ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի Հանրապետության իշխանությունն իր բոլոր կառույցներով այսօր լիարժեք կարող է և պե՛տք է իրականացնի այն գործառույթները, որոնք օրենքով իրե՛ն են վերապահված 10/30/2023 19:35 | Վերլուծություններ
Եթե չնչին իսկ կասկածողներ կային, թե Փաշինյանն Արցախին և արցախցուն օգնության ձեռք մեկնելուց՝ Արցախն ադրբեջանի տարածքային մաս ճանաչելով և ձեռքերը լվանալով, Արցախը հայաթափելու հարցում անտեղյակ է եղել, ավելին, այս գործընթացն արագացնելու համատեքստում դեր չի ունեցել, խորապես սխալվել են։
Նախօրեին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցից հետո շատերը հասկացան, որ Հայաստանն ի դեմս վարչապետ Փաշինյանի՝ իմացել է, ավելին, ըստ ամենայնի, իր կիրթ գործընկերոջ հետ պայմանավորվածության արդյունք է եղել ուժային գործողությունների, բռնի տեղահանության արդյունքում՝ ժողովրդի շրջանում խուճապ առաջացնելը։ Ընդհուպ՝ բազմաթիվ մարդկային կյանքեր խլելով, այդ թվում՝ ծերեր, կանայք ու երեխաներ․․․Ինչն էլ հանգեցրեց նրան, որ պատերազմից, բազմաթիվ հարվածներից տուժած արցախցիները գոյաբանական խնդրի առաջ անօգնական կանգնած՝ սեփական ընտանիքները, երեխաներին փրկելով մի կերպ իրենց գցեցին Հայաստան՝ Մայր հայրենիք։
Արցախի Հանրապետությունը և արցախցուն ամիսներ շարունակ միայնակ թողած ՀՀ իշխանությունը, սակայն, հայրենի հողը, շեն տունը թողած, շատ դեպքերում՝ հագի շորերով միայն ճանապարհ ընկած ու մազապուրծ Հայաստան հասած արցախցիների հանդեպ, դժվար է ասել խորը հումանիզմով լցված քաղաքականություն է վարում։ Փոխարենը՝ հայաստանյան հանրության ջանքերով իրականացվող հումանիտար աջակցությունն է վարչապետի աթոռին բազմածը միջազգային արենաներում իրենով անում և հպարտանում։ Իրականում, իշխանության չհամակարգված և անհարկի խնդիրներ հարուցող քաղաքականության պատճառով բռնի տեղահանության ենթարկված արցախցիներն այսօր իրենց զգում են բախտի քմահաճույքին հանձնված։ Թոշակառուները, այդ թվում նաև՝ զինվորական թոշակառուները թոշակ չեն ստանում, մարդկանց աշխատավարձերը համատարած չեն տրվում, մինչդեռ այդ ամենը պետական բյուջեով է եղել սահմանված։
Այսինքն, ՀՀ ներկա իշխանությունն այնպես է անում, որ արցախցիները կացարան, աշխատանք և մի կտոր հաց հայթաթելու բեռան տակ կքած զուտ իրենց սոցիալական կարիքները հոգալու վրա կենտրոնանան՝ մոռանալով, որ այս վիճակում են հայտնվել հենց ՀՀ ղեկավարի վարած սխալ քաղաքականության հետևանքով և իրենք ոչ թե՝ խնդրող որպես, այլ իբրև պահանջատեր պիտի լինեն։ Քանզի Արցախի կորստյան մեղավորը բացառապես փաշինյանական թրքահաճո՝ քաղաքականությունն է, Արցախն իբրև ադրբեջանի մաս ճանաչելու նրա հայտարարությունը։
Պատահական չէ, որ Արցախի ներկայացուցչության մոտ որպես Արցախի իշխանություններին ուղղված «սոցիալական բունտ»-ի հետևում շատերը տեսան և արձանագրեցին քպական իշխանության ուղղորդումը։
Այս սադրանք պարունակող գործողության մեջ, մեկ կարևոր, և ըստ էության, իրապես պահանջատեր արցախցու համար հայեցակարգային և հստակ բան կար։
Իրենք պահանջելու էին եկել իրե՛նց իշխանությունից։ Այսինքն, Արցախի Հանրապետությունից, որն այսօր տեղակայված է ՀՀ-ում՝ Արցախի ներկայացուցչությունում։ Իր բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներով այն այսօր լիարժեք կարող է և պետք է իրականացնի այն գործառույթները, որոնք օրենքով իրե՛ն են վերապահված։ Այդ թվում և՛ տարբեր միջազգային կառույցների հետ Արցախի Հանրապետության կարգավիճակի շուրջ քննարկումների ծիրում, և՛ Արցախին ու արցախցուն հասցեագրված հումանիտար աջակցությունների և ԱՀ կառավարության ստանձնած բոլոր ծրագրերի և պարտավորությունների։
Կարծում ենք՝ այս որոշումն ունենալով էր ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի Հանրապետության հանրային հեռուստատեսությա՛նը հարցազրույց տալիս։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ