ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԹՍ-ից պաշտպանվող զինվորներին հրամայել է նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը, 15 րոպե անց ԱԹՍ-ը խփել է, 18 զինծառայող է զոհվել․ արդեն չորրորդ դատավորը քննում է Անդրանիկ Վերանյանի գործը՝ սկզբից 11/03/2023 14:52 | Դատական ռեպորտաժներ
Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր կայացել է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան գործով, որով ամբաստանյալի աթոռին է փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։
Նշենք, որ դատավոր Սուրեն Խաչատրյանը սույն գործով չորրորդ դատավորն է։ Նախորդ երկու տարիների ընթացքում գործն ի սկզբանե եղել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա ըստ ընդդատության տեղափոխվել Երևանի քրեական դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Հարությունյանին։ Դավիթ Հարությունյանի վարույթում գործի քննությունն արդեն դատաքննության փուլում, սակայն դատավորի՝ լիազորությունների դադարեցումից հետո գործը վերամակագրվել է դատավոր Դավիթ Բալայանին և պայմանավորված օրենսդրական փոփոխություններով, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան և այժմ գտնվում է դատավոր Սուրեն Խաչատրյանի վարույթում։ Գործն, ըստ էության, պետք է քննվի սկզբից, ինչի հետ հանրային և մասնավոր մեղադրանքի կողմերը համաձայն չեն։ Տուժող կողմը՝ զոհված զինծառայողների ծնողները, միջնորդեցին դատարանին՝ ուսումնասիրել նախկինում իրականացված գործի քննության արձանագրություններին և շարունակել դատավարությունն այն փուլից, որից ընդհատվել էր քննությունը։ Մասնավորապես, դատավոր Դավիթ Հարությունյանի վարույթում արդեն իսկ հարցաքննվել էին գործով անցնող վկաները, պաշտպանության տուժողի իրավահաջորդն ընդգծեց՝ պատշաճ դատաքննություն էր իրականացվել, անօրինական ոչինչ չի արվել, ըստ այդմ, պետք է շարունակել դատաքննությունը։ Հանրային մեղադրողը ևս համաձայնեց, արձանագրեց՝ նախորդ տարվա ընթացքում դատարանում արդեն իսկ հետազոտել էր գրավոր ապացույցները, հարցաքննվել են դատակոչված վկաների մեծ մասը, ընդ որում, որոշ վկաներ՝ լրացուցիչ, այժմ մնացել է հետազոտման ենթակա քիչ ապացույցներ, ըստ այդմ, հաշվի առնելով ողջամիտ ժամկետներում գործի քննության սկզբունքը, միանում է միջնորդությանը։ Պաշտպան Նորայր Նորիկյանն էլ, թեև նշեց, որ, թեև մեծ ուրախությամբ կկիսեր տուժողների դիրքորոշումը, քանի որ այս ընթացքում տեսել է տուժողների ցավը, սակայն առարկեց միջնորդության դեմ՝ հայտարարելով, որ օրենսդրությունն ու արդարադատության իրականացման շահն այս պայմաններում թույլ չի տալիս։ Նախագահող դատավորը որոշեց մերժել միջնորդությունը և գործի քննությունը սկսել սկզբնական փուլից։ Հանրային մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը, համաձայն որի՝ պատերազմի ընթացքում՝ Իշխանաձորի հատվածում, հրամայել է ԱԹՍ-ներից պատսպարված զինծառայողներին նստել «Ուրալ» ավտոմեքենան և շարունակել շարժվել, ինչից հետո 10-15 րոպե անց հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է ավտոմեքենան, ինչի հետևանքով առաջացած հրդեհից զոհվել է 18 զինծառայող։
Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հաջորդականությունը։
Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։
Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Քրեական գործի նյութերով՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 15 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։
Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ սեփական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչը հետագայում փոխվել է։ Այժմ Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից