ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը տարածաշրջան «տղա է բերում»՝ ի դեմս հավաքական արևմուտքի և ՆԱՏՕ-ի. Հայկ Նահապետյան 10/26/2023 20:26 | Քաղաքական
Լավ կլինի՝ Փաշինյանը գոնե մեկ անգամ լսի իր տված հարցազրույցը։ Նոր դաշնակիցների որոնման վերաբերյալ լրագրողի հարցին տրված նրա պատասխանից ոչինչ չէր հասկացվում, նա բողոքում է ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից, խաղաղապահներից ու տալիս է իրականությանը չհամապատասխանող գնահատականներ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ The Wall Street Journal-ին տված հարցազրույցին, որի ժամանակ հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով։ Նա մասնավորապես նշել է «անվտանգության ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտության մասին։
Արդեն արձագանքներ կան նաեւ Մոսկվայից։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Մոսկվան, Երևանի հետ շփվելիս, ակնկալում է տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Փաշինյանն, իրականում, անվտանգային ճարտարապետության, 102-րդ բազայի հետ կապված որևէ հստակ պատասխան չտվեց, խուսանավեց։ Կարծում եմ՝ հենց այդ բազմաթիվ անորոշությունները հստակեցնելու անհրաժեշտության մասին էր խոսում Պեսկովը»,- ասել է Նահապետյանը։
Անվտանգության ճարտարապետություն ասելով՝ Փաշինյանը նշել էր, որ դա միայն ռազմական կոմպոնենտը չէ, դա տարածաշրջանային կոմունիկացիաներն են և այլն։
«Այս պահին մեր տարածաշրջանում շահեր ունեցող պետությունների բախում է գնում, որը դրևորվում է նաև ռազմի դաշտում բախումների տեսքով, այսինքն՝ կան նաև տնտեսական բախումների էլեմենտներ։ Խոսքը, օրինակ, շրջափակման մասին է։ Ի դեպ, Թուրքիան 1993 թ-ից ՀՀ-ի դեմ չհայտարարաված պատերազմի մեջ է»,- արձանագրել է ռազմական փորձագետը։
Նրա դիտարկմամբ՝ հիմա Փաշինյանը փնտրտուքի մեջ է, սակայն դա լրջագույն վտանգներ է պարունակում։
«Փաշինյանը 2 ամսով ԵՄ դիտորդներ բերեց, հետո նրանց ժամկետը երկարացվեց, բայց նրանք՝ բոլորը, հատուկ ծառայության ներկայացուցիչներ են, հետախույզներ։ Հայ- ամերիկյան, այսպես կոչված՝ զորավարժությունների ժամանակ Պենտագոնի 101-րդ դիվիզիայի հատուկ ծառայողներ են եկել Հայաստան, ու դեռ հարց է, թե քանիսն են գնացել, Փրկարար ծառայության աշխատակիներ էին Հայաստանում, որոնք էլի ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ էին։
Իրականում, Փաշինյանը փաստացի աստիճանաբար այստեղ է հրավիրում ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարբեր անձնակազմեր, որոնք ինչ- ինչ գործառույթներ այստեղ պետք է իրականացնեն ու դա գաղտնիության քողի տակ է»։
Անդրադառնալով Ֆրանսիայի հետ է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին՝ փորձագետն ասաց, որ դա միան զենք գնել չէ, այն նաև ենթարում է նաև ռազմական, ուսումնական հաստատությունների սպայական և ենթասպայական անձնակազմի հետ աշխատանք, մասնավորապես, լեռնային մարտի ճշգրիտ հրաձգային վայրերում ուսուցողական գիտելիքներ են փոխանցելու։
Ակնհայտ է չէ՞, որ ներգրավվածությունը միայն ռազմատեխնիկական չէ, այստեղ նաև կրթական, անձնակազմի պատրաստվածության բաղադրիչ կա։
Այսինքն՝ Փաշինյանը գործնականում անվտանգային ճարտարապետության փոփոխության քայլերն է անում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների Հայաստանում ներկայացվածության մեծացմամբ։ Այսինքն, գետնի վրա ու շատ կոնկրետ փոփոխություններ են անում, իսկ Ռուսաստանն ու Իրանը դա շատ լավ տեսնում են, մինչդեռ, Իրանի համար կարմիր գիծ է Հայաստանում ՆԱՏՕ-ի ուղղակի ներկայացվածությունը, բայց Իրանը նաև հասկանանում է, որ ՆԱՏՕ-ն Հայաստան է ներթափացում չերևացող ձևերով։ Կարծում եմ, Իրանի հետախուզությունը կարող է այդ ամենին տեղյակ լինել։ Կա որոշում և այդ որոշումը, կարծում եմ, Փաշինյանը չի կայացրել, կայացրել են մեզ համար ոչ բարեկամ երկրների ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է բանախոսը։
Այդ որոշման համաձայն, ըստ բանախոսի, Հայաստանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի համար տարածք, որը խնդիրներ պետք է առաջացնի Ռուսաստանի հարավի, նաև Իրանի համար։
«Դրա համար է, որ այդ երկու պետությունները անգամ փոքրաթիվ քանակով դիտորդներին ու զորավարժություներին բավական կոշտ են արձագանքում։ Իրենք գիտեն, որ սա գրոծընթաց է, որի վերջնարդյունքն ու նպատակը այստեղից 102-րդ ռազմաբազան հանելն ու այն ՆԱՏՕ-ի զորակազմով, ֆրանսիական զենքով ու իրենց հրահանգիչներով փոխարինելն է։
Ի դեպ, անգամ Ադրբեջանի ղեկավարն է ասել, որ Ֆրանսիայի այստեղ ներգրավածությունը հղի է պատերազմի կամ ռազմական գործողություններ վերսկսելով։ Պատահական չէ, որ «3+3» ձևաչափով հանդիպումը տեղի ունեցավ, որի մասնակից պետություններից առնվազն 4ը այս տարծաշրջան դրսից ուժեր, պետություններ չբերելուն ու դրան խոչընդոտելուն կողմ են։ Մինչդեռ, հենց դրան է այսօր լծվել է ՀՀ օրվա իշխանությունները»,- ասել է ռազմական փորձագետն ու ավելացրել. «Սա «3+3»-ի պետություններից առնվազն 4-ի համար կարմիր գիծ է։ Ստացվում է, իրականում, Փաշինյանը տարածաշրջան «տղա է բերում»՝ ի դեմս հավաքական արևմուտքի և ՆԱՏՕ-ի, ինչը մեր պետության համար կարող է ունենալ կործանարար հետևանքներ։ Դրա մասին այս կամ այն ձևով մեզ զգուշացնում են և Իրանից, և ՌԴ-ից և Ադրբեջանից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ