Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Մաքսային պահեստներին և ժամանակավոր պահպանման պահեստներին ներկայացվող պահանջները 11/08/2023   12:05  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ կառավարության 1519-Ն որոշման համաձայն,  ժամանակավոր պահպանման պահեստներին (ԺՊՊ) և մաքսային պահեստներին (ՄՊ) առաջադրվել են նոր պահանջներ, որոնք ուժի մեջ են մտել 2023 թ. սեպտեմբերի 17-ից:

Ըստ նոր պահանջների, բաց տեսակի ԺՊ պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 10000 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 2000 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 5000 քառ. մետր: Փակ տեսակի պահեստի ընդհանուր մակերեսը  պետք է լինի առնվազն 5000 քառ. մետր, այդ թվում` փակ տարածքներինը` առնվազն 1000 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 2500 քառ. մետր:

Մյուս կողմից, որպես առանձնահատկություն, փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնողների համար փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանության համար նշված անձանց կողմից ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողների ռեեստրում ներառման նպատակով, ժամանակավոր պահպանության պահեստի ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 600 քառ․ մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 400 քառ. մետր, իսկ բաց հրապարակներինը՝ առնվազն 200 քառ. մետր։ Բաց տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը պետք է լինի առնվազն 1000 քառ․ մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 500 քառ․ մետր, իսկ փակ տեսակի մաքսային պահեստների ընդհանուր մակերեսը՝ առնվազն 400 քառ. մետր, այդ թվում՝ փակ տարածքներինը` առնվազն 200 քառ. մետր:

Միաժամանակ, այդ չափանիշների համար սահմանվում են գոտիականության չափանիշներ․ Երևան քաղաքի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի համար՝ 100%,  Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համար՝ 50%:

Ըստ նոր սահմանված պահանջների՝ ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը պետք է ապահովի`

1) ժամանակավոր պահպանության ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորությունը, ընդ որում, տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի մոտ` առնվազն 90 օր,

2) մաքսային մարմինների համար ժամանակավոր պահպանման պահեստում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիությունը,

3) կշռելու հնարավորություն ունեցող` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված էլեկտրոնային (առնվազն 15000 գործարքի հիշողությամբ) տարբեր կշեռքների առկայությունը, այդ թվում` ավտոմեքենաներ կշռող` առնվազն 80 տոննա, իսկ երկաթգծի առկայության դեպքում` առնվազն 150 տոննա կշռելու հնարավորություն ունեցող կշեռքի առկայությունը, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի,

4) բացառապես փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող անձանց համար՝ միայն օդային տրանսպորտով փոխադրվող ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնելու դեպքում` առնվազն 500 կգ կշռելու հնարավորությամբ կշեռքի առկայությունը, իսկ ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվող ապրանքների ժամանակավոր պահպանություն իրականացնողների համար՝ նաև առնվազն 15 տոննա կշռելու հնարավորությամբ` կոմիտեի էլեկտրոնային համակարգի հետ ինտեգրված կշեռքի առկայությունը,

5) փոսորակների, հարթակների, փակ շինությունների (անգարների) առկայությունը` օրենսդրությամբ սահմանված քանակով,

6) կոմիտեի էլեկտրոնային համակարգերի հետ ինտեգրված մանրակրկիտ զննման համար անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ներդրումը (ռենտգենային, ռադիոակտիվ միջոցների հայտնաբերման և այլն)` կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան,

7) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար,

8) իր կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը` կոմիտեի կողմից սահմանված կարգով,

9) ապրանքների բեռնման-բեռնաթափման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման կամ փոխադրման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցների առկայությունը,

10) ժամանակավոր պահպանության պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը,

12) կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ ժամանակավոր պահպանության պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման առկայությունը,

13) մաքսային վճարների վճարումը տեղում իրականացնելու հնարավորություն՝ բանկի, վճարային տերմինալի միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված այլ եղանակներով։

Ըստ նոր սահմանված պահանջների՝ մաքսային պահեստի տիրապետողը պետք է ապահովի`

1) մաքսային պահեստի ամբողջ տարածքում կատարվող գործողությունները հեռակառավարվող տեսախցիկներով տեսագրելու և ձայնագրելու հնարավորությունը, ընդ որում՝ տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կընձեռի պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը` համարակալելով ըստ այդ օրերի ամսաթվերի: Տեսագրություններում պետք է նշվեն նաև տեսագրման ամսաթիվը և ժամը: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողի մոտ` առնվազն 90 օր,

2) մաքսային մարմինների համար մաքսային պահեստում տեղադրված տեսահսկման համակարգերին առցանց հասանելիությունը,

3) առնվազն 1000 կգ կշռելու հնարավորությամբ կշեռքի առկայությունը,

4) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց անհրաժեշտ կապի և էլեկտրոնային տեխնիկական սարքավորումների տրամադրումը, ինտերնետային և ռադիոհեռահաղորդման կապով ապահովումը` մաքսային ձևակերպումները տեղում կազմակերպելու համար,

5) մաքսային պահեստի գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը.

6) կոմիտեի կողմից սահմանված պահանջներին համապատասխան՝ մաքսային պահեստի տարածքում կայանման վայրերի, մուտքի ու ելքի ճանապարհների, անցումների գծանշումների, համարակալումների և սահմանագծերի հավաստանշման առկայությունը։

Ժամանակավոր պահպանության պահեստներում և մաքսային պահեստներում պետք է ապահովված լինեն համապատասխան պայմաններ՝ հետևյալ կատեգորիաների ապրանքների պահպանության դեպքում՝

1) հատուկ ջերմային ռեժիմ պահանջող ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն սառնարանային շինության տարածքներ,

2) սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից պետական վերահսկողության ենթակա ապրանքների պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց համար սննդամթերքի, անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների զննման և նմուշառման համար անհրաժեշտ տարածքներ,

3) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի N 27 որոշմամբ սահմանված՝ կենդանական ծագման ապրանքների և կերերի պահպանության դեպքում պետք է ապահովված լինեն նշված ապրանքների պահպանման համար՝ նույն որոշմամբ սահմանված պայմանները,

4) դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի պահպանման դեպքում՝ պետք է պահպանվեն դեղերի մասին օրենսդրությամբ սահմանված պահանջները։

Ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի պարսպապատմանը և ցանկապատմանը ներկայացվում են տեխնիկական հետևյալ պահանջները՝

1) պարիսպը պետք է պատրաստված լինի քարից, բետոնից կամ այլ նյութից, որն ապահովում է տարածքի մեկուսացվածությունը,

2) պարսպի բարձրությունը պետք է լինի 2.5 մետրից ոչ պակաս,

3) պարիսպը պետք է լինի անընդհատ ամբողջ շրջագծով` բացառությամբ ֆիզիկական անձանց մուտքի, ելքի, ինչպես նաև ապրանքների և տրանսպորտային միջոցների ներմուծման, արտահանման համար նախատեսված անցագրային կետերի,

4) պարսպի ամբողջ երկայնքով պետք է տեղադրված լինեն տեսախցիկներ, այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր լինի ապահովել ամբողջ տարածքի տեսանելիությունը,

5) պարիսպը պետք է լինի երկկողմանի լուսավորված (դրսից և ներսից)։

 Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր պահպանության պահեստի տիրապետողը և մաքսային պահեստի տիրապետողը պարտավոր են ապահովել ժամանակավոր պահպանության պահեստի և մաքսային պահեստի հիմնական մուտքի վրա կոմիտեի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ցուցանակի առկայությունը՝ կոմիտեի տարբերանշանով և ժամանակավոր պահպանության պահեստի կամ մաքսային պահեստի տիրապետողի անվանմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի կողմից առաջիկայում կներդրվի «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգը, որի նպատակը ժամանակավոր պահպանման պահեստներում գործընթացների թվայնացումն է:  Կառավարության նոր ընդունված որոշման շրջանակում առաջադրված են լրացուցիչ պահանջներ, որոնք ուժի մեջ են մտնում  «Պահեստներում ապրանքների ժամանակավոր պահպանության» ավտոմատացված տեղեկատվական համակարգի գործարկման օրը: Այդ պահանջներն են՝

-       ԺՊ հանձնված ապրանքների հսկողության էլեկտրոնային համակարգով ԺՊ հանձնված ապրանքների նկատմամբ իրականացվող գործողությունների հաշվառումը՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով,

-       Հերթերի կառավարման էլեկտրոնային  (այդ թվում՝ առցանց) համակարգի առկայությունը,

-       Ժամանակավոր պահպանության պահեստ ժամանած ապրանքների և տրանսպորտային միջոցների ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային տեսքի, ինչպես նաև տրանսպորտային միջոցի կայանման վայրի համարի և (կամ) պահեստում ապրանքների տեղաբաշխման համարակալված շինության համարի և շինության ներսում տեղամասի համարի՝ ժամանակավոր պահպանման պահեստի գտնվելու վայրի մաքսատուն-վարչություն փոխանցման համար մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը,

-       ժամանակավոր պահպանման պահեստում մուտքի և ելքի սահմանագծերին ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի ավտոմատ ընթերցման և տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի ժամերի, ինչպես նաև հաշվառման համարանիշերի՝ կոմիտեի էլեկտրոնային համակարգերին փոխանցման հնարավորությամբ մաքսային մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող էլեկտրոնային համակարգի առկայությունը։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 31/10/2023  |  ԼՐԱՀՈՍՀայաստանում միկրոբիզնեսների շուրջ 2000 աշխատատեղ «կորել է». ՊԵԿ-ը վարչարարություն է սկսել
10:42 30/10/2023  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր
15:28 27/10/2023  |  Քրեական խրոնիկոնՊԵԿ-ը կանխել է չհայտարարգրված բջջային հեռախոսների խոշոր խմբաքանակի տեղափոխումը
10:31 26/10/2023  |  ՏնտեսությունՀայտնի են ՀՀ 1000 խոշոր հարկատուները. որոնք են առաջատարները
13:37 24/10/2023  |  ԼՐԱՀՈՍ2023 թ. սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056. ՊԵԿ
16:18 13/10/2023  |  ԼՐԱՀՈՍ2023 թ. սեպտեմբերին 99 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ
08:31 13/10/2023  |  ՄամուլՈրքան ունեցվածք ունի ՊԵԿ փոխնախագահը. «Ժողովուրդ»
08:28 04/10/2023  |  ՄամուլՊԵԿ պաշտոնյայի ու թաղապետի գործերը լավացել են. ինչ ունեցվածք ունեն Հակոբյան եղբայրները. «Ժողովուրդ»
07:57 13/09/2023  |  ՄամուլԻնչ ունեցվածքով է հեռանում ՊԵԿ նախագահի տեղակալը. «Ժողովուրդ»
11:12 11/09/2023  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին

Արխիվ

[]