ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թվում է՝ աշխարհում կա կոնսենսուս Արցախի հարցում, բայց հակամարտությունը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև՝ ավելի լուրջ փուլ է մտել ․ միջազգայնագետ 11/06/2023 14:09 | Քաղաքական
Գերհզոր պետությունները չեն ուզում թաթախվել պատերազմի մեջ, ոչ էլ ցանկանում են, այսպես ասած, վատամարդ դառնալ։ Դա է պատճառը, որ «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախում, իր բնօրրանից տեղահանեց 150 հազար բնակչության և անպատիժ մնաց։ Տպավորություն է, թե աշխարհում կա կոնսենսուս Արցախի հարցում, բայց հակամարտությունը ոչ միայն չի հանգուցալուծվել, այլև՝ ավելի լուրջ փուլ է մտել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։
«Անպատժելիությունը, ինչպես բազմիցս ցույց է տվել կյանքը, նոր հանցագործություններ է ծնում՝ մանավանդ ռազմական հանցագործություններ։ Պաշտոնական Բաքուն բացահայտ հայտարարեց, որ հստակ որոշում ունի ուժի կիրառմամբ, ռազմական գործողությունների արդյունքում հասնել իր ուզածին, և Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական հացանգործությունների վրա աչք փակեց «քաղաքակիրթ» աշխարհը՝ բավարարվելով բացառապես կոչ-հորդորնելով․ Եվրոպայի բերանը ադրբեջանական նավթն ու գազը փակեցին, Ռուսաստանը բացառապես ՀՀ վարչապետի հայտարարարությունը համարեց կատարվածի պատճառը, ԱՄՆ-ն էլ երկակի ստանդարտներով առաջնորդվեց։ Ու պետք չի զարմանալ, որ օրեր առաջ էլ Իսրայելի պաշտպանության նախարարն արդեն Գազայի վրա միջուկային ռումբ գցելու մասին խոսեց, որը ևս ռազմական հացագործություն կլինի»,-ասում է միջազգայնագետը։
Ըստ մեր զրուցակցի՝ վերազգային կառույցների՝ զորօրինակ ՄԱԿ-ի անգործության հետևանքն է այս ամենը։ Եթե միջազգային համապատասխան կառույցները ժամանակին կատարեն իրենց գործառույթները, ապա ռազմական հանցագործությունների դիմելուց առաջ ագրեսոր կողմը կմտածեր հետևանքների մասին։
Միջազգայնագետի գնահատմամբ՝ տարբեր տարածաշրջաններում՝ հատկապես Մերձավոր Արևելքում, կոնֆլիկտների առկայությունը ձեռնտու է գերտերություններին, քանի որ փոխզիջումներ ստանալու, քաղաքական շահերն առաջ տանելու հնարավորություն է տալիս դրանք։
«Դիտորդի դերում մնալը ձեռնտու է, բայց նման դիրքորոշումը վաղը-մյուս օրը խնդիրներ է ստեղծելու նաև հեգեմոն տերությունների համար։ Ակնհայտ է, որ ոչ մի խոշոր պետություն չի ցանկանում թաթախվել պատերազմի մեջ։ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության պարագայում էլ շատերը բավարարվում են ռազմական գործողությունները դադարեցնելու կոչերով, և ըստ էության, Եմենն է միայն, որ պաշտոնապես հայտարարել է ընդդեմ Իսրայելի ռազմական գործողություններին միանալու պատրաստակամության մասին։ Միացյալ նահանգներն էլ բացի սպառազինությունից, նաև զինվորականներ է ուղարկել՝ Իսրայելին օգնության․․․ Մյուսները՝ այդ թվում Հեզբոլլահը, դեռ գործողություններ չեն ձեռնարկել, այլ կոչեր որ հորդորներ են հնչեցնում։ Եթե անգամ ռազմական գործողությունները դադարեցվեն, խնդիրները չեն լուծվելու վերջնական․ դրանց լուծումն էլի միջազգային կառույցների ուսերին է դրվելու։ Եթե, օրինակ, արաբները Գազայից տեղափոխվեն Եվրոպա, ապա այնտեղ են խնդիրներ ստեղծելու՝ բողոքի ակցիաներով, ահաբեկչական ակտերով և այլն․․․»,-նկատում է Կարապետյանն ու հավելում, որ նման օրինակները բազմաթիվ են, հետևաբար վերազգային կառույցների, գերտերությունների անգործությունն այս պարագայում շատ ավելի վտանգավոր է։
Գազայի հատվածում տեղի ունեցողն ուղիղ ազդեցություն Հայաստանի վրա, մեր զրուցակցի գնահատմամբ, չի կարող ունենալ, բայց մտահոգիչ է այն, որ աշխարհի ուշադրությունը սևեռված է այդ հատվածի վրա ու մյուս կոնֆլիկտները ստվերվում են։ Նման իրավիճակում ագրեսոր երկրները՝ այդ թվում Ադրբեջանը, հնարավոր է օգտվեն այդ հանգամանքից ու նոր ագրեսիայի դիմեն։
Կարապետյանի համոզմամբ՝ Իրանի՝ Հայաստանի հարավային հատվածի հարցում ունեցած հստակ դիրքորոշման շնորհիվ է, որ տարածաշրջանում առայժմ հանգիստ է, Սյունիքն էլ չի օկուպացվել, բայց դա մեզ հանգստանալու առիթ չպիտի տա, այլ պետք է դրդի է՛լ ավելի խորացնել Իրանի հետ հարաբերությունները։ Ի վերջո, ինչպես նկատում է, միջազգայնագետը, որքան էլ Թուրքիան ու Իրանը թշնամի լինեն ու ցանկանան միմյանց վերացումը, այդուհանդերձ, տարածաշրջանում համակեցության որոշակի հնարավորություններ պետք է գտնեն, ինչը և անում են՝ հսկայական դիվանագիտական աշխատանք տանելով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/28/2024 08:28 Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:24 Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:22 Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է․ «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:19 ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:18 Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի»․ «Հրապարակ»
- 11/28/2024 08:12 Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան. «Ժողովուրդ»
- 11/28/2024 08:09 «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/28/2024 11:50 Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան
- 11/28/2024 11:38 Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/28/2024 10:25 Շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին ընկել է նկուղը
- 11/28/2024 10:20 Հրդեհ Լեռնավան գյուղում
- 11/27/2024 22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 11/27/2024 19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել