Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Մեն-մենակ իրականացրել է դիրքի պաշտպանությունը․ երբ մտել են մարմինը հանելու, մոտը ПК-ն էր ու մեծ քանակությամբ պարկուճ․ սեպտեմբերի 19-ի զոհերի թվում էր Տիգրան Ավետիսյանը 11/02/2023   22:11  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Արցախյան վերջին պատերազմում արիաբար կռված ու նահատակված տղաներից մեկն էլ Տիգրան Ավետիսյանն է։ Մարտակերտի Վանք գյուղի հարակից դիրքերից մեկում, որտեղ պատերազմից երկու օր հանգամանքների բերումով հայտնվել էր Տիգրանը, պատերազմական գործողությունների դադարից հետո գտնված մեծ քանակությամբ կրակված փամփուշտները Տիգրանի մղած կռվի մասին շատ բան էին պատմում․․․

«Տիգրանիս մարմինը որ գտել են, ПК-ն էր մոտը ու էնքա՜ն պարկուճ․․․ Երեխես մինչև վերջին փամփուշտը կռվել ա․․․ Դեմքի վրա էլ մի գիծ անգամ չկար․ մեջքից ու գլխի հետևի մասից էին խփել․․․ Անցել են թիկունք, շրջափակել, որ կարողացել են դիրքը վերցնել ադրբեջանցիները։ Տիգրանը մեն-մենակ պաշտպանություն ա իրականացրել»,- «Փաստինֆո»-ին պատմում է մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Մոր համոզմամբ՝ Տիգրանը դիրքում մենակ էր մնացել․ երբ կռիվը թեժացել է, մյուսները թողել՝ դուրս էին եկել։ 21-ամյա Տիգրանը նաև իր մշտական անձնակազմի հետ չէր այդ օրը․ պատերազմից երեք օր առաջ կողքի դիրք էր բարձրացել, քանի որ այդ դիրքի դիրքապահներից մեկը վատառողջ էր, նրան էր փոխարինում։

«Իրեն ընդհանրապես արգելված էր առաջին գիծ գնալը, քանի որ չորրորդ աստիճանի վարիկոզ ուներ, բայց այդ օրը երևի, ցանկանալով օգնել, աջակցել զինակցին՝ ինքն էր բարձրացել նրա փոխարեն․․․

Նման բաներ լինում էին, քանի որ 44-օրյայից հետո, երբ Հայաստանի ԶՈՒ-ից զինծառայող չկար արդեն, շատ էին քչացել տղերքը․․․ Այնքան քիչ էին, որ հերթափոխ էլ երբեմն չէին անում։ Նրա հիմնական կազմի տղաներից մեկը Տիգրանի հուղարկավորությունից մի քանի օր անց ասաց, որ որդիս վիրավոր էր, փամփուշտ էր ուզել նաև, բայց չեն կարողացել օգնության հասնել նրան, քանի որ, իբր, մառախուղ էր, տեղը չէին գտնում․․․ Դե, արդեն հասկանալի է, թե ինչն ինչոց էր իրականում»,-ասում է տիկին Ադելինան։

Տիգրանը պաշտում էր Արցախը։ 44-օրյա պատերազմի 13-րդ օրը ծանր վիրավորվել էր, տեղափոխվել Գորիս՝ այնտեղից էլ Երևան։ Ապաքինվելուց հետո, առանց հարազատներին տեղյակ պահելու, երեք տարվա պայմանագիր է կապել ՊԲ-ի հետ ու նորից անցել ծառայության։

«Ինքը երբեք չհամակերպվեց ընկերոջ՝ Լևոնի կորստի հետ, ով զոհվեց 44-օրյայում։ Պատերազմի ավարտից հետո Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անգամ շեշտեց՝ Լևոնի գաղափարը պետք է շարունակենք ու ավարտին հասցնենք նրա սկսածը։ Չհամակերպվեց, վրեժի ծարավ ուներ․․․»,-նկատում է մայրը։

Սեպտեմբերի 17-ին 21-ամյա Տիգրանը ծնողների հետ խոսելիս ասել էր, որ ահագին կուտակումներ կան, 100-ավորների մասին է խոսքը և դա իրենք տեսնում են։ Հաջորդ օրը մորը նորից ասել է, որ հաստատ մի բան լինելու է․ ճշտող հարցին՝ պատերա՞զմ, պատասխանել է՝ այո, բայց չվախենաս։

«Դեռ ամսի 14-ին, երբ խոսել եմ հետը, ի դեպ այդ ժամանակ արտերկրում էի, հարցրեցի՝ մատաղ ինիմ, քեզ համար ի՞նչ բերեմ այստեղից, ասաց՝ էէէ, մամ, ստի վեր եշում ըմ, կարող ա մունք էլ ուրուր տսնանք վեչ․․․ /Էսպես որ նայում եմ, կարող է մենք էլ իրար չհանդիպենք/․․․»,-հիշում է մայրն ու հուզվում․․․

Վերջ զանգը Տիգրանից տիկին Ադելինան սեպտեմբերի 19-ին, ժամը 11։36 է ստացել։ Քանի որ տեղը հարմար չէր տեսազանգով խոսելու համար, որդուն ասել է, որ մի քիչ ուշ, երբ հասնի տուն, հետ կզանգի։ Այդպես էլ չի հասցրել որդուն հետ զանգել։

Շենքի բակում Արցախում ապրող ընկերուհուց զանգ է ստանում և իմանում, որ Ստեփանակերտը ռմբակոծվում է։

Դրանից հետո ում զանգում է, որ տեղեկանա Արցախում տիրող իրավիճակի, Տիգրանի վիճակի մասին, չի հաջողվում։ Չորրորդ օրը, երբ շրջափակումից հանում են ՊԲ զորքերի մնացյալ մասին, Տիգրանից էլի լուր չկար։ Հինգերորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, երբ հորեղբայրը, ով աշխատում էր ԱԻՆ-ում, ճանաչում և ընդունում է Տիգրանի մարմինը, ծնողներին հայտնում են նրա զոհվելու բոթը․․․

Երեք օր անց Արցախն անմնացորդ սիրով սիրող 21-ամյա Տիգրանին հուղարկավորում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Վերջին պատերազմի զոհերի հուղարկավորության առաջին օրն էր սեպտեմբերի 29-ը։ Տիկին Ադելինան հիշում է՝ անդադար փոսեր էին փորվում ու ժամը մեկ երեքական աճյուն էր հուղարկավորվում ու ոչ վերջ կար, ոչ՝ սկիզբ․․

«Մեզ զգուշացրել էին, որ դագաղի վրա Արցախի դրոշ չպիտի լինի, միայն Հայաստանինն է լինելու։ Ինձ համար անհասկանալի ու անտրամաբանական էր դա, քանի որ Տիգրանը ծնվել, ապրել ու կյանքը զոհել է իր պաշտելի Արցախի համար։ Ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել, ինչպե՞ս կարելի է չգնահատել նրա ու իր նմանների անձնազոհությունը։ Ես շատ բաների վրա կարող է ուշադրություն չդարձնեմ, բայց արժեզրկել հանուն այդ մի բուռ հողի նահատակված տղաներին, մոռանալ նրանց հերոսությունները, երբեք թույլ չեմ տալու, երբեք․․․»,-ասում է մայրն ու ավելացնում՝ մեր տանն էնքան մեդալ ունի գնդապետ ամուսինս․․․ հարցը մեդալը չի, պարգևը չի, այլ՝ իրապես գնահատելը հանուն Հայրենիքի իրենց կյանքը տված հերոսներին։

Ի դեպ, Տիգրանը նաև 44-օրյա պատերազմում էր աչքի ընկել իր հայրենասիրությամբ, չնայած այն ժամանակ ընդամենը երկու ամսվա ծառայող էր։ Երբ Ջրականն անցնում է թշնամու վերահսկողության տակ, Տիգրանը շտապում է փրկել եկեղեցու խաչն ու զորամասի կարեւոր փաստաթղթերի հետ' հասցնում Հադրութ։

Եռաբլուրում հանգչող որդուն տիկին Ադելինան ամեն օր այցի է գնում։ 21-ամյա Տիգրանին այցելողները շատ են․ ծանոթ, թե անծանոթ կանգնում, խունկ են ծխում կամ ուղղակի լռում են․․․

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:01 02/11/2023  |  ՎերլուծություններԱրցախի Հանրապետության հուշարձանների նկատմամբ ազարբայջանի իրագործած մշակութային ցեղասպանության փաստերը ներկայացնելու ճակատները
13:00 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍԱրցախում գործունեություն ծավալած շինարարական ընկերություններին ՀՀ-ում գործունեության դաշտ տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ են ընթանում
12:35 02/11/2023  |  ԼՐԱՀՈՍ500 արցախցի ընտանիք կստանա հումանիտար օժանդակություն
20:59 01/11/2023  |  ԼՐԱՀՈՍ100 տարի առաջ հայությունը ցեղասպանվում էր եւ, պետություն չունենալով, ստեղծվեցին դիմադրության օջախներ. հիմա կա պետություն, բայց չկա որևէ դիմադրության օջախ. Հրանտ Խաչատրյան
20:29 01/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԱրցունքն աչքերիս վառել եմ համազգեստս, որը 22 տարի աչքիս լույսի պես կրել եմ․ շատ ցավոտ է վառել այն, ինչը միշտ պատիվ է խորհրդանշել․ զինվորական հայուհի
19:45 01/11/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՀոկտեմբերին ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 40 անձ
14:07 01/11/2023  |  ԼՐԱՀՈՍՔննարկվում է Արցախի ինստիտուտների պահպանման հնարավորությունը. Մասնակիցները ստորագրություն են տվել
13:15 01/11/2023  |  ԼՐԱՀՈՍ«Արցախբանկը» կառավարության գանձապետական հաշիվներից գումար չի առգրավել
12:00 01/11/2023  |  ՔաղաքականԱրցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ու ԱԺ պատգամավորները մասնակցում են փակ քննարկման. ուղիղ
08:12 01/11/2023  |  Մամուլ«Հաղթանակի զորահանդես»՝ Ստեփանակերտում․ «Հրապարակ»

Արխիվ

[]