Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Սամվելենց զորամասի վրա ինքնաթիռներ էին բարձրանում․ կապվեցի, ասացի՝ խնդրում եմ բալես, ուշադիր կլինես.դա մեր վերջին խոսակցությունն էր ․ երկու եղբայր զոհվել են նույն օրը՝ սեպտեմբերի 19-ին 10/26/2023   13:53  |  Ցեղասպանություն՝ Արցախում

Եռաբլուրում կողք-կողքի հուղարկավորված 21-ամյա Սամվելն ու 19-ամյա Արսենը եղբայրներ են, ծնունդով՝ Մարտակերտից։ Երկուսն էլ զոհվել են մարտական առաջադրանք կատարելիս՝ սեպտեմբերի 19-ին։

«Սամվելը երեք տարվա ծառայող էր, Արսենը հունվարին էր զորակոչվել։ Որոշեցին, որ պայմանագրային զինծառայություն պիտի անցնեն։ Սամվելը «Եղնիկներ» տեղափոխվեց, ասում էր՝ էստեղ ապահով է․ երեք կմ հեռու ենք թշնամուց․․․ Արսենին էլ պատերազմից երկու օր առաջ եմ իմացել, որ Ճանկաթաղ են տարել․ Դրմբոնում էր ծառայում։ Որ պատերազմն սկսվեց, խանութում էի, վազեցի տուն, համազգեստս հագա ու անմիջապես զորամաս գնացի։ Ոչ ինտերնետով, ոչ բջջայինով չէի կարողանում կապվել երեխեքիս հետ։ Ներքին կապով մի կերպ Սամվելին գտա․ ասաց՝ մամ, իմ տեղը լավ ա, մի անհանգստացիր, դու աշխատիր Արսենի հետ կապվել»,-«Փաստինֆո»-ին պատմում է տղաների մայրը՝ Ալլա Աբրահամյանը։

Զինծառայող էին ամբողջ ընտանիքով․ տիկին Ալլան 2006 թվականից է բանակում․ վերջում որպես կապավոր էր ծառայում։ Վերջին անգամ եղբոր հետ Սամվելն է խոսել՝ ադրբեջանական հարձակումից րոպեներ առաջ։ Որ Ճանկաթաղում բավականին թեժ մարտ է եղել, Ալլան գործընկերոջից է իմացել։ Ասել են, որ Ճանկաթաղը վերցրել են թուրքերը, իսկ որդին այնտեղ էր․․․

«Գիտեի, որ Արսենենց մոտ չի բռնում կապը, բայց անհանգիստ էի, քանի որ գիտեի՝ եթե տեղը շատ նեղ չլիներ, մի ձև կգտեր, կկապվեր․․․ Միևնույն ժամանակ, ինձ թվում էր, թե ինքն ինչ-որ կերպ դուրս կգա, սարերով-ձորերով լինի, կգա․ մենակ վախենում էի էն մտքից, որ կարող է թուրքերը տարած լինեն․․․Սամվելը չի սիրում, որ զանգում եմ իրեն ներքին կապով, բայց այդ օրն այնքան հանգիստ էր խոսում, ոչ մի անգամ չասաց՝ մամ, էդքան մի զանգի․․․ Որ սկսեցի լացել, ասաց՝ մի լացիր, Արսենը կորչող տեսակ չի․․․ Մի քանի ժամ հետո Սամվելի հետ էլ կապը կտրվեց։ Երեկոյան ժամը 8-ի կողմերը կապ տվեցին, որ Սամվելենց զորամասի վրա ինքնաթիռներ են բարձրանում․ կապվեցի, ասացի՝ խնդրում եմ բալես, ուշադիր կլինես։ Դա մեր վերջին խոսակցությունն էր․․․ Հետո ինչքան զանգեցի, չկարողացա կապվել»,-պատմում է հերոսացած տղաների մայրը։

Ամսի 19-ի գիշերը տիկին Ալլան լուսացրել է՝ տղաներից զանգի սպասելով։ Սիրտը վատ բանն էր վկայում, ոտքերն էլ չէին ենթարկվում իրեն։ Զինակիցները փորձել էին հանգստացնել նրան՝ ասելով, թե կապի հանգույցն է վնասվել, դա է պատճառը, որ Սամվելի հետ ևս կապվել չի հաջողվում ու վտահեցրել են, որ իր հետ ամեն ինչ նորմալ է։

Ժամերը գլորվում էին, իսկ տղաներից ոչ մի լուր չկար․ ամսի 20-ի կեսօրից հետո զորամասում մարդ չէր մնացել համարյա․ նորակոչիկներն էին ու տիկին Ալլան։ Սամվելից որևէ լուր իմանալու վերջին հույսը շտաբի պետն էր։

«Մտա մոտն ասացի՝ խնդրում եմ, Սամվելիս գումարտակի հրամանատարից մի լուր իմացեք էլի Սամվելիցս, ախր կապի դուրս չի գալիս։ Ասաց՝ լավ։ Սպասեցի, սպասեցի զանգ չկար։ Անցավ 15 րոպե, 20 րոպե, կես ժամ․․․ Հետո հասկացա, թե ինչու էր խուսափում խոսել հետս․ իմացել էր, որ Սամվելս զոհվել է»,- վերլուծելով կատարվածը՝ եզրակացնում է մայրը։

Ինքը՝ տիկին Ալլան, ավագ որդու զոհվելու լուրը հաջորդ օրն առավոտյան է իմացել։

«Մայրս լացելով եկավ թե՝ Սամվելենց մոտից վիրավորներ են բերել, գուցե ինքն էլ է մեջները։ Արագ դուրս եկա տնից ու պատի տակից լսեցի քրոջս լացի ձայնը․․․ Պարզվեց, որ դիակներ էին բերել․ գնացի դիահերձարան, առաջին երկու ցուցակներում չգտնելով որդուս անունը՝ ուրախացա, երրորդում Սամվելիս անունն էլ կար․․․»,-հազիվ լսելի ձայնով արտաբերում է տիկին Ալլան։

Արդեն 3-րդ օրն էր, որ լույս չկար․ դիահերձարանը չէր աշխատում․ արյան հոտը Մարտակերտի հիվանդանոցի բակից էր զգացվում։ Ոչ դագաղ կար արդեն, ոչ էլ փայտ, որ սարքեն։ Տղաներին որոշել էին հենց այնպես հողին հանձնել։ Ալլան իմանալով այդ որոշման մասին՝ պահանջում է՝ ինչ գնով էլ լինի, որդու մարմինը հասցնել Երևան՝ Եռաբլուր։

Երբ վստահեցնում են, որ Սամվելի դիակը տեղափոխվելու է, Արցախում չի մնալու, մայրը շարունակում է Արսենին փնտրել։
Արսենին ողջ գտնելու հույսի նշույլ մոր մոտ դեռ կար․ ուզում էր հավատալ հրաշքին․ մտածում էր՝ մեկ օրում երկու որդի ու Հայրենիք կորցնելն անհավանական ու չափազանց դաժան կլիներ։ Բայց ծանրագույնն էր սպասվում․ սեպտեմբերի 27-ի առավոտյան ԱԻՆ-ի աշխատակիցները գտնում են նաև Արսենի մարմինը․․․


Այդ ժամանակ տիկին Ալլան՝ ծնողների հետ, արդեն Ստեփանակերտում էր՝ 8-րդ դպրոցում։ Քաղաքում գրեթե մարդ չկար, իսկ ինքը դռնեդուռ ընկած՝ տարբեր գերատեսչություններից խնդրում էր մտնել Ճանկաթաղի ուղղությամբ ու փնտրել Արսենին։
Ինչ-որ մեկն ամսի 25-ի վաղ առավոտյան զանգել ու իրեն ասել էր, թե Սամվելը ոտքից վիրավոր էր, բայց հանել չեն կարողացել․ այդ անծանոթ համարից զանգը նրան մտքերի մեջ էր գցել․ մտածում էր՝ եթե իրոք վիրավոր է ոտքից, ուրեմն հույս կա, որ ողջ կլինի։ Արսենի հետ նաև դեղատուփ էր դրել։ Բայց, ավաղ, դա էլ իրականությանը չէր համապատասխանում։ Դիահերձարանում է պարզվել, որ Արսենը ոչ թե ոտքից, այլ՝ սրտի կողմից էր վիրավորվել։

Արսենի մարմինը մի քանի օր դիահերձարաններում չէին գտնում․ հոկտեմբերի 6-ին մայրն ու քեռին հագուստից ճանաչում են նրան։ Հոկտեմբերի 9-ին երկու եղբայրները հուղարկավորվում են Եռաբլուր զինվորական պանթեոնում։

«Ոչ Սամվելիս, ոչ էլ Արսենիս հրամանատարական կազմից ոչ մեկը չէր եկել հուղարկավորությանը․․․ Բոլորը պիտի պատասխան տան, որ չեն գնացել զինվորների հետևից, որ նրանց դեռ չգտած՝ թողել ու դուրս են եկել Արցախից․․․ Ինչո՞ւ պիտի ԱԻՆ-ը գտնի մեր տղաներին։ Հրամանատարը ոչ մի դեպքում չպիտի լքի զինվորին, պարտավոր է մինչև վերջ նրա կողքին լինել»,-ցավով ավելացնում է տիկին Ալլան։

Գարեգին Հարությունյանը զոհվեց քաջի մահով՝ թշնամուց միայնակ պաշտպանելով Արցախի գյուղերից մեկը

Սամվելն էնքան շատ էր սիրում կյանքը... Չափից դուրս ընկերասեր էր, հասնող․ համադասարանցին՝ գիշերը զոհված Սամվելի մասին

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:10 26/10/2023  |  Մեկնաբանություն«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգևավճարն ուղղելու են բռնի տեղահանվածների սոցիալական կարիքների լուծման համար․ Մամիջանյան
07:51 26/10/2023  |  ՄամուլՀա­մա­կար­գա­յին առու­մով խնդիր­նե­րին լուծում չի տրվում. «Փաստ»
19:29 25/10/2023Բնակվարձի և կոմունալ վճարների համար նախատեսված աջակցությունը ստացել ԼՂ-ից բռնի տեղահանված 41611 անձ
17:17 25/10/2023  |  ԼՐԱՀՈՍՆերքին գործերի նախարարը ԱԺ ամբիոնից օգտագործեց Արցախի Հանրապետություն ձեւակերպումը, ապա լրացրեց՝ Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)
16:15 25/10/2023  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը սեղանին է. Կանադայի արտգործնախարար (տեսանյութ)
15:17 25/10/2023  |  ՄեկնաբանությունԱրցախյան բարբառով հեքիաթներ՝ արցախցի փոքրիկների համար․ «Ծիլ» ստուդիան կգործի նաև Հայաստանում
15:12 25/10/2023  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական կողմը բարդ վիճակի մեջ է, Ալիևին փաստաթղթի ստրագրումը ձեռք չի տալիս. Ձյունիկ Աղաջանյան
13:41 25/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումԾանր տեսարան էր․ մարդիկ վախենում էին անգամ խոսել, ադրբեջանցիներն արդեն մեքենաներով շրջում էին Վերածննդի հրապարակում ու փորձում վախեցնել․ Արցախից բռնի տեղահանված
20:36 24/10/2023  |  Ցեղասպանություն՝ ԱրցախումՔանի անգամ հրետակոծության տակ ենք ընկել, մեքենայի վրա էլ էին կրակում․ ճանապարհին էլ կիսուրս հանկարծամահ եղավ․ Արցախից բռնի տեղահանված
19:39 24/10/2023  |  ԼՐԱՀՈՍՍևանի ԲԿ-ում երկրորդ արցախցին է ծնվել, ընտանիքը գաղթել է Հաթերքից

Արխիվ

[]