ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սամվելենց զորամասի վրա ինքնաթիռներ էին բարձրանում․ կապվեցի, ասացի՝ խնդրում եմ բալես, ուշադիր կլինես.դա մեր վերջին խոսակցությունն էր ․ երկու եղբայր զոհվել են նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին 10/26/2023 13:53 | Ցեղասպանություն՝ Արցախում
Եռաբլուրում կողք-կողքի հուղարկավորված 21-ամյա Սամվելն ու 19-ամյա Արսենը եղբայրներ են, ծնունդով՝ Մարտակերտից։ Երկուսն էլ զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս՝ սեպտեմբերի 19-ին։
«Սամվելը երեք տարվա ծառայող էր, Արսենը հունվարին էր զորակոչվել։ Որոշեցին, որ պայմանագրային զինծառայություն պիտի անցնեն։ Սամվելը «Եղնիկներ» տեղափոխվեց, ասում էր՝ էստեղ ապահով է․ երեք կմ հեռու ենք թշնամուց․․․ Արսենին էլ պատերազմից երկու օր առաջ եմ իմացել, որ Ճանկաթաղ են տարել․ Դրմբոնում էր ծառայում։ Որ պատերազմն սկսվեց, խանութում էի, վազեցի տուն, համազգեստս հագա ու անմիջապես զորամաս գնացի։ Ոչ ինտերնետով, ոչ բջջայինով չէի կարողանում կապվել երեխեքիս հետ։ Ներքին կապով մի կերպ Սամվելին գտա․ ասաց՝ մամ, իմ տեղը լավ ա, մի անհանգստացիր, դու աշխատիր Արսենի հետ կապվել»,-«Փաստինֆո»-ին պատմում է տղաների մայրը՝ Ալլա Աբրահամյանը։
Զինծառայող էին ամբողջ ընտանիքով․ տիկին Ալլան 2006 թվականից է բանակում․ վերջում որպես կապավոր էր ծառայում։ Վերջին անգամ եղբոր հետ Սամվելն է խոսել՝ ադրբեջանական հարձակումից րոպեներ առաջ։ Որ Ճանկաթաղում բավականին թեժ մարտ է եղել, Ալլան գործընկերոջից է իմացել։ Ասել են, որ Ճանկաթաղը վերցրել են թուրքերը, իսկ որդին այնտեղ էր․․․
«Գիտեի, որ Արսենենց մոտ չի բռնում կապը, բայց անհանգիստ էի, քանի որ գիտեի՝ եթե տեղը շատ նեղ չլիներ, մի ձև կգտեր, կկապվեր․․․ Միևնույն ժամանակ, ինձ թվում էր, թե ինքն ինչ-որ կերպ դուրս կգա, սարերով-ձորերով լինի, կգա․ մենակ վախենում էի էն մտքից, որ կարող է թուրքերը տարած լինեն․․․Սամվելը չի սիրում, որ զանգում եմ իրեն ներքին կապով, բայց այդ օրն այնքան հանգիստ էր խոսում, ոչ մի անգամ չասաց՝ մամ, էդքան մի զանգի․․․ Որ սկսեցի լացել, ասաց՝ մի լացիր, Արսենը կորչող տեսակ չի․․․ Մի քանի ժամ հետո Սամվելի հետ էլ կապը կտրվեց։ Երեկոյան ժամը 8-ի կողմերը կապ տվեցին, որ Սամվելենց զորամասի վրա ինքնաթիռներ են բարձրանում․ կապվեցի, ասացի՝ խնդրում եմ բալես, ուշադիր կլինես։ Դա մեր վերջին խոսակցությունն էր․․․ Հետո ինչքան զանգեցի, չկարողացա կապվել»,-պատմում է հերոսացած տղաների մայրը։
Ամսի 19-ի գիշերը տիկին Ալլան լուսացրել է՝ տղաներից զանգի սպասելով։ Սիրտը վատ բանն էր վկայում, ոտքերն էլ չէին ենթարկվում իրեն։ Զինակիցները փորձել էին հանգստացնել նրան՝ ասելով, թե կապի հանգույցն է վնասվել, դա է պատճառը, որ Սամվելի հետ ևս կապվել չի հաջողվում ու վտահեցրել են, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։
Ժամերը գլորվում էին, իսկ տղաներից ոչ մի լուր չկար․ ամսի 20-ի կեսօրից հետո զորամասում մարդ չէր մնացել համարյա․ նորակոչիկներն էին ու տիկին Ալլան։ Սամվելից որևէ լուր իմանալու վերջին հույսը շտաբի պետն էր։
«Մտա մոտն ասացի՝ խնդրում եմ, Սամվելիս գումարտակի հրամանատարից մի լուր իմացեք էլի Սամվելիցս, ախր կապի դուրս չի գալիս։ Ասաց՝ լավ։ Սպասեցի, սպասեցի զանգ չկար։ Անցավ 15 րոպե, 20 րոպե, կես ժամ․․․ Հետո հասկացա, թե ինչու էր խուսափում խոսել հետս․ իմացել էր, որ Սամվելս զոհվել է»,- վերլուծելով կատարվածը՝ եզրակացնում է մայրը։
Ինքը՝ տիկին Ալլան, ավագ որդու զոհվելու լուրը հաջորդ օրն առավոտյան է իմացել։
«Մայրս լացելով եկավ թե՝ Սամվելենց մոտից վիրավորներ են բերել, գուցե ինքն էլ է մեջները։ Արագ դուրս եկա տնից ու պատի տակից լսեցի քրոջս լացի ձայնը․․․ Պարզվեց, որ դիակներ էին բերել․ գնացի դիահերձարան, առաջին երկու ցուցակներում չգտնելով որդուս անունը՝ ուրախացա, երրորդում Սամվելիս անունն էլ կար․․․»,-հազիվ լսելի ձայնով արտաբերում է տիկին Ալլան։
Արդեն 3-րդ օրն էր, որ լույս չկար․ դիահերձարանը չէր աշխատում․ արյան հոտը Մարտակերտի հիվանդանոցի բակից էր զգացվում։ Ոչ դագաղ կար արդեն, ոչ էլ փայտ, որ սարքեն։ Տղաներին որոշել էին հենց այնպես հողին հանձնել։ Ալլան իմանալով այդ որոշման մասին՝ պահանջում է՝ ինչ գնով էլ լինի, որդու մարմինը հասցնել Երևան՝ Եռաբլուր։
Երբ վստահեցնում են, որ Սամվելի դիակը տեղափոխվելու է, Արցախում չի մնալու, մայրը շարունակում է Արսենին փնտրել։
Արսենին ողջ գտնելու հույսի նշույլ մոր մոտ դեռ կար․ ուզում էր հավատալ հրաշքին․ մտածում էր՝ մեկ օրում երկու որդի ու Հայրենիք կորցնելն անհավանական ու չափազանց դաժան կլիներ։ Բայց ծանրագույնն էր սպասվում․ սեպտեմբերի 27-ի առավոտյան ԱԻՆ-ի աշխատակիցները գտնում են նաև Արսենի մարմինը․․․
Այդ ժամանակ տիկին Ալլան՝ ծնողների հետ, արդեն Ստեփանակերտում էր՝ 8-րդ դպրոցում։ Քաղաքում գրեթե մարդ չկար, իսկ ինքը դռնեդուռ ընկած՝ տարբեր գերատեսչություններից խնդրում էր մտնել Ճանկաթաղի ուղղությամբ ու փնտրել Արսենին։
Ինչ-որ մեկն ամսի 25-ի վաղ առավոտյան զանգել ու իրեն ասել էր, թե Սամվելը ոտքից վիրավոր էր, բայց հանել չեն կարողացել․ այդ անծանոթ համարից զանգը նրան մտքերի մեջ էր գցել․ մտածում էր՝ եթե իրոք վիրավոր է ոտքից, ուրեմն հույս կա, որ ողջ կլինի։ Արսենի հետ նաև դեղատուփ էր դրել։ Բայց, ավաղ, դա էլ իրականությանը չէր համապատասխանում։ Դիահերձարանում է պարզվել, որ Արսենը ոչ թե ոտքից, այլ՝ սրտի կողմից էր վիրավորվել։
Արսենի մարմինը մի քանի օր դիահերձարաններում չէին գտնում․ հոկտեմբերի 6-ին մայրն ու քեռին հագուստից ճանաչում են նրան։ Հոկտեմբերի 9-ին երկու եղբայրները հուղարկավորվում են Եռաբլուր զինվորական պանթեոնում։
«Ոչ Սամվելիս, ոչ էլ Արսենիս հրամանատարական կազմից ոչ մեկը չէր եկել հուղարկավորությանը․․․ Բոլորը պիտի պատասխան տան, որ չեն գնացել զինվորների հետևից, որ նրանց դեռ չգտած՝ թողել ու դուրս են եկել Արցախից․․․ Ինչո՞ւ պիտի ԱԻՆ-ը գտնի մեր տղաներին։ Հրամանատարը ոչ մի դեպքում չպիտի լքի զինվորին, պարտավոր է մինչև վերջ նրա կողքին լինել»,-ցավով ավելացնում է տիկին Ալլան։
Գարեգին Հարությունյանը զոհվեց քաջի մահով՝ թշնամուց միայնակ պաշտպանելով Արցախի գյուղերից մեկը
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ