ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ենթադրենք, թե ես հանցագործ եմ»․ Հ․ Թումանյանի թանգարանի տնօրենը՝ իրեն ազատելու պատճառների մասին 11/02/2023 16:52 | ԼՐԱՀՈՍ
«Հոկտեմբերի 27-ից ինձ հետ պայմանագիրը լուծարելուց հետո առ այսօր թանգարանը տնօրեն չունի, ինչը տարօրինակ է, քանի որ օրենքը պարտադրում է, որ նույն հրամանում պետք է նշված լինի, թե ում վրա է դրվում այդ պարականությունը։ Եվ սա իսկապես շատ դառնացնող փաստ է»,- «Հազարան Բլբուլ» հաղորդաշարի ընթացքում ասել է թումանյանագետ, Հովհաննես Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրեն Անի Եղիազարյանը՝ խոսելով ՊՈԱԿ տնօրենի պաշտոնից իրեն ազատելու ԿԳՄՍ նախարարի որոշման մասին։
Անի Եղիազարյանի ազատման շուրջ աղմուկ բարձրացավ, քանի որ վերջինս պնդում է, որ իրեն անհիմն են հեռացրել, քանի որ ինքը գտնվել է գործուղման մեջ։ Հաղորդման ընթացքում նա մանրամասնորեն ներկայացնում է, թե իրադարձություններն ինչպես են զարգացել։
«Ենթադրենք, թե ես հանցագործ եմ, ենթադրենք՝ հանցագործություն եմ գործել, բայց հանցագործին պատժելու ձևն էլ պետք է օրենքով լինի և պատշաճ։ ամբողջ ընթացքում՝ գրագրությունների մեջ, Նախարարությունն անփույթ է գործել, ինչը իրավական գործընթաց սկսելու հիմք է տվել և ես սա ասում եմ շատ ցավով, որովհետև ես խոսում եմ պետական կառույցի մասին, որի ներկայացուցիչը նաև ես եմ եղել տարիներ շարունակ, ծառայել եմ այդ կառույցին և ուզում եմ, որ լավագույնը լինի, որովհետև ես իմ պետությունը սիրում եմ, իմ երկիրը սիրում եմ»,- ասել է Անի Եղիազարյանը։
Վերջինս ընդգծում է, որ այս ամբողջ ընթացքում հնարավորություն չի ունեցել ուղիղ խոսելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ անգամ ՊՈԱԿ-ի խնդիրների մասին․ «Ես հասկանում եմ, որ ղեկավար մարդու համար բավական դժվար է կողմնորոշվելը, հատկապես գերծանրաբեռնված գրաֆիկի դեպքում։ Ես փորձել եմ գոնե 5 րոպե հնարավորություն ունենամ ուղիղ խոսելու ընթացքի վերաբերյալ։ Տիկին Անդրեասյանի նախարար նշանակվելուց հետո, ցավոք սրտի, մենք միմյանց ճանաչելու հնարավարություն չենք ունեցել՝ գործի շրջանակներում։ Այդ հանդիպման ցանկությունը իմ կողմից առաջին անգամ չէ, որ եղել է։ Ցավոք սրտի, ես այդ առիթը չեմ ունեցել»,- մանրամասնել է նա։
Հովհաննես Թումանյանի թանգարանի արդեն նախկին տնօրենը ցավով է խոսել թանգարանից հեռանալու մասին՝ ընդգծելով, որ այնտեղ աշխատել և աշխատում են սրտացավ մարդիկ։ Նա ամփոփել է․ «Ես ուզում եմ հանրությանը շնորհակալություն հայտնել, սա իմ տարիների աշխատանքի մեծագույն գնահատականն է և ես ինձ լիուլի պարգևատրված եմ համարում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ