ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
500 արցախցի ընտանիք Ռուսաստանից հումանիտար օգնություն է ստացել 11/08/2023 11:40 | ԼՐԱՀՈՍ
Ռուսաստանում Ազգային միասնության օրվա տոնակատարությունների ժամանակաշրջանում 500 արցախցի ընտանիք, որոնք ապրում են Սևան, Գավառ և Արենի քաղաքներում, Ռուսաստանից հումանիտար օգնություն է ստացել։ Ընտանիքներին բաժանվել է տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք։
Հումանիտար օգնությունը տրամադրել են Հայաստանում МИР հիմնադրամի (Միջազգային զարգացման ինստիտուտ) կողմից ստեղծված ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները՝ Ռուսաստանի Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (НИИРК) աջակցությամբ։
«Մենք միասին ենք, մենք ձեզ հետ ենք»՝ Ռուսաստանի և Հայաստանի երկու բարեկամ երկրների դրոշների կողքին մարդասիրական ակցիայի այս կարգախոսը կենտրոնները պատահական չեն ընտրել։ Կազմակերպիչները վստահ են՝ այսօր առավել քան երբևէ կարևոր է լինել համախմբված, օգնել միմյանց, աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Ռուզաննա Գևորգյանը, ով նույնպես ստացավ հումանիտար օգնություն, իր ութ հոգանոց ընտանիքով (հինգ երեխա ունի) Ստեփանակերտից եկել է Սևան։ Ուզում է այստեղ սկսել թխել արցախյան ժինգյալով հաց։
«Գոհ ու շնորհակալ ենք բոլոր կազմակերպիչներին՝ մեր երեխաների կողքին կանգնելու և թիկունք լինելու համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր կանգնած են արցախցիների կողքին»,-նշում է նա։
Մարինե Սարգսյանը արդեն երկրորդ անգամ է ընտանիքի հետ տարհանվում։ Առաջին անգամ Հայաստան գալուց հետո կրկին հետ է վերադարձել Եղեգնուտ գյուղ։ Այժմ ապրում են Գավառում։ «Շնորհակալություն կազմերպիչներին։ Այս հագուստի և մնացած իրերի կարիքն ունեն թե՛ բոլորը, թե՛ մենք»,-նշում է նա։
Լիլիթ Աբրահամյան Շուշի քաղաքից է եղել, հետո տեղահանվել է Ստեփանակերտ։ Այժմ Արենի համայնքում է ապրում իր ընտանիքի հետ։
«Ամուսինս զբաղվում էր մետաղի ջարդոնների հավաքմամբ։ Այստեղ դեռ աշխատանք չունենք, ուզում ենք սկսել զբաղվել հողագործությամբ։ Նման աջակցության կարիք իսկապես կա։ Ցանկացած աջակցություն կարևոր է»,-նշում է նա։
«Շնորհակալություն եմ հայտնում մեր ռուս բարեկամներին, ովքեր իրենց գործունեությունն են ծավալում Սևան համայնքում։ Այստեղ բոլորը արդեն գիտեն МИР կենտրոնների գործունեության մասին՝ շնորհիվ մեր դասարանի։ Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր իրականացնում են այս գործունեությունը»,- իր խոսքում
նշեց Սևանի դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանը։
Սևանի քաղաքապետարանի կրթամշակութային գործառույթների համակարգող Անահիտ Հովհաննիսյանն էլ կարևորեց նման միջոցառումների առկայությունը, քանի որ մեր հայրենակիցներից շատերը եկել են առանց որևէ հագուստի։
«Ի նշան հայ-ռուսական բարեկամության՝ 500 երեխայի համար նախատեսված հագուստը, քաղցրեղեններն ու հիգիենայի պարագաները տեղեկան ադմինիստրացիայի ներկայացուցիչների և մեր միջոցով բաժանվում են Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ և Վայոց ձորի մարզի Արենի քաղաքներում։ Սա փոքր քայլ է մեր կողմից՝ փոքր ինչ մեղմացնելու ձեր բեռը։ Շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին այս աջակցության համար և ուրախ ենք, որ երկկողմ համագործակցությունը էլ ավելի է խորանում և զարգանում»,-նշում է Հայաստանում МИР հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը։
Նշենք, որ հենց Սևան, Գավառ և Արենի քաղաքներում այս տարվա մայիսին բացվեցին ռուսաց լեզվի և մշակույթի ուսումնասիրման անվճար МИР կենտրոններ, որտեղ 6-17 տարեկան երեխաները հնարավորություն ունեն ոչ միայն սովորել ռուսաց լեզու, այլև ծանոթանալ Ռուսաստանի պատմությունն ու մշակույթին և ընկղմվել երկու երկրների՝ Ռուսաստանի և Հայաստանի բարեկամության պատմության մեջ, տիրապետել ժամանակակից մասնագիտությունների հիմունքներին: Կենտրոնները հագեցած են ժամանակակից սարքավորումներով և մեծ գրադարանով, որը պարունակում է ռուս, հայ և արտասահմանյան հեղինակների ռուսերեն գրականություն: Փորձառու ուսուցիչները կազմակերպում են միջոցառումներ, էքսկուրսիաներ, ընթերցումներ, օլիմպիադաներ, հանդիպումներ Ռուսաստանի և Հայաստանի տարբեր մասնագիտությունների հայտնի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի նշված բնակավայրերում հաստատված արցախցի երեխաները նույնպես հնարավորություն կունենան անվճար սովորել МИР կենտրոններում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից