ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցունքն աչքերիս վառել եմ համազգեստս, որը 22 տարի աչքիս լույսի պես կրել եմ․ շատ ցավոտ է վառել այն, ինչը միշտ պատիվ է խորհրդանշել․ զինվորական հայուհի 11/01/2023 20:29 | Ցեղասպանություն՝ Արցախում
«Ամսի 19-ին համար 1-ով գնացինք՝ ես Հայկազով, տղաս՝ Ցոր․․․ զինծառայողներ էինք երկուսս էլ։ Դեռ չէին կրակում, բայց հենց Հայկազովից դուրս եկանք, որ գնանք մեր դիրքերը, Սմերչով արդեն հարվածում էին։ Դադար չկար․․․ Ես հինգ պատերազմ եմ տեսել, բայց վերջինն ամենաահավորն էր, նման բան չէի տեսել․․․»,- «Փաստինֆո»-ին պատմում է արդեն երեք անգամ տեղահանված Էլինան։
Ամսի 21-ին Էլինայենց իջեցրել են, բայց որդուց դեռ լուր չուներ։ Վեց օր որևէ ձևով կապվել տղայի հետ չի հաջողվել։ Արդեն մտածում էր, որ նրան էլ չի տեսնելու․․․
«Ամսի 24-ին իրենք էլ իջան դիրքերից․․․ Պարզվեց, որ շրջափակման մեջ էին, ես էլ հույսս կտրել էի»,-ասում է մայրը, ով 1992 թվականից պաշտպանության բանակում է ծառայում։
Կյանքի մեծ մասը Հայրենիքի պաշտպանության գործին նվիրած Էլինան համոզված է՝ Արցախի կորստի հետ երբեք չի համակերպվելու։
«2020թ․ Հադրութը, որ կորցրեցինք, այնքան ծանր չտարա, ոնց որ հիմա։ 18 տարի սպասել եմ, որ տուն ստանամ այնտեղ։ Նոր էի ստացել, տարիուկես հասցրեցի վայելել տունս․․․ Ամեն ինչ դրել էի էդ տան վրա, բայց, կրկնում եմ, 2020-ից հետո հույս ունեի, որ հետ ենք գնալու։ 44-օրյայում Աստված մեզ, ուղղակի, պահել է․ քանի անգամ հրաշքով եմ ողջ մնացել, հետո էլի հետ գնացինք Արցախ։ Ստեփանակերտում տուն չունեի, հյուրանոցում էինք մնում, բայց այնքան հարազատ էր Ստեփանակերտն էլ․․․ Նորից տուն էինք դարձել․ ամեն ինչ առել էի ու նորմալ ապրում էինք, իսկ հիմա ինչի՞ է նման մեր կյանքը։ Առանց Արցախի դատարկություն է․․․»,-անկեղծանում է Էլինան։
44-օրյա պատերազմի հետ զուգահեռներ հաճախակի է անցկացնում այս՝ սեպտեմբերի 19-ի աղետալի պատերազմը։ Զարմանում է, որ այն ժամանակ իմանալով հանդերձ, որ թուրքն արդեն Հադրությում է, էլի չէին վախենում, մի տեսակ հանգստություն ունեին։
« Ամսի 27-ի առավոտյան պիտի տուն գայի, բայց տագնապ տվեցին ու մինչև հոկտեմբերի տասը տուն չեմ գնացել․․․ Հոկտեմբերի 9-ին թուրքերն արդեն Հադրութ էին մտել, իսկ մենք դեռ մեր զորամասի նկուղում էինք՝ 19 կին զինծառայող։ Գիտեինք, որ մեր շուրջը թուրքեր կան արդեն, բայց խուճապի չէինք մատնվել, Հայաստանից եկած կամավորները հարցնում էին՝ չե՞ք վախենում, ասում էինք՝ ինչի՞ց վախենանք, քանի տարի է՝ մենք կռվի գոտում ենք ապրում։ Երբ Հադրութի մեջ արդեն ինքնաձիգով կրակահերթի ձայներն էին լսվում, դուրս եկանք․․․ 19 հոգով մտել ենք մի Ուրալ ու գնացել Տողի մանկապարտեզ։ Էդտեղ էլ մի սպա ասաց, որ հինգ բայրաքթար է գալիս մեր վրա, շատ վտանգավոր է էդտեղ մնալը։ Էդտեղից էլ Ստեփանակերտ եկանք, բայց մտնել քաղաք անհնար էր, կրակ էին թափում քաղաքի վրա։ Գնացինք Շուշի։ ՄԻ պապիկ է դուրս է եկել դեմներիցս ու ասել, որ քաղաք չմտնենք․․․ Էդտեղից էլ քշել ենք դեպի Գորիս։ Նոյեմբերի 15-ին արդեն վերադարձել ենք Արցախ»,-հիշում է զրուցակիցս։
Հադրութից Էլինայենց զորամասը Ճարտար է տեղափոխվել, հետո՝ Ասկերան։ Ամիսներ անց զորամասը ցրվել է, ծառայողների մի մասը կրճատվել, մյուսները՝ տարբեր զորամասերում տեղավորվել։
«Հիմա ոչ մեր զորամասը կա, ոչ Հայկազովը, ոչ էլ տունս․․․Չկա անգամ համազգեստս, որը 22 տարի պատվով կրել եմ։ Աչքիս լույսի պես էի պահում միշտ, ամենահարգվածն էր Արցախում․․․ Հիմա որ փողոցում զինվորական համազգեստով մարդ են տեսնում, աչքերս լցվում են․․․Բա 22 տարի սիրով, պատվով հագնես, ծառայես երկրիդ, հետո մեկ ժամում այդ ամենը վառե՞ս․․․ Արցունքն աչքերիս եմ տարել վառել։ Այնքան ցավալի էր, վիրավորական, որ ստիպված ես 22 տարի մեծագույն սիրով կրածդ համազգեստը վառել․ այն ինձ համար պատիվ էր խորհրդանշում․․․»,-հուզմունքով ավելացնում է Էլինան։
Բռնի կերպով երեք անգամ տեղահանված հայուհին հիշում է՝ 12 տարեկան էր, որ Բաքվից տեղահանվել են։ Ադրբեջանցիները ստիպում էին հեռանալ, սպառնում, որ կսպանեն հայերին (ինչը և արեցին՝ իրականացնելով Բաքվի ու Սումգայիթի հայերի կոտորածը,-խմբ․)։ Իրենց ընտանիքը՝ հարևանությամբ ապրող հայերի հետ, գիշերվա կեսին մի մեքենայով 1988թ․ հունվարի 4-5-ին դուրս են եկել Բաքվից՝ այնտեղ թողնելով տունն ու տարիների ընթացքում ստեղծածը։ Բաքվից՝ Երևան, Երևանից էլ՝ Հադրութ են հասել։
Հադրութում կյանքի մեծ մասն է ապրել։ Լավագույնս հիշողությունները հենց Հադրութի հետ են կապված։ Հետ գնալու հույսը հիմա շատ փոքր է, բայց լրիվ չի կորցրել։ Համոզված է՝ ի վերջո, արդարությունը մի օր պիտի վերականգնվի, ու հողի վրա իր տերերը պիտի քայլեն․․․
Էլինայի ընտանիքը հիմա Աբովյանում ժամանակավոր կացարան է գտել։ Գրասենյակային նշանակության տարածք է․ ընկերներն են օգնել, որ մի քիչ կարգի բերվի ու հնարավոր լինի մնալը։ Ասում է՝ ոչ սիրտն է վրան, ոչ էլ հնարավոր է երկար ապրել այդտեղ․ բացի կենցաղային անհարմարություններից, նաև շատ խոնավ է, բայց քանի դեռ այլընտարնք չունի, վարձերը աստղաբաշխական թվեր են, իրենք էլ ոչ թոշակ են ստանում, ոչ աշխատավարձ, ընտրության տարբերակ, ուղղակի, չունի․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից