ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Վահե Դոլմազյանը շտապում էր հրապարակել Արմեն Աշոտյանին ևս երեք ամսով կալանավորելու որոշումը․ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց 10/30/2023 14:02 | Դատական ռեպորտաժներ
Դատավոր Վահե Դոլմազյանը շտապում էր հրապարակել Արմեն Աշոտյանին ևս երեք ամսով կալանավորելու որոշումը։ Այս մասին դատական նիստում հայտարարեց Արմեն Աշոտյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը՝ ներկայացնելով բացարկի միջնորդությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի, Ռոլան Դավթյանի վերաբերյալ գործով դատավարությունը։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանները դատավոր Վահե Դոլմազյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել՝ նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով։ Պաշտպանության կողմը կասկածներ ունի՝ դատավորի անկողմնակալության հարցում։
«Երկու նիստերը ցույց տվեցին, որ վստահության պաշարը սպառված է»,- ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանի դիտարկմամբ, նախագահող դատավորը կոնկետ նպատակադրմամբ անտեսել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք պահանջներ․ նախագահող դատավորը շարունակել է նիստը՝ մեղադրյալներից մեկի բացակայությամբ այն դեպքում, երբ այդ հարցը բարձրացվել էր, կողմերի քննարկման առարկա չի դարձրել տուժողների երկու ներկայացուցիչների բացակայությամբ նիստը շարունակելու հնարավորությանը հարցը։
«Ես հեռու եմ այն մտքից, որ այս խախտումներն օրենքի չիմացության կամ անփութության հետևանք էր։ Միակ ողջամիտ բացատրությունն այն էր, որ դատավորը շտապում էր խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու՝ միակ կալանավորված անձի՝ մեր վստահորդ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Այլ կերպ՝ դատարանը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է ևս երեք ամիս մնա կալանքի տակ»,-նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 9-ի և 11-ի նիստերին դատավորը, լուծելով պաշտպանության կողմի միջնորդությունները, գրեթե բոլոր դեպքերում տվել է հարցեր, որոնք ունեցել են ոչ թե ճշգրտող կամ պարզաբանող բնույթ, այլ՝ իրենից ներկայացրել է քողարկված դիրքորոշում, անգամ՝ որոշում կայացնելու։
Մելիքյանը նշեց, որ մեղադրանքի կողմի պաշտոնական ներկայացուցիչներն անգործության էին մատնված ամբողջ քննարկման ընթացքում, մեղադրողների գործառույթն ամբողջությամբ իրականացնում էր մեկ այլ սուբյեկտ։
«Բացի այդ, դատավորը չի դիտարկել մեր կողմից ներկայացված երկու երաշխավորագրեր՝ այն հիմքով, որ դատավորը չի ճանաչում Կոլումբիայի նախկին նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահին, մինչդեռ, օրենքը ամենևին պարտադիր չի համարում, որ երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձանց դատավորը անձնապես կամ հանրորեն ճանաչի»,- նշեց Մելիքյանը։
Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ կասկածի տակ է դնում դատավորի մասնագիտական ունակությունները։ Նման գնահատականի հիմքը, ըստ փաստաբանի, դատական ակտում տեղ գտած ձևակերպումներն են։
Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռեւս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դեռևս այդ ժամանակ մամուլը գրել էր, որ Նարիմանյանին ձերբակալելու հիմնական նպատակն Արմեն Աշոտյանի դեմ ցուցմունք կորզելն էր։ 2022թ. նոյեմբերի 16-ի կեսգիշերին Արմեն Աշոտյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել ՀՀ-ից՝ պատճառաբանելով, թե նա մեղադրյալ է։ Նույն օրը երեկոյան Արմեն Աշոտյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից