ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին 10/30/2023 18:31 | ԼՐԱՀՈՍ
Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը:
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել կատարել Ադրբեջանի վերջնագրային պահանջը և անօրինական հրամանագիր ստորագրել 2024թ. հունվարի 1-ից Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին։
Սա դարձավ 2020թ. Ադրբեջանի ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հրադադարի պայմանների իրականացման եռամյա գործընթացների գլխավոր արդյունքներից մեկը։
Այս հրամանագրին նախորդած Ադրբեջանի գործողությունները՝ 2020թ. 44-օրյա պատերազմը, ԼՂՀ-ն արտաքին աշխարհին կապող բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների 280-օրյա շրջափակումը, 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան, որոնք ուղեկցվել են բռնություններով, խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների և տարեցների սպանություններով, վանդալիզմի գործողություններով, վկայում են այն կանխամտածված արարքների մասին, որոնց նպատակը հազարամյակներ շարունակ իրենց հայրենի հողում ապրող հայերին վտարելն ու ցեղասպանությունն էր։ Այսօր ԼՂՀ-ն լքել է ողջ մնացած գրեթե ամբողջ բնակչությունը։
Տեղի ունեցածը բնութագրում է նաև բանակցային գործընթացների արդյունքները, որոնք տեղի են ունեցել հակամարտող կողմերի միջև մոսկովյան, վաշինգտոնյան և բրյուսելյան հարթակներում և ուղեկցվել են ղարաբաղահայության իրավունքների և անվտանգության պաշտպանության լավատեսական հայտարարություններով ու կոչերով: Ադրբեջանի հանցավոր արարքների դեմ և Ղարաբաղի հայերի ցեղասպանությունը կանխելու համար չեն կիրառվել ՄԱԿ-ի անդամ պետությունների միջազգային պարտավորություններով նախատեսված միջոցներ: ՄԱԿ անվտանգության խորհուրդը, արտահերթ նիստում քննարկելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի հարցը, սահմանափակվել է զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչերով, որոնք ուղղված են և՛ ագրեսորին, և՛ դրա զոհին:
Նման անգործությունը «արդարացնելու» համար աղավաղվում են միջազգային փաստաթղթերում պարունակվող առանցքային հասկացությունների տեքստերն ու իմաստը, որոնց հղում են կատարել պետությունների և դրանց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական նպատակները։ Որպես իրավական «հիմնավորում» նրանք դիմում են ԽՍՀՄ լուծարման արդյունքում ձևավորված նորանկախ պետությունների 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրին։ Ինչպես վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր այդ հռչակագիրը ստորագրած հանրապետությունները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, միմյանց ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը, և, հետևաբար, Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ալմա-Աթայի հռչակագրին նմանատիպ հղումներ ժամանակին ներկայացրել են նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը և այլք:
Սակայն Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրած պետությունների տարածքային ամբողջականության ճանաչումն ու հարգանքը դրանում կապված է փաստաթղթի ստորագրման պահին գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության հետ, այլ ոչ թե նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական սահմանների, որոնց մասին հռչակագրում ընդհանրապես որևէ հիշատակում չկա: Կարևոր է նշել, որ նախկին միութենական հանրապետությունների վարչական սահմանների մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այս հռչակագրի ստորագրման պահին ԽՍՀՄ փլուզման հետևանքով արդեն անկախացած որոշ պետությունների սահմանները ոչ դե ֆակտո, ոչ էլ դե յուրե չէին համընկնում միութենական հանրապետությունների վարչական սահմանների հետ: Հռչակագրի տեքստում չկան թվեր, որոնք սահմանում են այդ փաստաթղթերը ստորագրած պետությունների տարածքը։ Ոչ մի տող չկա այն մասին, որ Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ։ Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս էր գալիս գործող օրենսդրության կոպտագույն խախտումներով՝ մերժելով Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդությունը՝ դե ֆակտո և դե յուրե առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի: Սա իրավունք տվեց ԼՂԻՄ-ին ԽՍՀՄ օրենքներին և միջազգային իրավունքի դրույթներին համաձայն ինքնուրույն տնօրինելու իր հետագա ճակատագիրը՝ ստեղծելով անկախ պետական կազմավորում։
Ալմա-Աթայի հռչակագրին դիմելիս լիովին անտեսվում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու, տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդների, վեճերի խաղաղ կարգավորման, մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների հարգման, պարտավորությունների բարեխղճորեն կատարման և միջազգային իրավունքի այլ համընդհանուր ճանաչված սկզբունքների և նորմերի վերաբերյալ դրա դրույթները, որոնք Ադրբեջանը կոպտորեն խախտել է:
Հռչակագրի առանցքային հասկացությունների խեղաթյուրումներն ու կամայական մեկնաբանություններն և դրանց հիման վրա հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված Հայաստանի, Եվրոպական միության և որոշ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների հայտարարությունները տեղի են ունենում հազարավոր խաղաղ բնակիչների զոհվելու ֆոնին: Հարյուրավոր անմեղ մարդիկ համարվում են անհետ կորած, ածխաջրածիններով հարուստ Ադրբեջանի բանտերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են ենթարկվում անհայտ թվով մարդիկ: Առևանգվել և ապօրինի դատավարությունների են մատնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները: Մի կողմից ազգային ազատագրական շարժումներին մասնակցող, ինքնորոշման համար պայքարող ժողովուրդներին ահաբեկչական կազմավորումներին հավասարեցնելու սպառնացող նախադեպ է ստեղծվում, մյուս կողմից՝ խրախուսվում տարածքային ամբողջականության կեղծ քողի տակ հանցավոր արարքների՝ ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների իրականացումը։
Նման խեղաթյուրումների ևս մեկ հետևանք էր Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղիղ սպառնալիքը։ Ժամանակակից Ադրբեջանը ոչ մի իրավական հիմք չունեցող պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ դրանք անվանելով «անկլավներ»։ Եթե հավատարիմ մնանք Ալմա-Աթայի հռչակագրին, ապա ոչ այսպես կոչված "անկլավները", ոչ էլ ԼՂՀ տարածքը, ըստ հռչակագրի, չեն գտնվել այդ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի Հանրապետության "գոյություն ունեցող սահմաններում"։ Ալիևը սպառնում է ուժով բացել էքստերիտորիալ «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ այն անվանելով «Արևմտյան Ադրբեջան»։ Այս բոլոր հակաիրավական պահանջներն ուղեկցվում են ուժի ուղղակի կիրառմամբ, 2021-2022թթ. Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթմամբ, սահմանային դիրքերի և գյուղերի պարբերական գնդակոծություններով, որոնք հանգեցրել են հարյուրավոր մարդկանց մահվան:
Ադրբեջանի հանցավոր գործողություններն իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլև պայթյունավտանգ մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության համար:
Մենք դիմում ենք երկրների ղեկավարներին, Եվրոպական միության ղեկավարներին, դրանց համապատասխան կառույցներին, խորհրդարանականներին պահանջով՝ տալ համարժեք գնահատական Լեռնային Ղարաբաղի հայերի հայրենի հողում ինքնորոշման իրավական հիմքերին և դատապարտել Ադրբեջանի հանցավոր գործողությունները:
Անհրաժեշտ է վճռական միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն ԼՂՀ հայերի, պատժամիջոցներ կիրառել ժողովրդին ագրեսիայի և ցեղասպանության ենթարկած պետության նկատմամբ։
Կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքական, իրավական ինստիտուտներին և կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, փորձագիտական հանրությանը ձայն բարձրացնել քաղաքական մանիպուլյացիաների դեմ, որոնք պետք է անհապաղ բացահայտվեն բոլոր մակարդակներում և կանխվեն՝ իրավական կամայականությունները և դրանց կործանարար հետևանքները թույլ չտալու նպատակով:
Լարիսա Ալավերդյան, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն
Միհրան Շահզադեյան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի վարչության նախագահ
Արամ Սարգսյան, «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ
Ալեքսանդր Մանասյան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Քաղաքագետների հայկական ասոցիացիայի համանախագահ
Գևորգ Դանիելյան, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար
Ատոմ Մխիթարյան, գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան
Տեսսա Հոֆման, ցեղասպանության ուսումնասիրության մասնագետ, գիտությունների թեկնածու, Բեռլինի ազատ համալսարանի գիտաշխատող
Հարութ Սասունյան, միջազգային հարաբերությունների մագիստրոս, California Courier Հրատարակիչ, ԱՄՆ
Վահան Բաբախանյան, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների ՀԿ նախագահ, Ռուսաստան
Ուինֆրիդ Դալման, գիտությունների դոկտոր, դոցենտ, Նորվեգիա
Սարգիս Մեսրոպյան, գիտությունների դոկտոր, Արտակարգ իրավիճակների համահայկական ազգային կոմիտեի նախագահ, ԱՄՆ
Միխայիլ Ալեքսանդրով, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստան
Ժիրայր Քոչարյան, մարդու իրավունքների պաշտպան, Գերմանիա
Սվեն Էրիկ Ռայզ, մագիստրոս, Նորվեգիա
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ