ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով արդեն իսկ հետազոտված ապացույցներով ակնհայտ է մայորի մեղավորությունը․ տուժողի ներկայացուցիչ 10/24/2023 18:51 | ԼՐԱՀՈՍ
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, վրաերթի ենթարկելու գործով արդեն իսկ հետազոտված ապացույցներով ակնհայտ է վարորդի՝ Արամ Նավասարդյանի, մեղավորությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ շուրջ մեկ տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում է գտնվում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան ելքով վրաերթի վերաբերյալ քրեական գործը։ Գործը գտնվում է հիմնական դատալսումների, այսպես ասած, ապացույցների հետազոտման փուլում։ Առաջիկա նիստին նախատեսված է փորձագետների հարցաքննությունը՝ պաշտպանության կողմի նախաձեռնությամբ։
Տուժող կողմը, սակայն, համոզված է, որ առկա ապացույցներով արդեն իսկ ապացուցված է Արամ Նավասարդյանի մեղավորությունը։
«Ապացույցների բավարար համակցությունը, որը փաստում է մեղավորությունը, կա քրեական վարույթով և առավել քան բավարար է։ Պաշտպանության կողմը ձգտում է, որ կասկածի տակ դրվի փորձաքննության եզրակացությունները, որ հետագայում հնարավորություն ստանան կրկնակի փորձաքննությունների նշանակման համար»,- ասաց Ասլանյանը՝ հիշեցնելով, որ քրեական գործով արդեն երեք փորձաքննություն իրականացվել է՝ մեկ առաջնային, մեկ լրացուցիչ և մեկ կրկնակի․ «Իհարկե, երրորդ փորձաքննությունը վարորդի արարքի մասով չէր, երթևեկության մյուս մասնակիցների՝ խաչմերուկը կարգավորողի և շարասյունը ղեկավարողի մասով էր, բայց, այնուամենայնիվ, արդեն երեք փորձաքննություն իրականացվել է»։
Փորձագետները երկու անգամ արձանագրել են, որ վարորդը զարգացրել է նվազագույնը 108 կմ/ժ արագություն՝ ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու հնարավորությունից․«Այսինքն՝ փորձագետներն այդ ամբողջը կապել են առավելապես վարորդի արագության հետ»։
Տուժող կողմը միջնորդություններ այս պահին չունի, սպասում են՝ դատավճռի կայացմանը։
«Ամեն դեպքում, բազմիցս ասել եմ, որ վարորդին՝ դիտավորյալ կերպով, ամենաբարձր պետական մակարդակով ազատության մեջ պահելը քրեական վարույթը ձգձգելու նպատակ է հետապնդում, ինչն աստիճանաբար նկատելի է»,- նշեց Ասլանյանը։
Նշենք, որ տուժող կողմը բազմիցս ահազանգել է, որ գործով ուղղորդված նախաքննություն է իրականացվել, բացահայտ նպատակներով «անհետացել» էր շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Ձայնագրությունների «անհետացումն» իբրև պատճառաբանվել էր, որ տեխնիկական պատճառներով ձայնագրություն չի իրականացվել։ Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը բողոքարկել էր շարասյան ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը՝ արձանագրելով նաև, որ ձայնագրությունները չեն ստացվել։ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է տուժող կողմի բողոքը՝ արձանագրելով, որ խախտվել են տուժող կողմի իրավունքները։ Դատախազի տեղակալի կողմից վճռաբեկ բողոք է ներկայացվել, որը վարույթ չի ընդունվել։ Արդյունքում քրեական վարույթ նախաձեռնվել՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով, այդ վարույթով ևս Սոնա Մնացականյանի հայրը տուժող է ճանաչվել։ Նշված վարույթի ընթացքից տեղեկություն չկա, փաստաբանը չի էլ կարծում, որ արդյունավետ քննություն է իրականացվում։ Նրա դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ այս ամեն ինչը տանում են դեպի քողարկման, բայց տուժող կողմը չի հանձնվելու։
Հիշեցնենք, որ 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18.05-ի սահմաններում, Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել 28 տարեկան երիտասարդ հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին, որը տեղափոխվել էր «Նաիրի» հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Չի հաջողվել փրկել նաեւ պտղի կյանքը։
Ականատես վկան լրագրողներին հայտնել էր, որ վրաերթից հետո շարասյունը հեռացել է, չի կանգնել՝ տուժածին օգնություն ցույց տալու համար։ ՔԿ-ն, եւս, ի սկզբանե հայտարարել էր, որ վրաերթից հետո վարորդը հեռացել է ու միայն 2 ժամ անց վերադարձել։ Այդուհանդերձ՝ՃՈ մայոր Արամ Նավասարդյանին մեղադրանք էր առաջադրել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մահվան ելքով վրաերթի համար, իսկ դեպքի վայրը լքելու դրվագով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաև ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում կայացնել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն հարուցելու մասին: Քննիչը նախ առարկել էր, ապա ստիպված կատարել դատախազի ցուցումը, քանի որ առարկությունները մերժվել էին։ Նավասարդյանի մեղադրանքը լրացվել է և կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, որը մերժվել է։ Գործով անցնող միակ մեղադրյալը Արամ Նավասարդյանն է՝ «Ծեծեմ Արամ» մականունով հայտնի։ Տուժող կողմը գտնվում է, որ նախաքննությունն իրականացվել է խիստ սուբյեկտիվ և նախապես որոշված շրջանակներում, այսինքն՝ բացառապես ՃՈ վարորդի՝ մեղադրյալ Արամ Նավասարդյանի գործողությունների գնահատման ուղղությամբ, հետևաբար քննության բազմակողմանիության մասին խոսք լինել չի կարող։ Ավելին, պարզվում է, որ գործից կարևոր ապացույցներ՝ ձայնագրություններ են անհետացել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ