ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լրագրողի նկատմամբ կատարվածը քրեորեն պատժելի է 10/30/2023 15:03 | ԼՐԱՀՈՍ
Իրավապաշտպան Սոսե Չանդոյանը անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Newday.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանի և նույն լրատվամիջոցի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտվելու դեպքին` գնահատելով այն որպես քրեորեն պատժելի արարք։
Հրապարակային նյութերի ուսումնասիրման արդյունքում փաստաբանն արձանագրում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին անցկացվող երթի ժամանակ լրագրող Անի Գևորգյանը, կատարելով իր մասնագիտական պարտականությունը՝ փորձել է հանրությանը ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության ջատագովների, այլ խոսքով՝ երթի մասնակիցների տեսակետները։
Այդ ժամանակ քայլերթի մասնակիցներից մեկը անհարկի կերպով միջամտելով լրագրողի և մեկ այլ քաղաքացու զրույցին նախ անհիմն հայտարարություներ ու մեղադրանքներ է հնչեցրել Անի Գեւորգյանի հասցեին, փորձելով չորրորդ իշխանության ներկայացուցչին ասոցացնել քաղաքական ուժերից մեկի հետ, որից հետո հայհոյելով լրագրողին և օպերատորին՝ շշով հարվածել է նրանց, ապա՝ ոչ նորմատիվային բառապաշարով հնչեցրել սպառնալիքներ՝ ֆիզիկական հաշվեհարդարի ձեւաչափով։ Ինքնաոգեւորված տղամարդկանցից մեկն էլ դրոշի փայտով հարվածել է լրագրողի ձեռքին՝
Փաստաբան Սոսե Չանդոյանը ընդգծում է, որ լրագրողը մասնագիտական գործունեություն իրականացնելիս էթիկական որեւէ նորմ չի խախտել:
«Առհասարակ ժողովրդավար երկրներում ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների նկատմամբ նման ագրեսիվ վարքագիծը պարզապես անընդունելի է: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ ամրագրված է. «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:
Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ», Քրեաիրավական բնութագիր տալով քաղաքացիների վարքագծին նշենք, որ այն ամբողջությամբ ընդգրկում է ՀՀ քրեական օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ մասը (Լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելը…. լրագրողի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով). կարող է ընդգրկել նաեւ նույն օրենսգրքի 297, միաժամանակ 166, 167,171, 195, 196, հոդվածները՝ կախված փորձագետի եզրակացությունից», - շեշտում է նա։
Ոչ ծավալուն անդրադարձ կատարելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին՝ Սոսե Սոսե Չանդոյանը հիշեցնում է, որ ԶԼՄ-ն կամ նրա ներկայացուցիչը ունի ոչ միայն տեղեկատվություն և գաղափարներ տարածելու խնդիր, այլ նաև հասարակությունն ունի դրանք ստանալու իրավունք (տե՛ս Բլադետ Տրոմսոն և Ստենսաասն ընդդեմ Նորվեգիայի (Bladet Trօmsօ and Stensaas v. Nօrway) գործով 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21980/93, կետ 62: Տորգեիր Տորգեիրսոնն ընդդեմ Իսլանդիայի (Thorgeir Thorgeirson v. Icland) գործով վճիռը, գանգատ թիվ 13778/88, կետ 63):
«Ամփոփելով վերոգրյալը, հարկ ենք համարում ընդգծել, որ նմանօրինակ հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքն է եւ գործի թափանցիկ, օբյեկտիվ քննությունը»,- եզրափակել է փաստաբան Սոսե Չանդոյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ