ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուբեն Վարդանյանին ձերբակալելը, մեղադրանք առաջադրելը ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ. Նուբար Աֆեյան 11/02/2023 15:38 | ԼՐԱՀՈՍ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ձեռնարկատեր եւ բարերար, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրին՝ խոսելով Արցախի ու արցախահայության հետ տեղի ունեցածի, Արդրբեջանի իշխանությունների կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մյուս համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին:
Պատասխանելով Քրիստիան Ամանփուրի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Լեռնային Ղարաբաղում 24 ժամում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք աննկատ են մնում և Լեռնային Ղարաբաղն աննկատ ոչնչանում է, Նուբար Աֆեյանը նշել է, շուրջ 26 տարվա հարաբերական խաղաղությունից և բանակցություններից հետո չհաջողվեց հասնել երկարատև խաղաղության: 2020 թվականի պատերազմից երկու տարի անց Ադրբեջանը շրջափակել է Արցախի մնացած տարածքները, իսկ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական հարձակում է իրականացրել, ինչը հանգեցրել է տեղի բնիկ ժողովրդի հեռացմանը:
Պատասխանելով ահազանգելու անձնական դրդապատճառների մասին հարցին՝ Նուբար Աֆեյանը նկատել է, որ ինքը հայ է, որը ստիպված է եղել տեղահանվել սերունդներով: «Անցած 25 տարիներին իմ գործընկերների հետ խորապես ներգրավված եմ եղել Հայաստանում տնտեսական և սոցիալական զարգացման նախագծերում: Մասամբ դա ինձ մղեց մարդասիրական նախագծերի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ սկսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և համանուն մրցանակը: Սրանով անցած մեկ-երկու տասնամյակում ես առնչվեցի այդօրինակ խնդիրների հետ: Օսմանյան թուրքերի կողմից իմ պապի և նրա ընտանիքի հետապնդումներից մեկ դար անց ես հայտնվեցի աշխարհով մեկ այլ ճնշումներից ու ցեղասպանություններից փրկվողներին օգնելու կարգավիճակում: Միևնույն ժամանակ, այսպիսի գործունեությամբ ես սփոփվում էի, որ նման իրադարձություններ այլևս տեղի չեն ունենա հայերի հետ: Բայց երեք տարի առաջ դա նորից սկսեց տեղի ունենալ, ի դեպ, համավարակի շղարշի ներքո: Դուք, ես, մենք տեսնում ենք, որ աշխարհը հետևում է և ոչինչ չի անում, և նման պայմաններում դժվար է հասնել ոչ միայն արդարության, այլև խաղաղության»,-ասել է Աֆեյանը:
Քրիստիան Ամանփուրը նաև հարց է ուղղել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. «Ցանկանում եմ խոսենք մի մարդու մասին, որի հետ դուք իրականացրել եք ձեր նշած բարեգործական գործունեությունը: Դուք, ինչպես հայտնիներից Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովին նրա հետ աշխատել եք «Ավրորա» նախաձեռնության շրջանակում: Ադրբեջանը նրան բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել՝ ահաբեկչության ֆինանսավորում, նրանց ասելով՝ անօրինական զինված խմբավորումներ և այլն: Ո՞րն է ձեր արձագանքն այս ձերբակալությանը և այս մեղադրանքներին»,-հարցադրում է արել CNN-ի մեկնաբանը:
Նուբար Աֆեյանը հարցն իր համար շատ ցավոտ է համար՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ աշխատել է 23 տարի, մարդասիրական, բարեգործական տասնյակ նախագծերի շրջանակում: «Ես տեսել եմ նրա դերը, նրա ներդրումը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ռուբենը, խորապես մտահոգված լինելով իր ժողովրդի ճակատագրով, անցած աշնանը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախ, որպեսզի օգնի այնտեղ ապրող մարդկանց վերականգնել արժանապատվությունը և փորձի նպաստել ճնշումներին դիմանալուն: Այդ ընթացքում նա երեք ամիս զբաղեցրեց պետնախարարի պաշտոնը՝ անցած տարվա նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվար: Դրանից հետո էլ նա մնաց այնտեղ և իրականացնում էր մարդասիրական նախագծեր՝ օգնելով մարդկանց հաղթահարել դժվարությունները: Երբ սկսվեց այս վերջին` մեկօրյա անսպասելի պատերազմը, Ադրբեջանը հայտարարեց, որ մարդիկ կարող են ազատ հեռանալ, և Ռուբենը մյուսների հետ փորձեց հեռանալ, սակայն նրան ձերբակալեցին և առաջադրեցին մեղադրանքներ, որոնք ոչ մի հիմք չունեն, որևէ ապացույցներ չեն ներկայացվել: Փաստացի, Քրիստիան, Ռուբենը ամբողջ աշխարհի հայերի խորհրդանիշն է: Ռուբենը, որպես հաջողակ գործարար և բարերար, Հայաստանի ամենահայտնի քաղաքացին է աշխարհում և նրան ձերբակալելը, դրանից շոու սարքելն ու մեղադրանքներ առաջադրելը հոգեբանական ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ, որոնք արդեն մեկ անգամ անցել են դրա միջով: Սա երկրորդ դեպքն է, երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք բնիկ են և ստիպված են եղել լքել իրենց հողը: Դա դասական էթնիկ զտում է, և դա ես չեմ ասում, դա միջազգային փորձագետների մեծ մասի գնահատականն է, որոնք խոսել են անցած ամիսներին և ասել, որ այս ամբողջը, ինչ տեղի ունեցավ՝ նախ շրջափակումը, հիմա էլ տեղի ունեցածը, էթնիկ զտում է: Ու այդ ամենի վերջում էլ Ռուբենը և ևս յոթ այլ ղեկավարներ ձերբակալվում են, նրանց սպառնում են շոկային դատավարություններ: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա, որովհետև այս ամենը խրախուսում է ավելի ու ավելի շատ անարդարություն և անպատժելիություն»,-եզրափակել է Նուբար Աֆեյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից