ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ ունեինք 2018-ին և ինչ ունենք հիմա. նրանց բանակցությունների արդյունքը մեր ջախջախումն է. Արթուր Խաչիկյան 10/24/2023 20:08 | Քաղաքական
Մենք ունենք մի ղեկավարություն, որը պարբերաբար իր ասածն է փոխում, հարթակներն է փոխում է և ոչ մի հարթակից ոչինչ չի ստանում, բացի պարտությունից։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները միաժամանակ տարբեր հարթակներ տեղափոխելու հարցին ի պատասխան։ Նշենք, որ դրանց շուրջ բանակցություններ ծավալվել են միաժամանակ Մոսկվայի, Վաշինգտոնի ու ԵՄ-ի հովանու ներքո, իսկ հոկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ նաեւ
Թհրանում տեղի ունեցած «3+3» ձևաչափով հարթակում եւս քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի բանակցությունները։
«Եթե նայեք արդյունքներին, ապա այս կառավարությունը դուրս եկավ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից ու գնաց արևմուտք, ու արևմտյան հարթակում ստորագրեց Արցախի հանձնումը, կամ համաձայնեց Արցախի հանձնմանը, մենք տեսանք դրա հետևանքը, դա մեզ ոչինչ չտվեց։
Արևմուտքն էլ չճանաչեց էթնիկ զտումը, ոչ էլ Ռուսաստանը ճանաչեց։ Արդյունքում, ոչ մի երաշխիք մեզ չտվեցին, ուղղակի ինչ-որ խոստումներ են՝ ինչ-որ զինատեսակների, սակայն եթե անգամ դա արվի, բայց արվի սահմանափակ զինատեսակներով ՝ ոչինչ չի փոխվի։ Այսինքն, մի քանի ֆրանսիական համակարգերը ոչինչ չեն փոխի, եթե չկա լայնածավալ օգնություն»,- նշել է քաղաքագետը։
Նա ընդգծեց, որ իրականում մենք ոչինչ չենք ստացել՝ հարթակներ փոխելով, անգամ Արցախը զիջելով, ցեղասպանություն տեսնելով։ Աշխարհը դա արհամարհեց։
Ինչ վերաբերում է «3+3»-ին, ապա Խաչիկյանի դիտարկմամբ, վերադառնում ենք այս ռեգիոնալ հարթակին՝ իմանալով թե Թուրքիան և Ադրբեջանն ինչ են ուզում։
«Ակնհայտ է, որ Ռուսաստանը կռիվ չի ուզում ու մեզ համար պատերազմ չի սկսի Թուրքիայի և Ադբեջանի դեմ, նույն իրավիճակում է նաև Իրանը, որը կարող է ներքաշվել իսրայելա-պաղեստինյան պատերազմի մեջ։ Այսինքն՝ Իրանին այստեղ բացարձակ պետք չէ անկայություն կամ կոֆլիկտ։ Իրենց շահն այն է, որ այստեղ ամեն բան խաղաղ ձևով լուծվի ու պատերազմ չսկսվի։ Թուրքիան և Ադրբեջանը դա գիտեն ու, վստահաբար, ճնշումներ են գործադրում, որ զիջումներ կատարվեն մեր հաշվին, իսկ այս կառավարությունը ի՞նչ կարող է անել, ոչինչ։ Նրանց կառավարման վերջին 5 տարիները պարտության և ողբերգության պատմություն էր»։
Հարցին, թե երբ նույն հարցը տեղափոխվում է տարբեր հարթակներ, արդյոք կարելի է տարբեր արդյունք ակնկալել բանակցություններից՝ քաղաքագետը նկատեց, որ եթե օրինակ Ռուսաստանը տեսնում է, որ այս կառավարությունը Արևմուտքի հետ է գործ ունենում, Արեւմուտքի հետ է պայմանավորվում, փոխում իր դիրքորոշումը, ապա ինքը հետ է քաշվում։ «Նրանց բացատրությունն այն է, որ եթե դուք Արևմուտքի հետ եք գործ ունենում, ապա ինչ եք ուզում մեզնից , ուզում եք, որ ձեր տեղը պատերազմենք Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, իսկ դուք Արևմուտքի հետ պայմանավորվե՞ք, այդպես չի լինի»։
Քաղաքագետի արձանագրմամբ՝ կարելի է խաղաղ այդ հարթակների միջև, բայց դրա համար պետք են դիվանագետներ, պրոֆեսիոնալ դիվանագետներ, որ ինչ-որ բան կարողանային ստանալ, շահել, իսկ սրանք խաղացին ու բոլոր հարթակներում ու բոլորում պարտվեցին, ոչինչ չստացան»։
Նրա խոսքերով՝ տարբեր հարթակներից մեզ համար ամենանպաստավորը գտնելու համար պետք է նայել հարթակների առաջարկներին։ «Մեզ որևէ մեկը որևէ բան գործնականում առաջարկո՞ւմ է։ ՌԴ-ն պաշտոնապես մեր դաշնակից է, բայց իրեն դաշնակցի պես չի պահում՝ օգտագործելով այն փաստը, որ մենք էլ մեզ դաշնակցի նման չենք պահում, այսինքն, մենք ՌԴ-ին «քարտ բլանշ» ենք տալիս, որ նա ոչինչ չանի։ Հետևաբար, դժվար է ասել, թե ինչի կարելի է սպասել, եթե հանկարծ գործողություններ սկսվեն Սյունիքում»։
Նա ընդգծեց, որ Արցախում տեղի ունեցածի համար ոչ ՌԴ-ն, ոչ Արմուտքը որևէ ռեալ գնահատական չտվեցին։ «Այսինքն, մենք ոչ այս տեղից ենք որևէ ռեալ բան ստանում, ոչ էլ մյուս տեղից։ Մինչդեռ, եթե խելացի ձևով մեր դիվանագիտությունը վարեինք՝ գուցե ինչ-որ երաշխիքներ ստանայինք, օրինակ, ռեալ ռազմական օգնություն կամ զինատեսակներ»։
Դիտարկմանը, թե արդյոք այն, ինչ ստացանք Ֆրանսիայից ռեալ ռազմական աջակցություն չէ՝ Խաչիկյանն արձագանքեց, որ այն, իհարկե, ողջունելի է, բայց եթե դա լինի սահմանափակ բան, ապա՝ ոչ։
«Օրինակ, Ուկրաինային Արևմուտքը մասսայական օգնություն է ցուցաբերում, թեև ռուսները ամեն ինչ ոչնչացնում են, դա, իհարկե, մեծ վնաս է հասցնում ՌԴ-ին, բայց ոչնչացնում են։ Իսկ եթե խոսքը մի քանի համակարգի մասին է՝ ինչպես մեր դեպքում, ապա Թուրքիան և Ադրբեջանը դրանք կոչնչացնեն մի քանի ժամվա ընթացքում։ Այսինքն, պետք է մասսայական օգնություն լինի ու մասսայական զինատեսակներ լինեն, պետք են նաև մասնագետներ, որպեսզի գան՝ մերոնց թրեյնինգներ անեն։ Միաժամակ, այդ համակարգերը պետք է ինգետրացվեն մեր ռազմական հնարավորությունների հետ։ Եթե Ֆրանսիան այդ աշխատանքներին պատրաստ է՝ դա միայն ողջունելի է, բայց եթե սա միայն սիմվոլիկ օգնություն է, որպեսզի բավարարեն հայկական սփյուրքին, դա ռազմական բալանսը չի կարող փոխել»։
Խաչիկյանի դիտարկմամբ՝ իրավիճակն, իհարկե, բարդ է, բայց դատելով, թե ինչպես բանակցեց ՀՀ իշխանությունը վերջին 5 տարիների ընթացքում՝ կարելի է ասել, որ դա խայտառակություն է, ողբերգություն է։
«Սա հասկանալու համար բավական է նայել, թե ինչ ունեինք մենք 2018-ին և ինչ ունենք հիմա։ Նրանց բանակցությունների արդյունքը մեր ջախջախումն է, այն ինչ կատարվեց մեզ հետ սարսափելի է ու ամենավատն այն է, որ այս կառավարությունը կատարվածի համար որևէ պատասխանատվություն չի վերցնում։ Հետևաբար, եթե նրանք շարունակեն բանակցել, մենք շարունակելու ենք ամեն բան կորցնել, ու հարթակը կապ չունի»,- ասել է քաղաքագիտության դոկտորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից