ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չորս տարեկան դեռ չկա, բայց այնքան հասուն է․ նկուղում էինք, մեկ էլ ասաց՝ մա՛մ, մի՛ վախեցիր, «պուլյան» չի կպնելու քեզ․ բռնի տեղահանված 11/08/2023 12:52 | Ցեղասպանություն՝ Արցախում
Գևորգի և Թագուհու առաջնեկը՝ Կամոն, դեկտեմբերին 4 տարեկան կդառնա։ Փոքրիկն արդեն երկու պատերազմ է տեսել։Բակում անհոգ խաղալու փոխարեն՝ այնքան է նկուղներում մնացել, որ ամեն ինչ առանց բացատրելու էլ հասկանում է։ Մայրն ասում է՝ որ խանութը մտնում՝ զենք է փնտրում ու համոզում, որ առնենք։
«Սեպտեմբերի 19-ին, որ սկսեցին կրակել, փոքրս քնած էր, ծածկոցի մեջ փաթաթել ու իր հետ իջեցրել ենք նկուղ։ Մինչև երեկոյան վեցն էնտեղից դուրս չենք եկել։ Որ խփում էին, կուչ էինք գալիս, ասաց՝ մա՛մ, մի՛ վախեցիր, «պուլյան» քեզ չի կպնելու․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է փոքրիկի մայրը։
Կամոն 9 ամսական էր, երբ Քարին Տակի իրենց տնից գիշերով հարազատների հետ տեղահանվել է։ նույն ժամանակ մորական տատն ու մորաքույրն էլ Շուշիից են հարկադրված դուրս եկել․․․
Թագուհին ծնունդով Շուշիից է, Քարին Տակ հարս էր գնացել։ Երբ 2020թ․-ի սեպտեմբերի 29-ին դուրս են եկել գյուղից, Կամոյին է ծածկոցի մեջ փաթաթել, որ փրկի։ Երեք տարի անց էլ փոքրին էնույն կերպ նկուղ իջեցրել, հետո՝ հակադրաբար հեռացել հայրենի Արցախից՝ անգին այն մի բուռ հողից, որի հետ նաև հոր՝ Արմենակ Մադաթյանի արյունն է խառնված․․․
«44-օրյա որ սկսվեց, հայրս կամավոր գնաց։ Ինքն երկար տարիներ ծառայել է ոստիկանությունում, ԱԱԾ-ում, բայց 2020թ․ արդեն թոշակի էր անցել։ Ով զանգում՝ ասում էր քո տարիքն անցել է, էլ ջահել չես, ինչո՞ւ չես տուն գնում, ասում էր՝ ես որ գնամ, էն մեկը գնա, բա ո՞վ է մեր հողը պահելու․․․ Էդպես էլ մինչև վերջին շունչը կռվեց։ Շուշիի տակ՝ «Էլեկտրացանց» կոչվող տեղամասում զոհվեց՝ ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնելիս»,-հիշում է աղջիկը։
Արմենակ Մադաթյանը հայտնի գեներալ Մադաթովի տոհմից էր, ծնունդով՝ Ասկերանի Ավետարանոց գյուղից։ Արցախյան գոյամարտի ընթացքում մասնակցել է բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը․ 44-օրյային ցուցաբերած խիզախոթւյան համար պարգևատրվել «Արիության համար» մեդալով, «Մարտական Խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։
«Նոյեմբերի 4-ի վաղ առավոտյան շուշեցի հարևանս զանգեց, թե՝ լուր ունե՞ք ձյաձ Արմոյից, ասացի՝ երեկոյան խոսել է, լավ էր․ հո՞ բան չի եղել։ Հետո նորից զանգեց, թե չի՞ զանգել դեռ․․․ Սկսեցի անհանգստանալ, ասացի՝ կարող է ինչ-որ բան գիտես, չես ասում, ասաց՝ չէ, ուղղակի լսել եմ, որ վիրավորվել է։ Ես ու քույրս սկսեցինք տարբեր տեղեր զանգել՝ հիվանդանոց, դիահերձարան․․․ Մայրս Շուշիի քաղաքապետի զանգեց, քանի որ իր եղբայրը հորս հետ էր։ Ինքը հենց ուղիղ ասաց, որ արդեն չկան իրենք․․․»,-պատմում է Թագուհին։
Հոր շիրիմը Եռաբլուրում է․ Շուշին ու Քարին տակը կորցնելուց հետո Թագուհին ընտանիքով Սյունիքի Տանձավեր գյուղում էր հաստատվել։ Արցախի ապօրինի շրջափակումից մեկ օր առաջ մորն ու հարազատներին այցի էր գնացել Ստեփանակերտ։ Արցախ հասնելուց մի քանի ժամ անց ադրբեջանցիները փակում են Լաչինի միջանցքը․ ու այդպես էլ հետ դառնալ չի կարողանում։ Երկրորդ բալիկը շրջափակման պայմաններում է ծնվում։
Արցախից Թագուհու ընտանիքը դուրս է գալիս սեպտեմբերի 25-ին՝ մոր, եղբոր, քրոջ հետ։ Արցախի կորուստը՝ հոր կորստի հետ, ծանր է տանում, շա՜տ ծանր։ Միակ մխիթարանքը թերևս այն է, որ հոր շիրիմին գոնե այցելել կարող են։
«Կամոն չնայած չորս տարեկան է, բայց այնքա՜ն բան է հասկանում։ Իրենից ոչինչ չենք թաքցնում, դաստիարակում ենք հայրենասիրական ոգով։ Ասում է՝ ինձ համար հրացան առեք, որ եթե թուրք հանդիպեմ, սպանեմ․ իրենք իմ պապիկին սպանել են․․․»,-ասում է Թագուհին ու ավելացնում՝ երեխա տեսել է, թե ինչպես են մեր զինվորները զենքը ձեռքներին հսկում, որ թուրքը քաղաք չմտնի․․․
Լուսանկարում՝ 4 ամյա Կամոն է, որի նկարը հրապարակվում է մայրիկի թույլտվությամբ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից