ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն ներկայացրել են Վերաքննիչ քրեական դատարան. Գործը քննում են դռնփակ 10/27/2023 19:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյին Ախունդովը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից այսօր բերվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվում է նրա պատիժը խստացնելու հարցը։ Սակայն պարզվում է դատական իշխանությունը որոշել է ծածկադմփոց անել դատավարությունը ու նիստն անցկացնում է դռնփակ ռեժիմով։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը և Հուսեյին Ախունդովը։ Քաղաքացիների կողմից նախ հայտնաբերվել եւ իրավապահներին էր ներկայացվել Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Օրեր շարունակ Հայաստանի իրավապահները, ԱԱԾ-ն չէին կարողանում հայտնաբերել դիվերսանտին, որը այդ ընթացքում հասցրեց սպանություն իրականացնել։ Ապրիլի 12-ին սպանվեց ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի և կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Մեր երկրի տարածքում սպանություն իրականացրած ադրբեջանցուն կրկին հայտնաբերել են բնակիչներն ու ներկայացրել իրավապահներին։
Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով և դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու և ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ռեժիմով կայացել է Ախունդովի դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը, որով տուժող կողմը պահանջում է մասնակի բեկանել դատական ակտը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։
Ընդ որում, ինչպես նշվեց, դատարանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել գործը, թեև տուժող կողմը վիճարկում է բացառապես դատավճռի եզրափակիչ մասը՝ պատժի մասով, իսկ հիմքերն, այսպես ասած, բոլորովին կապ չունեն փաստական տվյալների, ապացույցների հետ, ըստ այդմ, դրանք քննության առարկա չեն դարձվի վերաքննիչ ատյանում, ուստի, հարց է՝ ինչու է գործի քննությունը թաքցվում հանրությունից այն դեպքում, երբ, օրինակ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերի, անգամ՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դեմ շինծու դատավարությունը թշնամի պետությունը «շոուի» է վերածել։
Տուժող Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ առաջին ատյանում ևս գործը դռնփակ է քննվել, սակայն դա պատճառաբանվել էր նրանով, որ քննարկման առարկա պետք է դարձվեր պետական գաղտնիքի տարրեր պարունակող որոշակի հանգամանքներ, օրինակ՝ սահմանը հատելու եղանակը և այլն, ինչը չի կարելի ասել այս դեպքում, քանի որ փաստական հանգամանքների բովանդակային հետազոտում չի իրականացվում։
«Գտնում ենք, որ դատական նիստը դռնփակ իրականացնելն իրավաչափ չէ, համապատասխան առարկությունները ներկայացրինք դատարանին, սակայն դատարանը որոշեց շարունակել նիստի քննությունը՝ դռնփակ ռեժիմով։ Կարծում եմ՝ սա չի նպաստում գործի հրապարակային քննությանը, որ նաև հասարակության կողմից ընկալելի լինի, թե ինչ է կատարվում, ինչու է պատժի այս կամ այն չափը որոշվում։ Տեսնում ենք նաև թշնամի պետությունում մեր հայրենակիցների «դատավարությունը», անգամ ձերբակալման տեսարաններն են շատ մեծ հնչեղություն տալիս, որի նպատակը, բնականաբար, հասկանալի է, դա որևէ պրակտիկ, իրավական նշանակություն չունի, դա մեր ազգի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու անթաքույց միջոց է։ Նույն՝ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական բեմադրված տեսարանին ենք ականատես լինում, չհիմնավորված շինծու գործով մարդուն ինչպես են ներկայացնում, ինչ պայմաններում են պահում հենց դատական նիստի ընթացքում, նրա էմոցիոնալ պահերն ինչպես են հատուկ շեշտադրում։ Մենք որպես քաղաքակիրթ ազգ, որպես իրավական պետություն նմանատիպ ստոր նպատակներ, մղումներ չունենք։ Ընդամենը մեր համոզմունքն է, որ դատական նիստն անցնի դռնբաց, որ հասարակությունն ինքը պետք է անձամբ ընկալի, թե ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են կայացվել»,- նշեց Ալավերդյանը՝ արձանագրելով նաև, որ Հուսեյին Ախունդովի իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպ իրականացվում է։
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի քննությանը, ապա այսօրվա նիստին տուժող կողմն արդեն ներկայացրել է դրա հիմքերը, հաջորդ նիստերին իրենց դիրքորոշումը պետք է ներկայացնեն դատավարության մյուս մասնակիցները։ Տուժողի ներկայացուցիչն ընդգծում է՝ դատավճիռը բողոքարկելն էմոցիոնալ ֆոնի վրա կառուցված որոշում չէր, այսինքն, տուժողների արդարացի վրդովմունքը, մեղադրյալի՝ թշնամի պետությունից լինելն այս դեպքում որոշիչ չէր, բողոքը ներկայացվել է, քանի որ պատիժը համաչափ չէր, առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել ծանրացնող հանգամանքները, հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրյալի անձը բնութագրող հատկանիշները։ Ավելին, որպես մեղմացնող հանգամանք առաջին ատյանի դատարանը դիտարկել է Ախունդովի ինքնախոստովանությունը, մինչդեռ, տուժող կողմն ընդգծում է, որ գործ չունենք զղջման հետ, ընդհակառակը, ամբաստանյալը պարծենում, հպարտանում է արարքի համար։ Բացի այդ, պատիժը պետք է կանխարգելիչ ազդեցություն ունենա, մինչդեռ, 20 տարվա ազատազրկումը թշնամի պետության քաղաքացիների համար չի կարող կանխարգելիչ ազդեցություն ունենալ՝ հետագայում նման վայրենաբարո հանցագործություններ նախապատրաստելու հարցում, հատկապես, երբ ունենք մի շարք նախադեպեր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ