ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամեն ինչ քրեական գործի նյութերում է, ինձ համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է. Գագիկ Ջհանգիրյան 10/27/2023 14:38 | ԼՐԱՀՈՍ
«Ինձ համար հոկտեմբերի 27-ը բացահայտված է. ամեն ինչ քրեական գործի նյութերում է»: Եռաբլուրում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Գագիկ Ջհանգիրյանը, որի ղեկավարել է նշված գործով նախաքննությունը։
Նրա փոխանցմամբ՝ հիմա վերսկսվել է նախաքննությունն անջատված մասով, այսօր էլ դատախազությունը հաղորդագություն է տարածել, պետք է սպասել արդյունքների։
«Կատարվում են քննչական, դատավարական գործողություններ, փորձաքննություններ են կատարվում, սպասենք արդյունքներին։ Ես կարծում եմ, որ հիմնա որևէ պետական մարմին չի խոչընդոտում նախաքննությանը, ընդհակառակը հայաստանյան իրավիճակը նպաստավոր է, հիմա որևէ մարմին չի խոչընդոտում, սպասենք նախաքննության ավարտին»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը։
«Ինձանից որևէ տեսակետ, գնահատական, միտք, դատողություն հարցնելը սխալ կլինի, որովհետև այս կամ այն կողմը կարող են դա դիտարկել որպես միջամտության նախաքննությանը, գնահատական նախաքննությանը»,- ասաց նա։
Ջհանգիրյանը հիշեցրեց, որ անջատված մասը վերաբերում էր հնարավոր օժանդակողներին, դրդիչներին, կազմակերպիչներին, այլ չբացահայտված խմբի անդամներին։
Նշենք, որ «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ քրեական գործից մաս անջատելու մասին որոշում կայացվել է 2000թ հուլիսի 11-ին՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերման համար, որի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն բացի դատապարտված անձանցից, հանցագործության այլ մասնակիցներ, կացմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել, ուստի 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված պատճառաբանված որոշմամբ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։
Ընդ որում՝ մայր քրեական գործով նախաքննությունն իրականացվել է հենց Գագիկ Ջհանգիրյանի հսկողության ներքո՝ զինդատախազությունում, իսկ Գ.Ջհանգիրյանը զբաղեցնում էր զինդատախազի պաշտոնը։ Գլխավոր դատախազն էր Բորիս Նազարյանն էր, որն այդ պաշտոնին նշանակվել էր որպես Վազգեն Սարգսյանի ընտանիքի վստահելի անձ։
Մինչ կարճելու մասին որոշում կայացնելը նախաքննության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության 2004 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, որին հրավիրվել եւ մասնակցել են «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի եւ դրանից անջատված մասի նախաքննության մեջ ներգրավված բոլոր քննիչները, օպերատիվ աշխատողները, նրանց թվում՝ զինվորական դատախազության քննիչները եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ կոլեգիայի անդամի կարգավիճակով:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատախազության՝ տարիներ առաջ տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Քննարկման ժամանակ ելույթ է ունեցել նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ընդգծել քրեական գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրականում «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործից մաս անջատելու 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով: Ըստ նրա՝ 2000 թվականի հուլիսին 11-ի որոշումը նպատակ է ունեցել հանդարտեցնել քաղաքական լարվածությունը, որին, ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, կոլեգիայի անդամ Գ.Դանիելյանը նկատել է, որ այդ որոշումը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել եւ քաղաքական լարվածությունն ավելի է սրել:
Կոլեգիայի արձանագրությունը եւ բոլոր նյութերը դատախազության արխիվում պահպանվում են:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ