ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նեղվում եք ադրբեջանական բանտերի հետ զուգահեռներից, խի եք նեղվում, Ձեր վարչապետն է ասել՝ թուրք ասելուց չի նեղվում, համաձա՞յն եք նրա հետ՝ մի նեղվեք. Աշոտյանը՝ դատավորին 10/30/2023 14:48 | Դատական ռեպորտաժներ
Այն, ինչ կատարվեց անցյալ նիստում այս դահլիճում և կատարվում է ՀՀ այլ դահլիճներում, բովանդակային առումով ոչնչով չէր տարբերբում մեր հայրենակիցների և Արցախի ռազմաքաղաքական վերնախավի նկատմամբ Բաքվի դատարաններում տեղի ունեցող վակխանալիայից։ Երևի միայն աշխատանքային լեզուն էր տարբեր։ Ադրբեջանական դատարաններում կատարվածը ՀՀ գործող վարչախումբն ինչ ասես չասեց՝ ֆարս, բեմադրություն։ Ճիշտ են ասում։ Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ միանալով դատավորին բացարկ հայտնելու միջնորդությանը։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանն ընդհատեց՝ հորդորելով խոսել ըստ էության․ «Մեղադրյալ Աշոտյան, Դուք գիտեք ինչի մասին եք խոսում, բայց դատական նիստի կարգը որոշում է դատավորը։ Դատարանն ունի սահմանափակելու դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքների չարաշահումը»։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ առարկեց դատավորի գործողությունների դեմ․«Հենց ադրբեջանական բառն եք լսում, նեղվում եք։ Այն, որ կալանքը երկարացնում եք, չեք նեղվում, դրանից նեղվում եք։ Ձեզ չի վիրավորել, ոչ ոքի չի վիրավորել։ Իր խոսքը գնահատական է, մարդը չի կարող իր կարծիքի համար այստեղ հետապնդման ենթարկվել։ Եթե լռեցնելու եք, եկեք չմասնակցենք, բոլորս գնանք դատարանից»։
Արմեն Աշոտյանն էլ արձանագրեց՝ իր խոսքը անվստահություն հայտնելու մասին է՝ ըստ էությամբ։
«Երբ նեղվում եք ադրբեջանական բանտերի հետ զուգահեռներից, խի եք նեղվում։ Ձեր վարչապետն է ասել՝ թուրք ասելուց չի նեղվում։ Համաձա՞յն եք նրա հետ՝ մի նեղվեք, համաձայն չե՞ք նրա հետ՝ ինչու եք նման վճիռներ կայացնում։ Հասկացեք այս տրամաբանական դիլեմման»,- նշեց Արմեն Աշոտյանը, ինչին արձագանքելով Դոլմազյանը, նշեց, որ արդարադատություն իրականացնելիս դատարանն անկախ է։ Դատավորի հայտարարությունն առաջացրեց դահլիճում գտնվող անձանց ծիծացը, դատավորն էլ նախազգուշացրեց Նաիրա Զոհրաբյանին՝ դուրս կհրավիրի դահլիճից։
Աշոտյանը նիստը նախագահող Վահե Դոլմազյանին ասաց, թե չի կարող իրեն գրաքննության ենթարկել։
«Դուք կարող եք որոշել ընթացքը, բայց չեք կարող որոշել իմ մտքի, խղճի, արտահայտվելու ազատությունը։ «Ադրբեջանական» բառը վիրավորանք է, հասկանանք, որ վիրավորանք է, Դուք ճիշտ եք, Նիկոլը՝ սխալ։ Գործող վարչախումբը ադրբեջանական դատարանների որոշումներին տվեց ճիշտ ձևակերպում, այո՛, ֆարս է, բայց մի հատ ձեր աչքի փուշն էլ տեսեք, գործո՛ղ վարչախումբ», - ասաց Աշոտյանը։
Արմեն Աշոտյանն էլ նշեց՝ թող միանգամից վճիռը հրապարակեն, դա էլ երևի արդեն ունեն, «վոթսափով» են երևի ուղարկել։
«Ինձ սրա համար են նստացրել, հիմա էլ Դուք զրկում եք ինձ խոսքի իրավունքից այս դատական դահլիճում։ Խի եք նեղվել «Ադրբեջան» բառից, երկրի ղեկավար ներկայացող մարդը երևի գիշերն էլ է այդ բառը արտաբերում, խի եք նեղվել»,- ասաց Աշոտյանը, ինչին արձագանքելով, Դոլմազյանն ասաց․ «Դուք շատ եք սիրում այդ բառը»։
«Ես շատ եմ սիրում այդ բառը՝ մանավանդ իր կատարմամբ, Դուք էլ իրեն եք երևի սիրում»,- ասաց Աշոտյանը, ինչին արձագանքելով Դոլմազյանն ասաց՝ «Ինչքան Դուք եք սիրում»։
Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ բացարկը հայտնում են ոչ թե իր, այլ՝ դատավորի համար, «շանս» է տալիս․ «Ձեր խաթր ենք բացարկ հայտնում։ Խորը շունչ քաշեք, գցեք Ձեր վրայից, այս գործը Ձեր հագով չէ»։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ