ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեր պետությունը հիմա շատ ավելի թույլ է, ավելի շատ կորուստներ ունի, քան՝ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին. քաղաքագետ 11/09/2023 20:03 | Քաղաքական
Չնայած մենք սվիններով ընդունեցինք 2020 թ-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, սակայն այն իրավիճակը, որն ունենք այսօր՝ շատ ավելի վատն է, քան նախատեսվում էր այդ համաձայնագրով։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
«2020 թ-ից հետո, երբ մենք վերջնականապես ունեցանք տապալված պետություն, անգամ քայլ չձեռնարկեցինք, որպեսզի շտկենք այդ ամենը, այսինքն, մենք քայլ չարեցինք պետականաշինության ուղղությամբ, հակառակը մենք ունեցանք տապալված պետություն ու այդ տապալված պետությունն օր- օրի ավելի է քանդվում, այն ունակ չէ որևէ մարտահրավերի պատասխանել։ Սա իրականություն է, մեր պետությունը հիմա շատ ավելի թույլ է, ավելի կորուստներ ունի, քան ուներ 2020 թ-ի նոյեմբերի 9-ին»։
Նրա արձանագրմամբ՝ մասնավորապես Արցախի կորուստը բացարձակապես չէր բխում 3 տարի առաջ՝ նոյեմբերի 9-ին, ստորագրված փաստաթղթից։
«Այդ փաստաթղթում նշված դրույթներից կեսից ավելին ի կատար չի ածվել, սկսած մեր պատանդների ազատ արձակումից, վերջացրած նրանով, որ զորքերը պետք է կանգնած մնան այնտեղ, որտեղ էին հրադադարից հետո։
Այն ինչ մենք ունեցանք՝ դրա միակ մեղավորն ու պատասխանատուն եղել ենք մենք։ Այստեղ չի կարելի մեղադրել որևէ այլ պետության՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, որովհետև այստեղ միայն այդ պայմանագիր չէ, որ խախտվել է, այլ նաև միջազգային հումանիտար իրավունքն է խախտվել։ Հետևաբար, այն, ինչ տեղի է ունեցել մեղավոր ենք մենք և որևէ մեկն իրավունք չունի անգամ միջազգային ինչ-որ նորմերի հղում տալ ու ասել գիտեք՝ դրանք չգործեցին։ Յուրաքանչյուր պետություն ինքն է պարտավոր գտնել այն գործիքակազմերը և այնպիսի քաղաքականություն իրականացնել, որի արդյունքը կլինի իր կենսունակության ապահովումը և իր անվտանգության երաշխավորումը։ Որևէ ուրիշ մեկը դրա համար պատասխանատու չէ»,- նշել է բանախոսը։
Պետրոսյանի դիտարկմամբ՝ սա կարելի էր կանխել։ «Չկա աշխարհում որևէ պետություն, որ կասի, որ այս ամենն անխուսափելի էր, մինչդեռ հենց մեր իշխանությունն է նման արտահայտություններ անում ու դա բացարձակ անհեթեթություն է։ Ամեն բան հնարավոր էր կանխել ու տալ այլ ընթացք։ Բայց քանի որ մենք մեզ չենք դիտարկել որպես դերակատարում, այլ դիտարկել ենք որպես օբյեկտ, որի վրա միայն արտացոլվում են դերակատարների ազդեցությունները, դրա համար էլ ունենք այն հետևանքն, ինչա այսօր տեսնում ենք»։
Նա ընդգծեց, որ անցած 3 տարիներն ի վնաս մեզ են գործել, բայց այսօր էլ մեր ազատ անկումը շարունակվում է։ «Եթե այս պահին սահմանին կրակոցներ չկան, դեռ չի նշանակում, որ կա խաղաղություն, կամ դրան մոտ ինչ-որ բան։ Այս իրավիճակում մեզ անգամ թշնամի պետք չի, մենք ինքներս ենք ավելի արագացնում մեր ազատ անկումը»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ