ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մասնիկ, հիմա մենք պետք չենք ու մեր ավելի քան 20 տարվա կենսագրությունը ջնջում են․ բռնի տեղահանված պահեստազորի սպաներին երկարամյա ծառայության թոշակը չեն տալիս 11/06/2023 12:07 | ԼՐԱՀՈՍ
Արցախից բռնի տեղահանված թոշակառուները, այդ թվում՝ հաշմանդամության և զինվորական թոշակառուներն այժմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց են՝ պահանջելով, որ իրենց տրամադրեն իրենց հասանելիք թոշակը։ Բռնի տեղահանումից հետո ոչ թոշակ են ստացել, ոչ՝ աշխատավարձ։ Զինվորական թոշակառուներից մեկը՝ պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը՝ գերազանցությամբ, ծառայում էր ՀՀ ԶՈՒ-երում, բոլոր հրամանները ՀՀ ՊՆ հրամաններն էին։
«Այն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ ԶՈՒ մասնիկ, ՀՀ ԶՈՒ ծառայող, հիմա մենք պետք չենք ու մեր ավելի քան 20 տարվա կենսագրությունը ջնջում են։ Դա ճիշտ չէ։ Մենք ոչ բունտ ենք անում, ոչ էլ՝ հակապետական ինչ-որ պահանջ ներկայացնում։ Մենք ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան, իսկ ով արդեն տարիքով է անցել թոշակի, այդ մարդիկ այլևս ի վիճակի չեն աշխատելու՝ տարիքային սահմանափակում կա, առողջական խնդիրներ կան, այդ մարդկանց թոշակն ինչու պետք է չտան։ Մենք՝ այսքան սպաներ ենք, այսքանիս ենթակայության ներքո ծառայել են ՀՀ-ից զորակոչված հազարովր զինվորներ, եթե նրանք մեզ չեն համարում ՀՀ զինծառայող, ապա այդ զինծառայողների՝ երկու տարվա ծառայությունը համարվու՞մ է ժամկետային պարտադիր ծառայություն։ Եթե մենք ՀՀ զինծառայող չենք, ուրեմն՝ պետք է նրանց էլ կրկին զորակոչել։ Մենք մեր զինվորների դեմ չենք, նրանք մեր սիրտն են, մեր մասնիկը, մեր երեխեքը»,- նշեց նա՝ հավելելով, որ ստացվում է, որ պատժվում են՝ երկարամյա ծառայության համար։
Նրա խոսքով՝ եթե երկարամյա ծառայության համար սպան իր թոշակը չի ստանում, նշանակում է՝ կրել է ոչ թե ավելի քան 20 տարվա ծառայություն, այլ՝ պատիժ է կրել՝ տարիներ շարունակ զրկված լինելով իր ընտանիքից, վտանգելով կյանքը։
«Մենք հյուրի կարգավիճակում չենք, մենք ՀՀ քաղաքացիներ ենք, կապույտ անձնագիր ունենք։ Մեր բոլոր ավագ սպաներն իրենց կոչումները ստացել են ՀՀ ՊՆ նախարարի հրամանով, բոլոր գերատեսչական մեդալները ստացել են ՀՀ ՊՆ նախարարի հրամանով »,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ