ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիր դիմաց խուլիգանության, ապօրինի զենք ձեռք բերելու, իրացնելու դեպքի նախաքննությունը 11/06/2023 15:52 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ խուլիգանության, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2022թ. հոկտեմբերի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2022թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Մխչյան բնակավայրի տարածքում գտնվող «Ադանա» ռեստորանային համալիր մոտ, կայանատեղիում մի խումբ անձինք վիճաբանում են, ինչից հետո լսվել են նաև կրակոցներ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվել և հիմնավորվել է հետևյալը: Նոր Խարբերդ գյուղի 25-ամյա բնակիչ Ա.Պ.-ն 2022թ․ հոկտեմբերի 12-ին «Ադանա» ռեստորանային համալիր մոտ վիճաբանել է քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, ինչից հետո ռեստորանի մոտ է կանչել Հ.Ղ.-ին և Բ.Ա.-ին:
Մեկ այլ անձի անվամբ հաշվառված՝ «Մերսեդես բենց G500» մակնիշի ավտոմեքենայով վերջիններս ժամանել են ռեստորանի մոտ, և նախկինում դատապարտված, 30-ամյա Հ.Ղ.-ն խուլիգանական դրդումներով վեճի է բռնվել 25-ամյա երիտասարդի հետ մինչև այդ վիճաբանած, ինքնությունները դեռևս չպարզված անձանց հետ:
Հետո իր անձի առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, չենթարկվելով վեճը դադարեցնելուն ուղղված հավաքվածների հորդորներին՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վիճաբանության մասնակիցներին, ապա նախապես իր հետ դեպքի վայր բերված «Բայկալ-442» տեսակի հրազենից կրակոցներ է արձակել՝ իրական վտանգ ստեղծելով այնտեղ գտնվող անձանց կյանքի և առողջության համար, ինչպես նաև վախի և անհանգստության մթնոլորտ առաջացնելով ներկա գտնվողների մոտ:
Նշված գործողությունների արդյունքում խափանվել է ռեստորանային հալիրում տեղի ունեցող արարողության բնականոն ընթացքը, իսկ դեպքի վայրում գտնվող անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս:
Այնուհետև, Հ.Ղ-ի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով, 25-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերել Հ.Ղ.-ի կողմից գործադրված «Բայկալ-442» տեսակի հրազենը, այն պահել և կրել իր մոտ, ապա 2022թ. հոկտեմբերի 14-ին ներկայացել է ոստիկանություն՝ հայտնելով, թե հիշյալ միջադեպի ժամանակ տվյալ հրազենից օդ կրակողը ինքն է եղել՝ այդպիսով աջակցելով Հ.Ղ.-ին:
Բացի այդ, քննությամբ նաև պարզվել է, որ Հ.Ղ-ն ապօրինի կերպով, դիտավորությամբ ձեռք է բերել, պահել ու կրել գործարանային արտադրության, «Մակարով» տեսակի ատրճանակի կոնստրուկցիա ունեցող դետալների և ինքնաշեն փողի օգտագործմամբ պատրաստված հրազեն՝ իր պահեստատուփով և 8 փամփուշտով: Նշված հարզենն ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտները հայտանաբերվել են Հ․Ղ․-ի անձնական խուզարկությամբ՝ 2023թ. մարտի 3-ին հետախուզման մեջ գտնվող նշված անձին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելուց, ձերբակալելուց և ոստիկանության Արտաշատի բաժնին տեղափոխելուց հետո:
Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա 25-ամյա երիտասարդին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 474-րդ հոդվածների (հանցանք կատարած անձին աջակցելը) 1-ին մասերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով։
Հ.Ղ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որն ավելի ուշ փոխարինվել է տնային կալանքով և դրան համակցված՝ գրավով՝ 4,000,000 ՀՀ դրամի չափով:
Վարույթից անջատված՝ վերոնշյալ հանցավոր արարքների մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, հիշյալ 2 անձանց վերաբերյալ մեղադրական եզարակացութամբ, ուղարկվել են դատարան:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ու քննչական անհրաժեշտ միջոցառումներ առերևույթ խուլիգանությանը մասնակից անձանց բոլորի ինքնությունները պարզելու, ապօրինի զենքի ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ