ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս իշխանությունները Հայաստանը ծիծաղի առարկա են դարձել գրեթե բոլոր խոշոր ուժերի համար. Արման Աբովյան 11/07/2023 15:10 | Քաղաքական
ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որ մաքսիմալ հեռանան արևելյան վեկտորից դեպի թուրքական և ադրբեջանական վեկտոր»,- «Փաստինֆոյի» հետ զրույցում արձանագրել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
Մինչ այս՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը կկայանալու էր հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւս չմասնակցեց հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերին, Սուրեն Պապիկյանը հրաժարվեց մեկնել Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին
Արման Աբովյանի գնահատմամբ՝ այս ամենը վկայում է այն մասին, որ այս իշխանության խոսքերն ու գործերն իրարից տարբերվում են։
«Վերջին երկու ամսվա ընթացքում՝ տարբեր ժամանակահատվածներում, ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե կան խնդիրներ ԱՊՀ, ՀԱՊԿ, ՀՀ-ՌԴ հարաբերություններում, բայց դա չի նշանակում, որ արտաքին քաղաքականության վեկտոր է փոխվում և չի նշանակում, որ Հայաստանը հետամուտ չի լինում բանակցություններ վարել և այդ փշոտ հարցերը քննարկելու համար։ Գործնականում ՀՀ իշխանություններն անում են ամեն ինչ, որ մաքսիմալ հեռանան արևելյան վեկտորից դեպի թուրքական և ադրբեջանական վեկտոր»,- նշել է գործիչը։
Նրա խոսքերով՝ այստեղ մի խաբկանք կա, այս իշխանություններն արևմտամետ էլ չեն, նրանք հենց ադրբեջանամետ ու թուրքամետ են և հիմա հետևողական քայլեր են անում Հայաստանին դուրս մղելու այլ հարթակներից, որտեղ ներկայացված է։ «Սա վկայում է մի բանի մասին. ՀՀ իշխանությունները հետաքրքրված չեն հարցերի քննարկման և լուծման գործընթացներին մասնակցելու մեջ, իրենց դա պետք էլ չէ, իրենք ուրիշ նպատակներ ունեն»։
Մոսկվայում նախատեսված հանդիպմանը չմասնակցելու Արմեն Գրիգորյանի քայլը եւս չի կարելի դիտարկել այն գծից դուրս, որ ՀՀ-ն ցուցաբերում է։ «Սա մի գործընթաց է, որը բերել է Հայաստանի անվտանգային ճարտարապետության ոչնչացման ու վերջնական փլուզման։
Նման վարքագծով այս իշխանությունները ծիծաղի առարկա են դարձել գրեթե բոլոր խոշոր ուժերի համար, բոլորն էլ իրականում հասկանում են, որ եթե մի բան են ասում ու բոլորովին այլ բան են անում, ապա Հայաստանը նվազագույնն անվստահելի տարածաշրջանային միավոր են դարձնում բոլորի համար»,- նշել է Աբովյանն ու ավելացրել. «Խաբել, պտտացնել, փորձել մի բան ասել, մի այլ բան անել, այս ամենը ցույց է տալիս, որ այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ կտրվեն այսպես ասած՝ արևելյան վեկտորից, իհարկե, այս ամենը բազմաթիվ հարցեր են առաջացնում Հայաստանի հանդեպ»։
Նրա փոխանցմամբ՝ եթե հայկական կողմը հրաժարվում է քննարկել ու լուծումներ տալ առաջացած հարցերին, ապա նշանակում է, որ հայակական կողմը հետաքրքրված չէ հարաբերությունների բնականոն զարգացմամբ ու խնդիրների լուծմամբ, այլ բան է, որ իրենք ուզում են, տեղավորվել ադրբեջանաթուրքական հովանոցի տակ։
«Իրենք ասում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար վտանգ չեն ներկայացնի, հետևաբար, այդ պետությունները մեր հանդեպ կլինեն բարիդրացիական։ Բայց այստեղ մի կարևոր հանգամանք են բաց թողնում. Հայաստանն ու Արցախը երբեք էլ վտանգ չեն ներկայացրել Ադրբեջանի և Թուրքիայի համար, Թուրքիան ու Ադրբեջանը տասնամյակներ շարունակ դուրս են մղում և ոչնչացնում են հայկական էթնիկ տարրը տարածաշրջանում։ Իրենք ուզում են ցամաքով ունենալ սահման՝ Մեծ թուրքական միաբանությունը կառուցելու համար, մենք իրենց խանգարում ենք։ Մտնել իրենց հովանոցի տակ ՝ փորձելով համոզել ժողովրդին, որ եթե թուրքի համար վտանգ չներկայացնենք, թուրքը մեզ չի կոտորի՝ նվազագույնը հանցավոր հիմարություն է։
Այս պարագայում ՀՀ իշխանությունների բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ իրենք հետաքրքրված չեն Հայաստանի իրական անվտանգային ճարտարապետությունը պահպանելու մեջ, ոչ էլ փորձում են իրավիճակ ձևավորել գոնե ինչ-որ արտաքին երաշխիքներ ստանալու համար»,- նշել է Արման Աբովյանը։
Նրա դիտարկմամբ՝ առաջիկա մի քանի օրերի ընթացքում էլի իշխանությունները կհայտարարեն, որ վեկտոր չեն փոխում։ «Բայց եթե պնդում եք, որ խնդիր ունենք մեր դաշնակիցների հետ, որ այդ դաշնակիցները վատն են, ապա ինչու եք հրաժարվում նստել կլոր սեղնի շուրջ և այդ խնդիրները քննարկել, ուրեմն դուք եք հետաքրքրված, որ այդ հարցերը առկախված մնան»,- նշել է քաղաքական գործիչը։
Դիտարկմանը, թե քայլերն ուղղված են, որ հենց արևելքը հրաժարվի ՀՀ-ից՝ Աբովյանն ասաց, որ մեխնիզմները տարբեր են, բայց այն, որ ՀՀ ԱԽՔ-ը հրաժարվում է հանդիպել իր այն կոլեգաների հետ, ում հետ՝ ըստ ՀՀ պաշտոնական դոկտրինի, դաշնակից է և հիմա ունի խնդիրներ, ապա սա արդեն հարցեր է առաջացնում. «Բա որ խնդիրներ ունես, ինչի չես փորձում այդ խնդիրները շտկել, սա նշանակում է, որ քեզ այդ խնդիրները պետք են, դու շահագրգիռ ես այդ խնդիրների առկայության մեջ»,- եզրակացրել է Ա. Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ