Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Գաղթի ճանապարհը գեհենի էր նման․ ամբողջ գիշեր Շուշիի տակ կանգնած էինք․ ադրբեջանցիները 10 մետր հեռավորության վրա էին․ պատկերացրեցի 1915 թվականը․ Արցախից բռնի տեղահանված 11/08/2023   20:04  |  Ցեղասպանություն՝ Արցախում

«Դպրոցի զանգը հնչելու հետ՝ կրակոցների ձայներ լսվեցին։ 2020թ․-ից հետո պարբերաբար լսվում էին կրակոցներ, բայց այդ անգամ շատ մոտիկից էր լսվում․ հասկացանք, որ մի բան այն չէ․․․ Քանի որ դպրոցի ապաստարանն այնքան էլ անվտանգ չի, երեխաներին արագ տուն ուղարկեցինք։ Մենք էլ տուն հասանք, փաստաթղթերը վերցրեցինք ու իջանք առաջին հարկ։ Թե՛ մեր, թե հարակից գյուղերի վրա, առաջին րոպեներից սկսած, խփում էին․․․»,-վերջին պատերազմի առաջին րոպեներին կատարվածը «Փաստինֆո» -ի հետ զրույցում վերհիշում է Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղի բնակչուհի, վաստակաշատ մանկավարժ Նաիրա Առստամյանը։

Տիկին Նաիրայի որդիներից մեկն այդ օրը դիրքերում էր․ դպրոցի ևս երկու ուսուցիչների հետ Չարեքթարի դիրքեր էին բարձրացել․ ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերն անհանգստություն էին առաջացրել բնակչության շրջանում։ Քանի որ զորքը սակավաթիվ էր, տիկին Նաիրայի խոսքով, աշխարհազորը տղաներին օգնելու էր գնացել։

«Ամեն մի կրակոցի հետ մտածում էինք՝ տեսնես ո՞ւմ կպավ, զոհ եղա՞վ, վիրավոր եղա՞վ․․․ Որդուցս լուր չունեի․ կապ չկար ընդհանրապես։ Մեկ էլ ինչ-որ ռուսական համարից զանգեց, թե տղաներից մեկը վիրավորվել է, իջեցրել են գյուղ՝ Չարեքթար և որ մեքենա գնա, հանի։ Ինչպես հետո պատմեցին, 10 կմ քարշ էին տվել վիրավորին, հետո տեսնելով, որ արնաքամ է եղել, թողել են մի քարի մոտ, որ մեքենայով գյուղից գնան հանեն, իսկ իրենք անտառներով հասել են Գետավան։ Էդտեղ էլի ադրբեջանցիները խփել են ու տղաներից մեկին ևս վիրավորել։ Էդ տղային հասցնում են Հաթերք, վիրակապում։ էդտեղից արդեն տղաս մեքենայով նրան հասցնում է Ստեփանակերտ, բայց չի հաջողվում կյանքը փրկել․ ինքն էլ է մահանում․․․»,-պատմում է բռնի տեղահանված կինը։

Մինչ այդ, Չափար գյուղի տասնյակ բնակիչներ արդեն Վերին Հոռաթաղ էին հասել։ Որ Հոռաթաղից ևս ստիպված են լինելու դուրս գալ, ոչ մեկի մտքով չէր անցնում, քանի որ գյուղի տեղադիրքը հարմար է՝ խորքային է, ու անգամ առաջին պատերազմի ժամանակ՝ 1990 ականներին, հարյուրավոր-հազարավոր մարդիկ էին այստեղ ապաստանել։

«Երեկոյան կողմ հրետակոծության ինտենսիվությունը համ նվազել էր, համ էլ սովորել էինք․ կովերը եկան, կթեցինք, անգամ հասցրեցի մածուն մերել․․․ Մեկ էլ Չափարի ժողովուրդը թե՝ մենք գնում ենք, չե՞ք գալիս․ բա թուրքերն արդեն էստեղ են հասնում։ Քիչ անց տղաս զանգեց 9-րդ դասարանցի թոռանս, թե՝ շուտ թող նստեն մեքենան, թե կարող ես քշի մինչև Չլդրան բեր, ես ընդառաջ եմ գալիս․․․ Էդպես հապճեպ, մի քանի րոպեում մի երկու շոր վերցրեցինք, որ դուրս գանք։ Ամուսինս գյուղամիջում էր, չհասցրեց անգամ բարձրանա, շորերը փոխի, միայն վազեց գոմ, արձակեց անասուններին, ցորեն լցրեց հավերի առաջ ու շարժվեցինք։ Ձմեռվա հոգսը հոգացել էինք՝ ալյուր էինք աղացել․ էդ մի պարկ ալյուրն ամուսնուս ծնկներին դրած՝ հասցրեցինք Ստեփանակերտ, որ երեխաների համար հաց թխենք, ուտեն»,-հիշում է տիկին Նաիրան։

Կայծակնային արագությամբ Չլդրանից Ստեփանակերտ է հասել այս ընտանիքը։ Խաչենագետի կամուրջը թշնամին անդադար հրիթռակոծում էր։ Ողջ մնալու, այն անցնելու հավանականությունը փոքր էր, բայց հաջողվեց։

«Որ հասանք Ստեփանակերտ՝ մյուս տղայիս տուն, ամբողջ քաղաքն արդեն դեպի օդանավակայան էր շտապում․․․ Մենք էլ գնացինք, բայց էնքան ահավոր էր այնտեղ վիճակը, որ երեկոյան հետ եկանք։ Հաջորդ օրը սկսեցին հուղարկավորությունները․ մի քանի օր գերեզմանից դիահերձարան, դիահերձարանից գերեզման էինք գնում․․․ Մեր գյուղից միայն առնվազն 7 զոհ է եղել»,-հիշում է Արցախից բռնի տեղահանված հայուհին։

Գաղթի ճանապարհը, տիկին Նաիրայի խոսքով, իսկական գեհենի էր նման։ Ասում է՝ մինչև Հակարի տևած 36 ժամվա ընթացքում մտքում մի վեպ է ստեղծել․

«Գիշերը մնացինք Շուշիի տակ կանգնած, ադրբեջանցիները մեզնից մի 10 մետր էին հեռու․․․․ 1915թ․ պատկերացրեցի, թե ինչպես էին վարվում ջահել հայ կանանց ու երեխաների հետ․․․ Այդ մեկը, ի զարմանս մեզ, չեղավ, բայց էն սարսափը, նվաստացումը, հոգեբանական ճնշվածությունը որ կար, աննկարագրելի է։ Մեր տղամարդկանց՝ ամուսնուս, տղայիս երկար պահեցին, հետո թույլ չտվեցին մեքենա նստել, քայլելով անցան կամուրջը»։

Տիկին Նաիրան հիշում է՝ 1992թ․ հուլիսի 4-ին ևս Վերին Հոռաթաղը տեղահանվել էր, բայց այն ու այս անգամվա տեղահանությունը համեմատելու չեն։ Ասում է՝ այն ժամանակ գիտեին, որ դուրս են գալու․ իրենց հետ որոշ բաներ վերցրել էին, պատրաստություն էին տեսել, իսկ այս անգամ շատ անսպասելի դուրս եկան՝ չնայած էլի մտածում էին, թե մի քանի օրից հետ են գնալու․

«Մարդիկ կան, որ փաստաթղթերն էլ չեն հասցրել վերցնել, ընդամենը մի քանի հոգի են մեքենայի վրա մի ձեռք տեղաշոր կապել, էն էլ գաղթի ճանապարհին էնքան անձրև եկավ, որ դա էլ փչացրեց․․․»։
1992-ին ադրբեջանցիները Վերին Հոռաթաղում մի քանի տուն վառել էին․ մեկն էլ տիկին Նաիրայենց տունն էր։ Ազատագրելուց հետո վերադառնալով՝ նրանք նույն տեղում նորից տուն են կառուցել։ Որ երեք տասնամյակների ընթացքում ստեղծածը նորից հարկադրված են լինելու թողնել թշնամուն ու դուրս գալ, չէին պատկերացնում։ Ասում է՝ ամենածանրը հոգեբանական ապրումներն են, դրանք թեթևացնել հնարավոր չէ․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:37 08/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցախի կառավարության անդամները, պատգամավորները ձեռքները ծալած նստած չեն, առաջիկայում գործողություններ կտեսնեք. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)
13:24 08/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախի նախագահը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազին
12:52 08/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՉորս տարեկան դեռ չկա, բայց այնքան հասուն է․ նկուղում էինք, մեկ էլ ասաց՝ մա՛մ, մի՛ վախեցիր, «պուլյան» չի կպնելու քեզ․ բռնի տեղահանված
12:21 08/11/2023  |  ԼՐԱՀՈՍԼՂ տեղահանվածների ծախսերի համար կհատկացվի 144 մլրդ դրամ հավելյալ ծախսեր
11:40 08/11/2023  |  ԼՐԱՀՈՍ500 արցախցի ընտանիք Ռուսաստանից հումանիտար օգնություն է ստացել
18:09 07/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԵրբ մեքենայի դռները բացվեցին, տղաների մարմինները դարսված էին՝ ինչպես ալյուրի պարկերը կդարսեին․․․ Կյանքումս չեմ մոռանա էդ տեսարանը․ վերջին պատերազմում Նելլին կորցրել է ամուսնուն ու եղբորը
18:03 07/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՅՈւՆԻՍԵՖ-ը Կոտայքում հաստատված փախստականներին 2,500 սննդի փաթեթ է ուղարկել, ևս 2,000-ը կուղարկվեն 3 այլ մարզեր
15:48 07/11/2023  |  ՄեկնաբանությունԱդրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կալանավորելու և հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ. Փարիզի քաղաքապետ
15:21 07/11/2023  |  ՄեկնաբանությունՖրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովն ընդգծել է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը
22:45 06/11/2023  |  ԼՐԱՀՈՍԼեռնային Ղարաբաղում ավարտվել է խաղաղապահների անձնակազմի ռոտացիան

Արխիվ

[]