ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության մեջ մեղադրվող Վրույր և Արկադի Բարսեղյաններն իրենք ևս երեխաներ ունեն, Վրույրը՝ երեք երեխա, Արկադին՝ մեկ 11/09/2023 14:26 | Դատական ռեպորտաժներ
Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձին դաժան սպանության, 11 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու մեջ մեղադրվող Վրուրյր Բարսեղյանն ինքը երեք երեխա ունի՝ 4, 6, 1 տարեկան, իսկ սպանության մեջ մեղադրվող Արկադի Բարսեղյանը մեկ երեխա՝ 5 տարեկան։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, շարունակվում է Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխայի սպանության գործով առաջին դատական նիստը։ Նախնական դատալսումների փուլում դատարանը ճշտեց դատավարության մասնակիցների ինքնությունը։ Երկու մեղադրյալներն էլ թերի կրթություն ունեն, խնամքին ունեն անչափահաս երեխաներ։ Մասնավորապես, Վրույր Բարսեղյանը նշեց, որ վեց տարվա դպրոցական կրթություն ունի, ընդ որում՝ ոչ թե ՀՀ-ում, այլ՝ ՌԴ-ում, հայերեն բանավոր խոսքը հասկանում է, բայց՝ վատ, իսկ տառեր առհասարակ չգիտի, այդ պատճառով էլ չի կարողացել կարդալ՝ իր իրավունքների մասին հուշաթերթիկը։ Խնամքին ունի երդք երեխա՝ 4,6,1 տարեկան։ Արկադի Բարսեղյանը ևս լիարժեք կրթություն չի ստացել՝ դպրոցական 8-ամյա կրթություն ունի, ունի մեկ երեխա՝ 5 տարեկան։
Հաջորդիվ դատարանում քննարկման առարկա դարձվեց գործն, ըստ ընդդատության, Շիրակի մարզի դատարան ուղարկելու հարցը, քանի որ դեպքը տեղի ունեցել Պեմզաշենում, գործով դատակոչված 21-22 վկաները բնակվում են Պեմզաշենում։ Նշենք, որ գործը Երևանի դատարան է ուղարկվել՝ նկատի ունենալով, որ կալանքի տակ գտնվելիս ՔԿՀ-ում Վրույր Բարսեղյանի մոտ հայտնաբերվել է արգելված իր՝ ածելի, և այդ մասով ևս քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Հանրային մեղադրող Արեգ Խաչատրյանը, որը Շիրակի մարզի դատախազի տեղակալն է, դիրքորոշում հայտնեց, որ գործն ուղարկվի Շիրակի դատարան։ Տուժողների իրավահաջորդ Սևակ Մելիքսեթյանի ներկայացուցիչ Գարիկ Գալեյանը նշեց՝ իր համար կարևորը, որ արդարադատություն իրականացվի, թե որտեղ է քննվում գործը՝ կարևոր չէ։ Մեղադրյալ Արկադի Բարսեղյանը ևս հայտարարեց, որ կարևորն արդարությունն է, ինչով առաջացրեց Զարինեի հարազասնեէի վրդովմունքը։ Գործը, սակայն, կքննվի Երևանի դատարանում, քանի որ Վրույր Բարսեղյանը դեմ էր գործը Շիրակ տեղափոխելուն, իսկ օրենքով սահմանված է՝ ընդդատություն կարող է փոփոխվել բացառապես բոլոր մեղադրյալների համաձայնության դեպքում։
Արկադի Բարսեղյանի պաշտպանները հանրային դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեց։ Վլադիմիր Մինասյանը, որը պատրաստվում էր միջնորդությունը ներկայացնելիս հրապարակել նաև չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքները, ինչը կանխվեց դատարանի կողմից, քանի որ օրենքով սահմանված չէ չհարցաքննված վկաների ցուցմունքների հրապարակումը, հայտարարեց, որ վկաների հարցաքննության ընթացքում չեն տրվել պաշտպանության կողմի համար կարևոր հարցադրումներ։ Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանն էլ միացավ՝ նշելով, որ կարևոր միջնորդություններ մերժվել են, ուղղորդված քննություն է տարվել, թեև իր պաշտպանյալն անմեղ է։ Արկադի Բարսեղյանն էլ միացավ՝ նշելով, որ ինքն անմեղ է, այդ մարդկան չի էլ տեսել։
Վրույր Բարսեղյանի պաշտպանը չմիացավ միջնորդությանը՝ նշելով, որ այն անհիմն է, անգամ չի նշվել, թե որ հիմքով է ներկայացվում այն։ Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդության դեմ, արձանագրվեց՝ իր կայացված որևէ որոշում չի բողոքարկվել։ Բացարկի միջնորդությունը մերժվեց։
Հիշեցնենք, որ 2022թ.նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ