ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հեռուստաընկերությունների գովազդային շուկան մոնոպալիզացվել, կոալիցիայի մեջ են եղել ՀՅԴ-ի հետ, «Երկիր մեդիայի» ռեյտինգը բարձրացրել են, չեն եղել՝ իջեցրել են 10/24/2023 10:58 | Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգում է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը
Գաբրիելյանը ներկայացնելով նախագիծն ասաց, որ դրանով փորձ է արվում պաշտպանել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը։
«Եթե ավելի պարզ՝ տարիներ շարունակ գործել է համակարգ, ըստ որի՝ ֆինանսական բաշխումները տեղի է ունեցել մեկ կազմակերխության կողմից, այսինքն, գործել է մի կազմակերպություն, որը պետք է ռեյտինգներ տար հեռուստաընկերություններին, բայց այդ ռեյտինգները տվել են կոնկրետ հեռուստաընկերություններին և, օրինակ, միջազգային ընկերությունները՝ հաշվի առնելով այդ կազմակերպության տված չափիչ տվյալները, գովազդ տվել են կոնկրետ հեռուստաընկերությունների։
Այս նախագծով առաջարկվում է, որ հեռուստաընկերությունները պետք է միանան, ընտրեն խորհուրդ, այդ խորհուրդը պետք է ընտրի այն կազմակերպությանը, որը չափումներ կիրականացնի և նաև իրենք վերահսկողություն կունենան այդ չափիչ ընկերության նկատմամբ։
Այն հեռուստաընկերությունները, որ չեն ուզենա, որ իրենց մասով չափումներ իրականացվեն՝ տվյալ հեռուստաընկերության տվյալները չեն հրապարակվի։
Այդ տվյալները պարտադիր պետք է տրամադրվեն ՀՌԱՀ-ին՝ հաշվի առելով այն հանգամանքը, որ նաև հանձնաժողովը ունի որոշակի գործառույթներ՝ գովազդի վերահսկման»։
Գաբրիելյանի դիտարկմամբ՝ սա պաշտպանում է ինչպես հեռուստաընկերություններին, այնպես էլ գովազգատուներին։
«Միջազգային աուդիտը պարզել էր, որ գործող ընկիերության իրականացրած չափիչ գործընթացը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար գովազդատուների գումարները անարդարացի են բաշխվել, իսկ հեռուստաընկերությունների մասով՝ կարածում եմ, իրենք շատ լավ հասկանում են, թե որ հեռուստաընկերություններ են հոսել գումարները և որոնք են տուժել գործող չափիչ համակարգի գործունեության արդյունքում»։
Ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե արդյոք շուկան մոնոպալիզացվել ու կառավարվել է ըստ քաղաքական նախընտրության՝ Սիսակ Գաբրիելյանը պատասխանեց, որ այո, հենց այդպես էլ եղել է.
«Կոալիցիայի մեջ ենք եղել Դաշնակցության հետ՝ «Երկիր մեդիայի» ռեյտինգը մի քիչ կբարձրացնենք, գովազդից փող կգա, չեն եղել կոալիցիայի մեջ՝ չեն բարձրացրել, նույնը օրինակ, «Կենտրոնի» դեպքում, պետք չէ այդ ՀԸ-ն ունենա ռեյտինգ՝ չի ունենա, ռեյտինգ չի ունենա՝ գովազդ չի գա ու ֆինանսական աղբյուրներից կզրկվի։ Այսինքն, անարդարացի են բաշխվել գումարները, այսինքն, այս նախագծով ֆիքսելու ենք, որ պետությունը զրո մասնակցություն ունի։ Անգամ նախագծի սկզբնական փուլում կար, որ ՀՌԱՀ-ը մասնակցություն պետք է ունենար, բայց հետո ասեցինք, որ ինքն անկախ մարմին է, այդտեղ պետք է չլինի։ Այսինքն, հեռուստաընկերություններն են ընտրում, թե որ ընկերությունն է իրականացնելու իրենց ռեյտինգների չափումները»։
Դիտարկմանը, թե ստացվում է, որ այդ չափիչ ընկերությունը տարիներ շարունակ մոլորեցրել է և ապօրինի ազդեցություն է ունեցել ՀԸ-ների քաղաքականությունների վրա, հետևաբար, իրավական առումով կա՞ որևէ բան անելու այդ ընկերությունների տնօրինության հետ՝ Գաբրիելյանը պատասխանեց, որ եթե ՀԸ-ները այդ աուդիտի հիման վրա չեն դիմել դատարան, իսկ ինքը տեղյակ է, որ չեն դիմել, ապա իրենք կարող են դիմել դատախազությանը, թող իրենք պարզեն՝ խախտում կա, թե ոչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ