ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
3 քաղաքացու մեղադրանք է ներկայացվել՝ Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ավտովթարից հետո պարեկներին հարվածելու, խուլիգանություն կատարելու համար 11/03/2023 11:38 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
2023թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության կարգախմբերից մեկին անհրաժեշտ է օգնություն։
Կանչով նշված հասցե մեկնած պարեկները տեղում նկատել են ավտովթարի հետևանքով հավաքված մարդկանց խումբ, որոնցից մի քանիսը դրսևորել են ոչ ադեկվատ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ինչպես տեղում հավաքված քաղաքացիների, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տեղափոխվել մի կին և 2 տղամարդ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նշված երեք անձանց ինքնությունը։ Վերջիններս Կոտայքի մարզի Քանաքեռավանի բնակիչներ են՝ երկու եղբայր և քույր։ Հանցավոր արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա նրանք ձերբակալվել են։
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գտնվելով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի դեպքի վայրում և տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, հիշյալ եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են շտապօգնության ավտոմեքենային, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, տևական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը, խաթարել երթևեկության բնականոն ընթացքը:
Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել, սակայն եղբայրները և քույրը, ոստիկանության ծառայողների նկատմամբ արհամարհական և կոպիտ վերաբերմունք դրսևորելով, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որի ընթացքում, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ' հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին և ձեռքին:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երկու տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից