կամ ցանկություն ունի ակտիվ ներգրավվելու մեր տարածաշրջանի գործընթացներին այն դեպքում, երբ տարածաշրջանի խոշոր խաղացողները դրան դեմ են, երբ մերձավոր արևելյան և ուկրաինական պատերազմները ամբողջովին կլանել են Արևմուտքի ռեսուրսներն ու ուշադրությունը։
«Հայաստանի իշխանության քաղաքականությունը, որը հակված է միակողմանի կարևորել միայն արևմտյան հարթակները՝ այս պարագայում հեռանկար չունեն։ Տարածաշրջանի խնդիրների լուծման բանալին տարածաշրջանում է, դա ճիշտ էր և 20-րդ դարի սկզբին, ճիշտ է և հիմա։ Այլ տեղերում փրկիչներ փնտրելը բերելու է միայն ծանր հետևանքների։ Ես չեմ ասում, որ արևմուտքի հետ չպետք է աշխատել, բայց չպետք է միակողմանի նվիրվել արևմտյան նարատիվներին, որովհետև դա շատ մեծ խնդիրներ կարող է ստեղծել հենց Հայաստանի համար, եթե անտեսվեն ռեգիոնալ զարգացումների միտումները»,-ասաց Սուրենյանցն՝ ընդգծելով, որ երեկվա Ռաիսի-Ալիև հանդիպումից կարելի էր տպավորության գալ, որ Ադրբեջանն ու Իրանը կարողացել են ընդամենը 2-3 ամսվա ընթացքում հարաբերություններում առկա ճգնաժամը հանղթահարել։
«Հիմա նրանց մոտ գերիշխում է խոսույթի ընդհանրականությունը։ Այս տեմպերով Հայաստանը կամ կմնա ռեգիոնալ համագործակցության լուսանցքում կամ տարածաշրջանի այլ խաղացողները կփորձեն Հայաստանին ինչ-որ բան պարտադրել։ Ուստի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը արմատական վերափոխման անհրաժեշտություն ունի։ Վստահեցնում եմ, արդյունավետ քաղաքականության պարագայում Հայաստանը կարող է տարածաշրջանում ունենալ բարեկամ պետություններ, որոնք կարող են Երևանի հետ ընդհանուր օրակարգ ձևավորվել։ Այս ուղղությամբ մենք որևէ արդյունավետ աշխատանք չենք կատարել ու հիմա էլ դժգոհում ենք, որ մնացել ենք մենակ։ Եթե տարածաշրջանում հակված չենք խնդիրներ քննարկել և ամբողջ օրը զբաղված ենք արևմուտքում փրկիչներ որոնելով, որտեղի՞ց պետք է դաշնակիցներ գտնենք այստեղ»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ