ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը համաձայնել է ադրբեջանցիների Հայաստան վերադարձին ու անկլավների հանձնմանը․ Օսկանյան 11/04/2023 19:15 | Քաղաքական
Վերջերս շրջանառության մեջ է դրվել մի նոր օրակարգ․ «Խաղաղության խաչմերուկ», արտգործնախարարն էլ ասել է, որ շուտով լավ լուր կստանանք հայ-թուրքայան սահմանի բացման առումով, հարց է ծագում, թե այդ բոլորն ինչի հաշվին է լինելու, ինչի հաշվին է այդ խաղաղությունը, ինչի հաշվին է բացվելու հայ-թուրքական սահմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ հարց ուղղելով, թե միգուցե Ադրբեջանն ավելի լավ խաղաղության խաչմերուկ դառնա:
«Խաղաղության ամենամեծ գրավականը կլինի այն, որ Ադրբեջանը համաձայնի, որ արցախահայությունը վերադառնա իրենց տները, միջազգային ինչ-որ երաշխիքներով, թեկուզ ինչ-որ աստիճանի ինքնավարությամբ, որ կարողանան իրենց անվտանգությունն ապահովեն։ Այ, դա կլինի ամենամեծ քննությունը Ադրբեջանի և Թուրքիայի։ Բայց հիմա բաց է մնում հարցը, թե ինչի հաշվին է այդ խաղաղությունը լինելու»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն համաձայնել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հարցին:
«Այսօր շրջանառության մեջ է դրվել այն, որ եթե մենք արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բարձրացնենք, ապա Ադրբեջանը իր քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցը կդնի: Բայց սա արդեն անբարոյականության և անմեղսունակության գագաթնակետն է: Անբարոյականություն է, որովհետև Փաշինյանն ու իր իշխանությունը արդեն մեկ տարուց ավելի է, որ ադրբեջանցների Հայաստան գալու հարցը քննարկում են և համաձայնություն են տվել, անկլավների վերադարձի հարցին են համաձայնություն տվել: Դիվանագիտական անմեղսունակություն է, որ դու թույլ ես տալիս, որ այդ երկուսի վերադարձը նույն հարթության վրա մնան»:
Օսկանյանի խոսքով՝ արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը վերաբերում է նրան, որ նրանք ընդամնենը մեկ ամիս առաջ էթնիկ զտման արդյունքում դարձել են փախստական:
«Այո, Հայաստանում են, բայց նրանք փախստական են, որովհետեւ իրենց տներից դուրս են վռնդվել: Նրանք այսօր իրավունք ունեն իրենց տուն գնան, իրենց հայրենիքը, որտեղ ապրել են սերունդներով, հազարամյակներ, որոնք երբեք Ադրբեջանի կազմում չեն եղել, սովետական շրջանում էլ ունեցել են ինքնավարություն և նախորդ 30 տարում էլ վարել են ինքնավարության պայքար: Այդ երկու հարցերը նույն հարթության վրա դնելը իսկապես դիվանագիտական անմեղսունակության գագաթնակետ է»:
Նա ընդգծեց, որ արցախահայերի վերադարձի հարցը, ի հեճուկս Փաշինյանի, պետք է կենդանի պահել։
«Այսօր պետք է փորձենք ինստիտուցիոնալ միջոցներ գտնել, որ այդ հարցը դնենք միջազգային հանրության առաջ, որ չմոռացվի, ինչպես կարգավիճակի հետ կապված, երբ արհամարվեցին այդ կոչերը, գնացին այդ ճանապարհով եւ մոռացվեց, ստացանք Արցախ, որտեղ չկա հայություն, նույնը լինելու է այսօր, մի քանի ամսից այս հարցն ընդհանրապես մոռացվելու է: Դրա համար այդ հարցն այսօր պետք է դարձնել գլխավոր օրակարգային հարց, բայց ես իրոք հույս չունեմ, որ այս իշխանությունները կգնան այդ ճանապարհով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ