ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե հետախուզման մեջ է, գոնե ծանուցում ուղարկեիք, որ իմանար, գար ներկայանար, իմ երեխան չի էլ փախչել․ 21-ամյա արցախցու մայրը՝ որդու ձերբակալման մասին 10/28/2023 17:24 | ԼՐԱՀՈՍ
Իրավապահները երեկ ձերբակալության շղարշի ներքո «առևանգել» են 21-ամյա հադրութեցի Մխիթար Օհանջանյանին, երբ վերջինս վերադառնում էր աշխատանքից։ Ժամեր շարունակ տղայի ծնողները տեղեկություն չեն ունեցել որդու գտնվելու վայրի մասին, միայն բարձրացված աղմուկից, ԱԺ ընդդիմադիր պատգամավորների և ՄԻՊ գրասենյակի միջամտությունից հետո ծնողները պարզել են, որ երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ։ Երիտասարդի կալանավորման որոշման և հետախուզման մասին ոչ՛ ինքը, ո՛չ հարազատները տեղեկացված չեն եղել։ Մխիթարի մայրը հայտնում է, որ անգամ ծանուցում չի ստացել՝ հարցաքննության համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Մխիթար Օհանջանյանի մայրը՝ Լիլիթ Մեսրոպյանը, պատմեց, որ իմացել են, որ սեպտեմբերի 19-ի ցույցերից հետո երևի 10 օր անց իրավապահները գնացել են որդու աշխատավայր, սակայն ինքը տեղում չէր, առաքման էր, աշխատակիցներից հարցուփորձ են արել, թե ինչ մարդ է բնավորությամբ։
«Ասել են, որ ինքը շատ համեստ, խելոք երեխա է, դժվար թե նման ինչ-որ բանի մասնակցած լինի։ Աշխատակիցներից մեկը ցուցմունք է տվել, բնութագրել, որ խելոք երեխա է»,- նշեց մայրը՝ հավելելով, որ մտածում էին, թե գործն ընդհանրապես փակվել է, քանի որ 1,5 ամիս որևէ տեղեկություն չեն ունեցել․ «Երեկ սպասում էր հորը, որ միասին գան տուն։ Պայմանավորվածության վայրում ամուսինս եկել, տեսել է, որ տեղում չէ։ Զանգել է՝ չի վերցրել»։
Տևական ժամանակ կապի մեջ չի եղել, միայն զանգել և ասել են, որ իրեն ձերբակալում են, իսկ թե որտեղ են տեղափոխում՝ տեղեկություն չի եղել։ Միայն կեսգիշերն անց իմացել են, որ տղան «Արմավիր» ՔԿՀ-ում։ Ծնողներն այսօր փորձել են ՔԿՀ-ում տեսակցել որդուն, սակայն թույլ չեն տվել՝ պատճառաբանելով, որ ոչ աշխատանքային օր է, անգամ թույլ չեն տվել մաքուր հագուստ փոխանցել։
«Չգիտեմ՝ ինչ են ուզում դրանով անել։ Եթե հետախուզման մեջ է, գոնե ծանուցում ուղարկեիք, որ իմանար, գար ներկայանար։ Իրենք առաջ բերեցին, որ հետախուզման մեջ է, բայց իմ երեխան չի էլ փախչել»,- նշեց Մխիթարի մայրը։
ՔԿՀ-ում Մխիթարին տեսակցել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը, զրուցել հետը, ապա՝ Մխիթարին տեղափոխել են ՔԿ՝ հարցաքննության․«Իրենց հետ մի քանի երեխա էլ են եղել, մի փոքր տարիքով ավելի մեծ։ Իրենց տարել են դատարան»։
Նա հայտնեց, որ ընտանիքով երեք տարի առաջ, պատերազմից հետո տեղափոխվել են Երևան։ Հադրութի հարևան գյուղից էին, որդին ծառայել էր Եղնիկներում և երբ եկել են Երևան, Մխիթարն այստեղ աշխատանքի է ընդունվել։
Հիշեցնենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ երեկ հայտնաբերվել և ձերևբակալվել են 30-ամյա Գոռ Հ․-ն և 21-ամյա Մխիթար Օ․-ն, որոնց նկատմամբ, ըստ ՆԳՆ-ի, հետախուզում էր հայտարարված։ ՆԳՆ փոխանցմամբ՝ նրանց նկատմամբ հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից