ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ծանր տեսարան էր․ մարդիկ վախենում էին անգամ խոսել, ադրբեջանցիներն արդեն մեքենաներով շրջում էին Վերածննդի հրապարակում ու փորձում վախեցնել․ Արցախից բռնի տեղահանված 10/25/2023 13:41 | Ցեղասպանություն՝ Արցախում
Արցախից Հայաստան մեկնած վերջին ավտոբուսի մեջ էր Արմեն Գաբրիելյանը՝ «Ծիլ» տիկնիկային թատրոնի հիմնադիրը։ Արմենին Արցախում ամենաշատը սիրում էին փոքրիկները․ շրջափակման ամբողջ ընթացքում նա իր տիկնիկներով շրջում էր Արցախի գյուղերով ու ներկայացումներ բեմադրում երեխաների համար՝ արցախյան բարբառով։
«Ծանր էին վերջին օրերի տեսարանները։ Վերածննդի հրապարակում էին մարդիկ գիշերում՝ ավտոբուսի սպասելով․․․ Ամեն տեսակի մարդ կարելի էր հանդիպել այդտեղ․ տեղահանված էին տարբեր գյուղերից, որոշները վատառողջ էին, ոմանք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեին, մի մասն էլ՝ ուղղակի անօգանական՝ երեխաներին գրկած․․․Մարդ մահացավ հենց հրապարակում․․․ Վախ կար մարդկանց աչքերում, վախենում էին անգամ բարձրաձայն խոսել, քանի որ ադրբեջանցիներն արդեն ազատորեն շրջում էին քաղաքում։ Ոստիկանական մեքենաներով անընդհատ պտտվում էին, փորձում վախեցնել, ատելությամբ լեցուն հայացքներ գցում մարդկանց վրա․․․ Մարդիկ է՛լ ավելի էին վախենում, լարվում այդ վիճակից, դրա համար էլ հենց ավտոբուսը կանգնեց, բոլորն իրենց նետեցին ներս․․․ Փրկվել էին ուզում, թուրքն արդեն քաղաքում էր․․․»,-«Փաստինֆո»-ին պատմում է Արմենը։
Ավտոբուսին անհամբեր սպասողների պահվածքը նստելուց, ավելի ճիշտ՝ ներս խցկվելուց հետո, կտրուկ փոխվում էր․ զգալով, որ արդեն ապահովության որոշակի զգացում կա՝ շատերը մի վերջին անգամ հետ էին նայում, երազում մի քիչ էլ մնալ՝ թեկուզ ավտոբուսի մեջ նստած, բայց Արցախի հողի վրա։
«Դժվար է նկարագրել մարդկանց հայացքները, ամեն մեկը յուրովի ապրում էր ցավը՝ իր հողից հեռանալու ցավը․․․ Մեծերը հեկեկում էին, երեխաները հարցեր էին տալիս, ծնողները՝ կցկտուր պատասխանում։ Երբ գլուխս հանեցի պատուհանից, ավելի ուժգին ցավ զգացի՝ տեսնելով քաղաքում կանգնած թուրքերին, իսկ մենք մեր հողից հարկադրաբար հեռանում էինք․․․ Փորձեցի լուսանկարել, բայց մութ էր արդեն, խավար, չստացվեց։ 95 տարեկան մի պապիկ էլ կար մեր ավտոբուսում՝ որդու հետ, անընդհատ վարորդին հարցնում էր՝ էս ինձ ո՞ւր ես տանում, էս մարդիկ ովքե՞ր են, ինչո՞ւ են ինձ տանում։ Ու մեկ էլ ասաց՝ ուր որ տանում եք ինձ, էնտեղից կարողանալո՞ւ եմ իմ տուն վերադառնալ․․․»,-հիշում է Արմենը։
Սեպտեմբերի 19-ից այլ իրականություն էր․ երեխաներն արդեն հեքիաթին չէին հավատում․ իրենց իմացած վերջաբանն այլ էր՝ բարին պետք է հաղթեր չարին, բայց հակառակը եղավ։ Արմենն ասում է՝ սա վերջը չէ, ու դա պիտի իմանան արցախցի փոքրիկները ևս․ վերջում բարին է հաղթելու։
«Որ պատերազմն սկսվեց, նկուղում էինք փորձում զբաղեցնել երեխաներին։ Ներկայացում տալու հնարավորություն չկար, բայց հեքիաթ էինք պատմում, փորձում շեղել կատարվողից․․․ Որ գյուղերից էլ եկան, գնացինք իրենց ապաստանած հասցեներով՝ Արցախի պետական համալսարան, Վալեքս հյուրանոց, վերջում՝ հրապարակ»,-պատմում է Արմեն ու ավելացնում՝ ստուդիայի մյուս անդամներն արդեն ընտանիքների հետ դուրս էին եկել, ինքն էլ՝ ծնողների հետ, իր հերթին էր սպասում՝ այդ ընթացքում փոքրիկներին մի քանի րոպեով զբաղեցնում։
«Ծիլ» տիկնիկային ստուդիան պատերազմի ծնունդ է․ 44-օրյա պատերազմից հետո է ստեղծվել․ թե ինչպես աշխատել պատերազմ տեսած փոքրիկների հետ՝ գիտեն, նրանց օգնելու ճանապարհը մի անգամ արդեն անցել են։ Արմենն ասում է՝ փոքրիկները հիմա շատ-շատ ունեն մեր կարիքը, թերապիա է պետք նրանց, դրա համար էլ որոշել է՝ Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան պիտի շարունակի իր գործունեությունը Հայաստանում՝ որքան էլ դժվար լինի։ Ինչպես Արցախում՝ շրջափակման պայմաններում գյուղից գյուղ շրջել ու երեխաներին ուրախացրել են, հիմա էլ կշրջեն, կհավաքեն Հայաստանի տարբեր բնակավայրերում ծվարած փոքրիկներին ու նրանց համար արցախյան բարբառով հեքիաթ կպատմեն, ներկայացում կցուցադրեն։
Աղետից հետո երեկ՝ հոկտեմբերի 24-ին Շիրակում տեղի է ունեցել «Ծիլ» ստուդիայի առաջին հանդիպումը մարզում ապաստանած արցախցի փոքրիկների հետ։
«Երկու տիկնիկ ենք բերել․ 50 երեխայի համար Սարոյանի «Հայ մուկը» պատմվածքը պատմեցինք արցախյան բարբառով։ Որ մտա դահլիճ, երեխաները տարբեր տեղերից սկսեցին գոչել՝ Դուք մեր գյուղում եղել եք, մեկը հիշեց, որ «Երեք խոզուկներն» էինք իրենց մոտ բեմադրել, Սպիտակաշենից մեկը թե՝ «Բարեկենդանն» էիք մեզ մոտ ցույց տվել․․․ Մի բալիկ էլ մոտ եկավ, հեռախոսի միջից գտավ ու ցույց տվեց մեր համատեղ նկարը՝ արված իրենց գյուղում․․․ Շատ հուզիչ էր, չէի սպասում, որ կհիշեն, ու ամենակարևորը՝ ուրախացան երեխաները․․․»,-ասում է Արմենն ու ավելացնում՝ ինչպես Արցախում էր, այնպես էլ Հայաստանում անվճար հիմունքներով է գործելու ստուդիան։ Մնում է տարածք գտնեն, որ արցախցի փոքրիկները նորից կարողանան հաճախել տիկնիկային թերապիայի, հեքիաթ լսեն արցախյան անուշ բարբառով․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից