ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեզ գոռալու հարթակ պետք չէ, մեզ ընդդիմություն պետք չէ, այլ՝ լուրջ իշխանություն. Վահե Հովհաննիսյան 11/08/2023 10:49 | Մեկնաբանություն
Ինչո՞ւ Ադրբեջանը ջարդեց մեզ. այս հարցին դեռ չենք տվել իրական ազնիվ ու պարզ պատասխանը, այն է՝ որովհետև այս փուլում ավելի լուրջ պետություն էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը՝ շարունակելով.
Ալիևին հաջողվեց տարիների ընթացքում շատ ավելի լուրջ պետություն կառուցել. ոչ միայն փողով ու ոչ միայն բանակ։ Լուրջ պետություններն են լուրջ դաշնակիցներ ձեռք բերում, լուրջ նպատակներ դնում, լուրջ համակարգեր ստեղծում, լուրջ հաշվարկներ անում և հակառակորդին (տվյալ դեպքում՝ մեզ) լուրջ սխալի վրա բռնացնում ու ջարդում։
Երբ բոլոր անհավանական սխալներից ու տապալումներից հետո իշխանություն չի փոխվում, ընդդիմությունը շրջափակման ողջ ընթացքում և Արցախը հանձնելուց անմիջապես հետո շարունակում է իր հանդարտ աշխատանքը, հասկանում ես, որ ոչ մի բան պատահական չի լինում։
Մեր պետական լրջության ռեսուրսն այս փուլում սա է։
Շրջափակման ամիսներին, որը ողբերգության նախապատրաստման փուլն էր, քաղաքական ու քաղաքացիական Երևանը լուռ էր, բայց կար մի շերտ ու ցանկ՝ անհատների, ովքեր հասկանում էին զարգացումները և անում ամեն հնարավորը՝ իրենց սահմանափակ ռեսուրսների շրջանակներում։
Այսօր տարբեր աշխատասենյակներում ինտենսիվ քննարկում են՝ ինչպե՞ս պայքարել, ի՞նչ է լինելու, ի՞նչ անել և իհարկե՝ ինչպիսի՞ ընդդիմություն է մեզ պետք։
Արդյո՞ք մեզ պետք է ընդդիմություն կամ նոր հարթակ
Իսկ ո՞վ է ասել, որ Հայաստանին հիմա ընդդիմություն է պետք։
Ունենք քանդված, ջարդված պետություն՝ անհասկանալի հեռանկարով, և ունենք հասարակություն, որտեղ համատարած շփոթություն է ու երկիրը լքելու որոշում կամ ցանկություն։
Այս պայմաններում ի՞նչ ընդդիմություն, ի՞նչ հարթակ, ի՞նչ «ԱԺ գործունեություն»։
Բոլոր սոցհարցումների արդյունքները նույնն են պնդում, պարզապես դրանք ընթերցողները չեն ուզում ընդունել իրականությունը։ Այս պայմաններում մեզ պետք է ոչ թե ընդդիմություն, այլ՝ լուրջ իշխանություն։
Դրան հասնելու համար պետք է հետպատերազմյան վերականգնման ծրագրով նոր լուրջ առաջնորդություն, լայն մասնակցային- մոտիվացված շարժում, որը կբերի նոր առողջ միավորի (կամ միավորների ստեղծմանը)։ Դա պետք է դնի նոր վերնախավի ձևավորման, նոր՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային նպատակների ու խաղի կանոնների ձևակերպման խնդիր։ Սա պետք է լինի նպատակը։ Չանենք սա՝ ողբերգություն է լինելու։ Մենք լավ չենք պատեկարցնում պետության և ժողովրդի կազմաքանդման խորությունը. ուղղակի պատմական անդունդ է։
Մեզ գոռալու հարթակ պետք չէ։ Մենք պետք է ձևավորենք պետության և հայկական աշխարհի հարթակ-առաջնորդություն, որը կդառնա նոր վերնախավերի սաղմը։
Կոմֆորմիստները ու նաև պարկեշտները թերահավատ են ու առարկում են հարցով՝ նման մեծ գործերի համար որտեղի՞ց վերցնենք մարդիկ, գործիչներ։ Շրջափակման 9 ամիսն ամենակարևոր լակմուսն էր, որ բաց նյարդի նման ցույց տվեց՝ ով, ով է. հենց միայն ես այսօր կարող եմ 100 անուն տալ մարդկանց, որոնք իրենց մեջ զգում են առաքելություն՝ կյանքի մնացած հատվածը նվիրելու Հայաստանի և հայկական աշխարհի վերականգնմանը։
Արդարությունը պահանջում է, որ այդ շարքը սկսվի «բանտային քույր քաղաքներից»՝ Ռուբեն Վարդանյան (Բաքու), Արմեն Աշոտյան (Երևան)։ Ժամանակն է սկսել ինքներս մեզ հարցնել՝ ինչի՞ մասին է մեր պետությունը, ինչպե՞ս ենք պատկերացնում այն, ի՞նչ ենք մենք ակնկալում ինքներս մեզնից։ Պետք է շարունակել անունների ցանկը, ուրիշներն էլ պետք է ուրիշ անուններ տան և պետք է գնալ առաջ։
Պետք են նոր, արմատական փոփոխություններ մեր կյանքում՝ նոր ասելիք, նոր ձևաչափեր, նոր միավորներ, նոր դաշինքներ։
Մարդկային կապիտալ, որ իր մեջ կզգա առաքելություն։ Հին թշնամանքը, «նախաարցախյան» պատկերացումները պիտի մի կողմ դնենք՝ կուսակցական քարացած փոխհարաբերություններից մինչև միջանձնային թշնամանք, և ընտրենք՝ ըստ մարդկային ու պրոֆեսիոնալ արժանիքների։ Հենց պոկվում ես կարծրատիպերից, պարզվում է, որ դա առանձնապես բարդ բան չէ, ցանկը սկսում է շատ արագ գծվել։ Ապագա իշխանությունը հենց Հայաստանի ապագան է, Հայաստանի (և Արցախի) վերականգնման երաշխիքը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ