ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցիների անունից խոսելու իրավունք ունեն Արցախի պետական ինստիտուտները, իսկ ֆինանսավորման հարցում կարող է օգնել «Հայաստան» հիմնադրամը 11/06/2023 23:40 | Վերլուծություններ
Բնօրրան և ծննդավայր Արցախից՝ Արցախի Հանրապետությունից ոչ մի արցախցի մեկ քայլ անգամ չէր անի, եթե փաշինյանական հակահայ կառավարման արդյունքում չհայտարարվեր, թե՝ Արցախը ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է կազմում՝ այդպիսով ոչ միայն հեշտացնելով ադրբեջանի գործը, այլև՝ Հայաստանի դաշնակից ՌԴ-ի համար անհրաժեշտ դեպքում ալիբի ստեղծելով: Ինն ամիս ադրբեջանական շրջափակմանը դիմակայող Արցախն ու արցախցին՝ հայության հերթական՝ «առաջը՝ ջուր հետևը՝ սուր» բռնագաղթի ճանապարհով աննկարագրելի սարսափների և դժվարությունների միջով հասավ Մայր Հայաստան։
Կասկած չուներ, որ համայն հայության հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը փրկության հանգրվան կդառնա իր՝արցախցի հայի համար, քանզի ի՞նչ կապ ունի՝ սյունեցի, տավուշցի ես, թե՞ արցախցի։ Հայ ես, ունես ՀՀ անձնագիր, տարիներ ու տասնամյակներ այն եղել է քո ինքնության վկայականը։ Հազարամյակներ՝ քեզնից առաջ քո հայրն ու պապը, նախնիներդ ապրել են Արցախի սրբազան հողում, քո նախապապերի գերեզմանները և հիշատակներն են այնտեղ, Արցախի հողը հայինն է եղել դար ու դարեր և պատմության մեջ չի եղել ժամանակաշրջան, որ Արցախը հայաթափված լինի այսօրվա հանգույն։
Ցավալի փաստ է այն, որ ՀՀ ներկա իշխանությունը այդ հայաթափման աջակիցը եղավ՝ ամիսներ շարունակ միայնակ թողնելով հայության մեկ մասնիկ Արցախն և արցախցուն։
Այս դավադրության շարունակությունն է այսօր իրականացվում Հայաստանում՝ ներկա իշխանության միջոցով արհեստական դժվարություններ են ստեղծվում Արցախի Հանրապետության՝ բռնի տեղահանված իշխանության և ժողովրդի համար։
Ըստ էության՝ այսօր գործ ունենք Արցախի՝ ԱՀ վտարանդի իշխանության հետ, քանի որ Արցախի իշխանությունն իր բոլոր միավորներով այսօր Հայաստանում է։
Բայց ի՞նչ է անում Հայաստանը, ինչու՞ է ՀՀ իշխանությունը շարունակ պրոբլեմներ ստեղծում առանց այն էլ՝ տառապանքի միջով անցած արցախցիների համար։
Իսկ ՀՀ իշխանությունը, որքան էլ որ Արցախի Հանրապետության պետոլորտի տարեկան բյուջե է հաստատել, այսօր, ըստ էության, իր իսկ մեղքով վտարանդի դարձած ԱՀ իշխանությանը ֆինանսավորելուց հրաժարվում է։
Արդեն իսկ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցիներին փաստորեն, պարտադրում են հանձնել իրենցը և նոր ՀՀ անձնագիր ստանալ՝ այդպիսով նրանց սեփական՝ արցախցի հայի ինքնության մասին փաստող անձնագրից հրաժարեցնելով։
Իրականում քպական իշխանությունն անցել է իր հակահայ քաղաքականության մի նոր փուլի։ Բնականաբար, այս անելանելի վիճակն ստեղծելով նրանք մտածում են, որ արցախցիների մի մասը երկրից կհեռանան, մի մասը ստիպված կլինեն ենթարկվել․․․ Անշուշտ, զգալի հատվածն էլ իրավատեր կլինի։
Արցախցիների անունից խոսելու իրավունք ունեն միայն արցախցիները, քանի որ նրանք այսօր Հայաստանում ունեն պետական բոլոր ինստիտուտները՝ նախագահ, կառավարություն, Ազգային Ժողով, ուստի հարկ կա, որ ՀՀ -ում ստեղծվի մեկ համապարփակ միավոր, որ կկարողանա ընթացք տալ և լուծել արցախցիների խնդիրները։ Իսկ անհրաժեշտ կառույցի ֆինանսավորման համատեքստում կարող է օգնության հասնել «Հայաստան» հիմնադրամը, որը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Արցախի տարբեր շրջաններում։
Արցախը նրա բնիկներն են, արցախցիները, որոնք գենետիկորեն կրում են իրենց հող ու ջրի, Հայոց Արցախ աշխարհի ոգին ու էությունը։
Եթե ուզում ենք մի օր Արցախ վերադառնալ որպես Տեր, պիտի ազգովի կարողանանք պահպանել արցախցի հայի տեսակը՝ իր պետականության խորհրդանիշերով։ Նրանց ինքնապահպանական բնազդներն ուժեղ են, ուղղակի ողջ հայությունը պիտի աջակից լինի։ Սփյուռքով, տարբեր հիմնադրամներով, այդ թվում՝ «Հայաստան» հիմնադրամով», բարերարների, նվիրատուների միջոցներով։
Իսկ իրականում՝ այս կարգի հարցերը երբեք խոչընդոտ չէին կարող լինել ի նպաստ Հայության քաղաքականություն իրականացնելիս, այս փուլում՝ առաջնահերթ կերպով՝ Արցախի հայության առջև ծառացած խնդիրները լուծելիս, եթե ունենայինք բացառապես հայանպաստ քաղաքականություն վարող իշխանություն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ