ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուղղակի ամոթալի, էժան արարք. Արման Թաթոյան 11/05/2023 09:35 | ԼՐԱՀՈՍ
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ ֆեյսբուքում գրառում անելու փաստի առթիվ քրեական վարույթ նախաձեռնելն ուղղակի ամոթալի, էժան արարք է: Դա ի՞նչ քրեական վարույթի կամ հետապնդման ենթակա արարք է, կամ այդ միայն Ավետի՞քն էր նման արտահայտություն արել: Նման արձանագրմամբ է հանդես եկել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Նախ՝ այն, որ Ավետիք Իշխանյանի նկատմամբ, ըստ պաշտոնական պարզաբանման, քրեական հետապնդում հարուցված չէ, ոչինչ չի փոխում: Նախաձեռնված քրեական վարույթն անխզելիորեն կապված է պարոն Իշխանյանի հետ. նրա` դեռևս սեպտեմբերի 19-ին արված գրառումն է դարձել քրեական ընթացակարգ սկսելու հիմք:
Այս վիճակն առավել խնդրահարույց է: Ստացվում է` գործ ունենք փաստացի քրեական հետապնդման հետ, երբ իրավապահ մարմնին հայտնի է անձը, ում նկատմամբ ցանկանում է իրականացնել հետապնդում, բայց նրան իրավական կարգավիճակ և իրավունքներից լիարժեք ծավալով օգտվելու հնարավորություն չտալու համար նախաձեռնվում է «անմեղ» քրեական վարույթ, իսկ իրականում տարվում է փաստացի հետապնդում` առանց իրավունքների:
Մյուսը` մի հատ հաշվեք տեսնեմ օրական քանի հոգի է նմանատիպ կամ նույն արտահայտությունն անում սոցիալական ցանցերում, առավել ևս այլ միջավայրերում:
Հարուցվե՞լ են քրեական հետապնդնդումներ կամ նախաձեռնվե՞լ են քրեական վարույթներ, թե՞ էլի խտրական է լինելու ու Քրեական օրենսգրքի այս հոդվածը գործելու է միայն իշխանությանը քննադատողների նկատմամբ:
Քրեական օրենսգրքի այս հոդվածը Հայաստանում կիրառություն ստացող արատավոր պրակտիկայի հետ միասին բացահայտ հակասահմանադրական է և էլի դառնում է պաշտոնյաների պահապան հոդված:
Ավետիք Իշխանյանն իր ողջ կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը:
Մեղադրյալի կարգավիճակը և պարոն Իշխանյանը նույնքան անհամատեղելի են, որքան իրավունքի գերակայությունն ու հանուն պաշտոնի գոյատևող մարդը»,- նշել է նա ֆեյսբուքում:
Նշենք, որ իրավապաշտպանի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերի 19-ին նախաձեռնած ռազմական գործողություննրի օրը նրա կատարած գրառումը: Կից ներկայացնում ենք ամբողությամբ`
«ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ
Չի բացառվում, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։
Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։
Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։
Մա՛հ դավաճաններին»։
Նախաքննական մարմինն այս գրառումը որակել է որպես բռնության կոչ.....
Լուսանկարում` իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ