ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի իրացման ևս մեկ վարույթ, 2 անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է դատարան 10/25/2023 17:47 | Քրեական խրոնիկոն
Ավարտվել է մի շարք անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, դրանից ստացված փողերի լվացման, ինչպես նաև թրմանյութերի առուվաճառքով զբաղվող մեկ անձի կողմից ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս 2 մեղադրյալի մասով:Այս մասին տեղեկացանք ՀՀ քննչական կոմիտեից։
ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 32-ամյա բնակիչ Տ.Մ.-ն թմրանյութերի իրացումից շահույթ ստանալու, «Տելեգրամ» հավելվածի միջոցով արդյունավետ վաճառք կազմակերպելու նպատակով՝ կազմել է հանցավոր խումբ, որի մեջ ներգրավվել է ընկերոջն ու քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց:
Խմբի անդամների միջև կատարվել է համապատասխան դերաբաշխում:
Մասնավորապես՝ 32-ամյա Տ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա հայազգի քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի, իսկ ինքնությունները չպարզված անձանցից՝ «Մարիխուանա» և «Էքստզի» տեսակի թմրամիջոցներ, դրանք բաժանել մասերի, կշռել, առանձնացված տարբեր փաթեթներով տեղադրել թաքստոցում, որի կորդինատները ուղարկել է տելեգրամյան մի էջի օգտատիրոջ:
Վերջինիս կողմից ուղարկված անձինք թմրանյութերի փաթեթները տեղադրել են Երևանի տարբեր հատվածներում, և դրանց կորդինատները համապատասխան լուսանկարների հետ ուղարկել Տ.Մ.-ի ու նրա ընկերոջ տելեգրամյան էջերին։
Հիշյալ 2 կայքէջերի գովազդով զբաղվել է Տ.Մ.-ի ընկերը, ով գնորդներին է ուղարկել թմրանյութերի գտնվելու պահոցների լուսանկարները, և նշված գործողությունների կատարման համար Տ.Մ.-ից ստացել նախապես խոստացված գումար:
Այնուհետև, թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, այսինքն «փողերի լվացման» նպատակով՝ գումարի մի մասը թմրանյութերի իրացման հաճախորդներից Տ.Մ.-ին փոխանցվել է արդեն իսկ կրիպտորաժույթի փոխակերպված վիճակում՝ նրան պատկանող կրիպտոարժույթի էլետրոնային թվով 10 հաշվեհամարներին:
Վերջինս էլ կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող անձանց միջոցով կրիպտուարժույթը փոխակերպել է դրամի և իր հաշվեհամարին ստացել այդ գումարները:
Իրանի 24-ամյա քաղաքացին ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը Տ.Մ.-ին իրացնելու դիմաց ստացել է գումարներ՝ ընկերոջ բանկային քարտին կատարված փոխանցման միջոցով։
34-ամյա տղամարդու անձնական, ինչպես նաև մեքենայի, վարձակալած ավտոտնակի խուզարկություններով հայտանբերվել են հետագա իրացման համար նախատեսված՝ տասնյակ փաթեթներում զետեղված և փաթեթավորված առանձնապես խոշոր չափերի, «Մեթանֆետամին», «Մաիխուանա», ինչպես նաև «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութերի հետքեր պարունակող 2 էլեկտրական կշեռք, լշռաքարեր, 162 հատ սև գույնի ռետինանման առարկաներ, 30 հատ ապակյա սրվակներ, կպչուն ժապավեններ, պլաստմասե տարաներ, շուրջ 600 զիպ փաթեթներ, ինչպես նաև այլ առարկաներ և իրեր։ Տ.Մ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված, գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 34-ամյա Տ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ և 296-րդ հոդվածների 1-ին մասերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը դատարանի որոշմամբ հետագայում փոխարինվել է գրավով՝ 5,000,000 ՀՀ դրամի չափով։
Նշված անձանց մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել են դատարան:
Ավելի վաղ՝ առանձնացված մասով դատարան են ուղարկվել Տ.Մ.-ի ընկերոջ վերաբերյալ վարույթի նյութերը: Վերջինս մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Նախաքննության փուլում գտնվող վարույթով ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառութամբ զբաղվող խմբի բոլոր անդաամների ինքնությունները պարզելու, թրմանյութերի, ինչպես նաև հայտնաբերված՝ ապօրինի պահվող զինամթերքի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ